Մենք անհավասար մարտում կռվել եւ պարտվել ենք. Հայաստանը արտադրական կարողությունների զարգացման խնդիր ունի. Հակոբ Արշակյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաեւ վերջին պատերազմին՝ ընդգծելով, որ, իր գնահատմամբ, մեր զինված ուժերը ներդրել են ամեն ջանք ու եռանդ պատերազմում հաղթելու համար:

«Հայ զինվորը կռվել է անձնվիրաբար, այստեղ կասկած չի կարող լինել»,- նշել է նա:

Նախարարն ասաց, որ, այո՛, պատերազմում թիկունքի հետ կապված խնդիրներ եղել են, եւ դրանք բարձրաձայնվել են, համապատասխան մարմինները ուսումնասիրություններ են կատարում. «Եղե՞լ են մեղավորներ, այդ մեղավորները կգտնվեն»:

Նա ընդգծեց, որ Հայաստանը արտադրական կարողությունների զարգացման խնդիր ունի. «Եկեք պարզ խոսենք, մենք արտադրանք տալու լրջագույն խնդիր ունենք, այս հարցերը պետք է իսկապես ընդունենք այնպիսին, ինչպիսին կան»:

Բանախոսը նշեց, որ պետք է հասկանալ, թե «Բայրաքթարները» քանի տարում ու ինչ ֆինանսավորումներով են ստեղծվել. «Եթե մենք մեզ այդ հարցը չենք տալիս, ապա մենք հրաշքի ենք սպասում. պիտի իմանանք, որ հարյուրավոր, միլիոնավոր դոլարներ են ծախսվել, ու դրանք տարիների ընթացքում են տեղի ունեցել»:

Ըստ նրա՝ իշխանության գալուց ի վեր իրենք առաջնահերթությունը տվել են պաշտպանության ոլորտին։

Խոսելով «Սու-30»-ների մասին՝ նախարարն ասաց. «Եթե դու ունես մեկ միավոր, որն ունի չորս խոցող միջոց, բայց քո վրա գալիս է 30 անօդաչու թռչող սարք, ի՞նչ է անելու քո հակաօդային պաշտպանության միջոցը, թիրախավորելու է դրանցից որոշները ու ոչնչացնելու է, դրանից հետո իր տեղն իմանալու են, ու սկսելու է մարտ, մարտի ընթացքում կխոցե՞ն հակաօդային պաշտպանության միջոցը, թե՞ կհասցնի փախչի մի տեղ, մինչեւ որ հասցնի լիցքավորել. սա մարտի վարման դասական կանոններ են, երբ քո վրա հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր են գալիս, ՀՕՊ միջոցները, ամբողջական համակարգը սկսում են կռվել, ինչպես զորքն է կռվում: Այո՛, մենք անհավասար մարտում կռվել եւ պարտվել ենք»:  

Նրա խոսքով՝ այնպիսի տպավորություն է, թե մեղադրում են իշխանություններին ինչ-որ բան չանելու համար. «Ես չեմ ասում, որ ամբողջությամբ արվել է։ Միշտ չէ, որ դու կարողանում ես մարտը հաղթես, անհավասար վիճակ է ստեղծվել»: 

Անդրադառնալով «Օսա-ԱԿ»-ների արդյունավետության վերաբերյալ հարցին՝ բանախոսն ասաց, որ այդ նույն զենքով հուլիսին «Հերմես» ԱԹՍ է խոցվել, ինչը եւս փաստ է, եւ աշխարհում նման բան չէր եղել:

Նախարարը հայտնեց, որ 2020 թվականի վերջում որոշում է ընդունվել՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ռազմական գործողությունների հետեւանքով վիրավորում ստացած զինվորների, ինչպես նաեւ մասնակիցների համար 18 ուղղություններով դասընթացներն իրականացնել անվճար հիմունքներով: 

«Մենք սոցապնախարարության հետ սերտ համագործակցում ենք այս առումով եւ ռազմական գործողություններին մասնակցած մեր հայրենակիցներին պիտի անվճար հիմունքներով դասընթացներին մասնակցելու առիթ եւ հնարավորություն տանք: 2021 թվականին արդեն «Զինվորի հաջողության ուղին» պիլոտային ծրագրով հանդես կգանք, որը կօգնի մասնագիտական վերապատրաստման ապահովմանը եւ հաշմանդամություն ստացած զինվորներին կօգնենք օգտակար լինել, որպեսզի անցում կատարեն ՏՏ ոլորտ ու ունենան թե՛ իրենց անձնական-մասնագիտական զարգացումը, թե՛ իրենց գիտելիքները ծառայեցնեն երկրի զարգացման համար»,- ասաց Հակոբ Արշակյանը: 

Տպել
1031 դիտում

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել