Բլեյանի դպրոցի եւ N 93 մանկապարտեզի միջեւ ցանկապատ կլինի․ Մարությանը հաստատեց

Երեւանի թիվ 93 մանկապարտեզի ցանկապատման չարչրկված հարցը կարծես թե լուծված է։

Երեւանի ավագանու այսօրվա նիստում, երբ զեկուցվում էր մանկապարտեզներին վերաբերող նախագիծ, ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հարցադրում արեց՝ ասելով․ «Չգիտեմ այս նախագծի մեջ ներառվում է, թե չէ Բլեյանի բազմաչարչար դպրոցին հարակից ցանկապատը, բայց մանկապարտեզը վերանորոգման է դրված։ Ուզում եմ հրապարակային լսել պատասխանատուներից՝ արդյոք մանկապարտեզի վերանորոգումից հետո էդքան շոշափված ցանկապատի լինելո՞ւ է, թե՞ չէ»։

Պատասխանելով Անի Խաչատրյանին՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց․ «Ես ցանկապատների հարցերով չեմ զբաղվում, բայց եթե օրենքով սահմանված է, ուրեմն, այո, կլինի։ Հաստատում եմ»։

Քաղաքապետը նաեւ հայտնեց, որ ցանկապատվող՝ Երեւանի համար 93 մանկապարտեզին հարակից եւս մեկ մանկապարտեզ կա, որը նույնպես վերանորոգվելու է ու ցանկապատ դրվի։ Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ հավելեց, որ ՄԱԿ-ի հետ համագործակցության շրջանակներում «Երեւանի էներգաարդյունավետության» ծրագրի դրամաշնորհային համաձայնագրի արդյունքում են իրականացնելու մանկապարտեզի վերանորոգումը։ «N93 մանկապարտեզը եւս ներառված է այդ ցանկում»,- ասաց Սարգսյանը։

Հիշեցնենք՝ տեւական ժամանակ պայքար էր գնում մի կողմից Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի, մյուս կողմից համար 93 մանկապարտեզի ու Երեւանի քաղաքապետարանի միջեւ։ Քաղաքապետարանը պաշտպանում էր համար 93 մանկապարտեզի՝ ցանկապատ ունենալու որոշումը, իսկ հարեւանությամբ գործող Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը դեմ էր ցանկապատին։

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրն ունի 7 դպրոց, որոնք գործում են Երեւանի Հարավարեւմտյան թաղամասի տարբեր հատվածներում: Ավելի վաղ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը հայտնել էր՝ աշակերտները, ուսուցիչները, որպեսզի կարողանան մասնակցել ուսումնական պլանով որոշված պարապմունքներին, մի մասնաշենքից մյուսն են գնում, իսկ այդ ճանապարհն անցնում է հարակից N93 մանկապարտեզի կողքով:

Մանկապարտեզի աշխատակազմն էլ ցանկանում է տարածքը ցանկապատել եւ այն առանձնացնել հարեւան ուսումնական հաստատություններից, որպեսզի տեղի բնակիչներն ու անծանոթ մարդիկ այնտեղ մուտք չգործեն:

Տպել
3121 դիտում

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան