Քննարկվում է Ռուսաստան մեկնելու համար սմարթֆոնի պարտադրանքը հանելու հարցը․ ծրագրում մեկ այլ փոփոխություն ևս հնարավոր է

«Ճամփորդի՛ր առանց COVID-19–ի» էլեկտրոնային հավելվածի միջոցով կորոնավիրուսի թեստ հանձնեու համար  համապատասխան հեռախոսի՝ սմարթֆոնի առկայությունը պարտադիր է, քանի որ միայն դրա միջոցով է հնարավոր դառնում բջջային հավելվածում ունենալ թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով: Սակայն, ծրագիրը գործարկվելուց հետո է՛լ ավելի հստակ ընդգծվեց, որ այդ սահմանափակումը հավելյալ խնդիրներ է առաջացնում Ռուսաստան մեկնել պատրաստվող քաղաքացիների համար, որովհետեւ ոչ բոլորն ունեն պահանջվող տեսակի հեռախոս եւ ստիպված են լինում ձեռք բերել։ Ռուսաստանի հետ օդային սահմանը բացվելու օրն էլ կային ուղեւորներ, որոնք նշում էին, որ հատուկ այս ծրագիրը հասանելի դառնալու նպատակով սմարթֆոն են ձեռք բերել։

Իսկ չի՞ քննարկվում կորոնավիրուսային հիվանդության թեստավորման գործընթացում բջջային հեռախոսը շրջանցելու որեւէ տարբերակ, ասենք օրինակ ծրագրում ընդգրկված լաբորատորիաները թեստավորման արդյունքները տեղադրեն միասնական բազայում, որը հասանելի լինի նաեւ օդանավակայանում։

ՀՀ առողջապահության նախարարության լրատվական բաժնից մեզ փոխանցեցին, որ ռուսական կողմի հետ քննարկումներ են ընթանում՝ հեռախոսների անհրաժեշտությունը վերանայելու վերաբերյալ, սակայն վերջնական պատասխան դեռ չկա.

«Սմարթֆոնի պարտադիր առկայությունն  ՌԴ–ի հստակ պահանջն է, և ամրագրված է ՌԴ կառավարության թիվ 140 առ 26.02.2021թ. որոշման մեջ: Այս պահանջը տարածվում է նաև երեխաների վրա: Սակայն քաղաքացիների հիմնական դժգոհությունը սմարթֆոների վերաբերյալ է: Մենք այս մասով դիմել ենք ռուսական կողմին, քննարկումները շարունակվում են, բայց կոնկրետ պատասխան դեռ չունենք»:

Նաեւ քննարկվում է երեխաների համար պարտադիր սմարթֆոն ունենալու, ավելի ճիշտ երեխաների թեստի պատասխանը առանձին հեռախոսում ունենալու պարտադիր պահանջը վերանայելու հարցը։ «Ռուսական կողմի հետ այս պահին քննարկվում է նաև մեկ սմարթֆոնով մեկից ավելի անձի թեստերի արդյունքների ներկայացման հնարավորությունը, օրինակ` ծնող-երեխաներ դեպքերի համար»,–  նշեցին առողջապահության նախարարությունից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, փետրվարի մեկից գործում է «Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» էլեկտրոնային ծրագիրը, որի միջոցով Հայաստանի եւ Ռուսաստանի սահմանային անցման կետերում լաբորատոր թեստի բացասական արդյունքի հիման վրա անձը կկարողանա հատել երկրի սահմանը:

Մեկնելուց առաջ անձը պետք է հավաստիանա, որ բջջային հավելվածում թեստի արդյունքերի վերաբերյալ տեղեկատվությունն առկա է։ Թեստի արդյունքն ուժի մեջ է 72 ժամ։ Սահմանը հատելիս ներկայացվում է բջջային հավելվածի QR կոդը։

Հավելվածը գործում է ինչպես անդրոիդ հեռախոսների համար՝ Google Play-ում, այնպել էլ IOS հեռախոսների համար՝ App Store-ում:

01.02.2021թ. ժամը 17:35–ի դրությամբ հավելվածն արդեն ներբեռնել են 18500 անգամ` 14 000–ը Android Google Play–ից, 4.500–ը` Apple App Store–ից։

Ծրագիրը, հիշեցնենք, պիլոտային է եւ գործելու է մինչեւ մարտի 1-ը, եթե ժամկետը երկարաձգելու որոշում չկայացվի։

Մերի Խաչատրյան

Տպել
2087 դիտում

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն