Հազար մղոն ճանապարհը սկսվում է առաջին քայլերից․ Ռոմանոս Պետրոսյանը «Սևան» ազգային պարկում խորհրդակցություն է անցկացրել

08/02/2021 schedule23:06

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր «Սևան» ազգային պարկում ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել։ Խորհրդակցությանը մասնակցել է ազգային պարկի կենտրոնական ապարատի ամբողջ աշխատակազմը՝ ենթակա ստորաբաժանումներով ու հատուկ պահնորրդական ջոկատի ներկայացուցիչներով։

Նախարարը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ ողջունելով ներկաներին, կրկին վերահաստատել է, որ երկրի գործադիր իշխանությունը, տվյալ դեպքում՝ Շրջակա միջավայրի նախարարությունը, հաստատակամ է լուծելու ոլորտում իր առաջ ծառացած բոլոր խնդիրները, հաղթահարել մարտահրավերները և վերջնարդյունքում ունենալ մեր սահմանած ճանապարհային քարտեզին ու տեսլականին համապատասխան պետական ինստիտուտներ։

Պետրոսյանը տեղեկացրել է, որ մեր քաղաքական թիմը՝ ի դեմս երկրի վարչապետի, տնտեսական կայունության հասնելու բարձր վճռականություն ունի և արդեն իսկ մշակվել է սոցիալական ու տնտեսական ճգնաժամին հակազդելու համալիր ծրագիր, ու շուտով նրանք կիրառության մեջ կտեսնեն տնտեսական գործունեությունը խթանող մի շարք գործիքակազմեր։ Դրանք կօգնեն մեղմելու սոցիալական վիճակը և լրջագույն ներդրումներ ներգրավել։ Բայց նախևառաջ հարկավոր է, որ յուրաքանչյուր ոք գիտակցի, որ ինքն այդ բարեփոխումների իրականացումը ստանձնած թիմի մի մասն է, քայլում է նույն ճանապարհով ու կիսում երկիրը դժվար վիճակից դուրս բերելու մեր անկոտրում վճռականությունը։

Հակաճգնաժամային միջոցառումների իրականացմանը զուգահեռ՝ կարևորվել է նաև «Սևան» ազգային պարկում մինչև պատերազմը մեկնարկած բարեփոխումների գործընթացները և ընթացիկ ծրագրերի շարունակականության անխափան ապահովումը։

Շաբաթներ առաջ Շրջակա միջավայրի նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ նախարարը հանձնարարել էր նոր թափով մեկնարկել Սևանա լճի՝ մինչ այժմ գույքագրված խնդիրերի լուծմանն ուղղված գործընթացները։

Այսօր արդեն ավելի լայն կազմին է կրկին ներկայացվել ճանապարհային քարտեզը և գործողությունների առաջնահերթություններն այդ համատեքստում։

«Մենք պետք է՝

  • Վերլուծենք արդյունքները և, եթե կարիք կա, վերանայենք ու փոփոխությունների ենթարկենք Սևանա լճում արդյունագործական ձկնորսության, դրա կազմակերպման, լիցենզավորման և վերահսկողության կարգը։ Այստեղ խիստ կարիք կա վերահսկողական գործառույթի ուժեղացման և հատվող շահերը փոխզսպող գործիքակզմի կիրառության։
  • Աշխատանքներ տանենք ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժման, շինաղբի տեղափոխման, ինչպես նաև ջրածածկ տարածքների մաքրման ուղղությամբ։
  • Առավելագույնս հավաքենք ապառքերը և կարգավորենք լճի ափամերձ տարածքների վարձակալման իրավունքների տրամադրման կարգը։ Որևէ վարձակալի հետ չի կնքվելու նոր պայմանագիր, եթե նա չներկայացնի մեր սահմանած չափանիշներին համապատասխան ներդրումային ծրագիր, չտեղադրի մաքրող կայան և չստեղծի աշխատատեղեր»,- նշել է նախարարը։

Նախարարը նաեւ ընդգծել է, որ գործունեության արդյունավետությունը շեշտակի բարձրացնելու կարիք կա։ Խնդիր ունենք «Սևան» ազգային պարկը» ինստիտուցիոնալ առումով կայացնելու, Սևանա լճի ավազանի պետական հսկման տարածքներում կարգուկանոն հաստատելու և մասնագիտական, վարչաիրավական հարթության մեջ արժեքների վերաիմաստավորման։ Ահռելի անելիք ունեն բոլորը՝ սկսած գրասենյակային աշխատողներից մինչև պահնորդական հատուկ ջոկատի անդամներ։ Բոլորի գործունեության հիմքում պետք է լինի պետության ու դրա քաղաքացու շահի սպասարկումը։

Ապա «Սևան» ազգային պարկի» աշխատակիցների հետ հարցուպատասխանի միջոցով քննարկվել են նրանց հուզող հարցերը։

«Ի գո՛րծ։ Հազար մղոն ճանապարհը սկսվում է առաջին քայլերից»,- ավարտել է նախարարը։

Տպել
1368 դիտում

Կոչ ենք անում շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումն ապրիլի 19-ին արձանագրած սկզբունքների հիման վրա. Ֆրանսիայի ԱԳՆ

Մեքենան գլխիվայր շրջվել է. կան տուժածներ (լուսանկարներ)

Փակ ճանապարհներ ու փողոցներ չկան. ՆԳՆ-ն հայտնել է բերման ենթարկվածների նոր թիվը

Ինչպես է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայհոյում քաղաքացուն (տեսանյութ)

Հանրապետություում փակ փողոցներ չկան, ՆԳՆ-ն հայտնել է բերման ենթարկվածների մասին. թարմացվող

Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն Երևանում. միջադեպի մասնակիցների թվում կան անչափահասներ

Բագրատ Գալստանյանի «տոտալ շրջափակման» կոչից հետո որքան է Երևանում փողոցների ծանրաբեռնվածությունը

Վայոց ձորի մարզում ճանապարհ փակելու ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառած անձը կալանավորվել է

Երևանում ճանապարհներից մեկը փորձում են փակել չոր խոտի տուկերով (տեսանյութ)

Վարորդները հրում են աղբամանները ճանապարհից դուրս՝ վերականգնելով երթևեկությունը (տեսանյութ)

Մայրաքաղաքի որոշ փողոցներում ակցիաներ են, մարդկանց սակավության պատճառով աղբամաններով են փակվում ճանապարհները

Հրդեհի հետևանքով մեքենան վերածվել է մոխրակույտի

Շոյգուն նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար

Մենք հանրահավաքներ, որպես այդպիսին, չենք ունենալու. Բագրատ Գալստանյան

Պուտինն ազատել է Շոյգուին ՌԴ ՊՆ ղեկավարի պաշտոնից

Մայր Աթոռը կարմիր գծից շատ վտանգավոր հեռավորության վրա է, անելիքը այժմ եկեղեցու դաշտում է. Խալաթյան

Բագրատ Գալստանյանի ելույթի ժամանակ մարդիկ խմբերով լքել են հրապարակը

Կղերական առաջնորդը հայտարարեց, որ իրեն Աստված է ուղարկել ընդդիմությանն առաջնորդելու. Ջուլհակյան

Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՆԳՆ

Ալբանացին ցանկանում է ճամպրուկով վերցնել իշխանությունը, ախորժակներիդ քացախ. Տարոն Չախոյան

Երբ սին ես էությամբ, մարդկանց պետք է զբաղեցնել վարչապետի՝ տարբեր ժամանակների և իրավիճակների մասին ելույթներով. Դավոյան

Խոսում են մարդիկ, որոնք Ադրբեջանի առաջին ագրեսիայի ժամանակ թողեցին ու փախան դիվանագիտական խրամատից. Թորոսյան

Հանրապետության հրապարակը՝ 19:00-ի դրությամբ

Հանրապետության հրապարակը՝ 18:45-ի դրությամբ

39 համարի ավտոբուսում քաղաքացի է հանկարծամահ եղել

Հանրապետության հրապարակը՝ 18:30-ի դրությամբ

Ինչ է կատարվել Արարատի մարզում. ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հրապարակել (լուսանկարներ)

Ինչքան հայ սակրավոր մտնի ականապատ դաշտ, ցանկանում ենք այնտեղից դուրս բերվի նրա մարմինը. Էդգար Ղազարյան (տեսանյութ)

Կոսովոն ամբողջությամբ կանցնի եվրոյով գործարքների

Հիտլերը նրան կնախանձեր. Էրդողանը՝ Նեթանյահուի մասին

Լոռիում ուժգին կարկուտ է տեղացել

Պայթյուն-փլուզում Արարատի մարզի բենզալցակայաններից մեկում

Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

Մեծ Բրիտանիան Ուկրաինային ռազմական օգնության ռեկորդային փաթեթ կփոխանցի

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից

Գազամատակարարման անջատումներ են սպասվում 4 մարզի բազմաթիվ համայնքներում

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Փասադենայի քաղաքապետին

Տեղի է ունեցել Գարեգին Երկրորդի հանդիպումը Բագրատ արքեպիսկոպոսի հետ․ Բաբաջանյան

Լիտվայում նախագահական ընտրություններ են