Դասադուլ Գյումրու թիվ 25 դպրոցում. մանկավարժներն ու ծնողները դեմ են , որ տնօրեն նշանակվի թիվ 9 դպրոցի փոխտնօրենը

Գյումրու թիվ 25 դպրոցում սեպտեմբերից սկսված իրարանցումը չի դադարում մինչ օրս: Տնօրենի ընտրության մրցույթից և դրա արդյունքից դժգոհ մնացած մանկավարժներն այսօր գործադուլ, ծնողներն էլ դասադուլ են արել՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանից պահանջելով հաշվի առնել իրենց կարծիքը, ընթացք տալ գրված դիմումներին և տնօրենի պաշտոնում նշանակել ոչ թե Իրինա Բաղդասարյանին, որը Գյումրու թիվ 9 դպրոցի փոխտնօրենն է, այլ՝ Մերուժան Մինասյանին, որն իրենց դպրոցի մանկավարժներից է:

ՀԺ-ի հետ զրույցում դպրոցի պատմության ուսուցիչ Թաթուլ Խաչատրյանը նշեց, որ խնդիրն անձի հետ կապ չունի: Մրցույթի օրը՝ սեպտեմբերի 11-ին, հանձնաժողովի 8 անդամից ներկա է եղել, 6-ը: 4 ձայն ստացել է Մերուժան Մինասյանը, 2 ձայն Իրինա Բաղդասարյանը:  Քանի որ թեկնածուներից որևէ մեկը օրենքով նախատեսված 5 ձայնը չի հավաքել, ընտրությունը թողնվել էր փոխվարչապետին:

60 մանկավարժ, 1000-ից ավելի ծնող, սակայն հավաքվել, ըստ Խաչատրյանի, դիմումներ են գրել վարչապետին, փոխվարչապետին, ԿԳՄՍ նախարարին, որպեսզի տնօրենի պաշտոնում հաստատեն իրենց դպրոցի մանկավարժ Մերուժան Մինասյանին: Դիմումներն, ըստ նրա, մնացել են անպատասխան:

«Նոյեմբերի 27-ին փոխվարչապետի աշխատակազմն անցկացրել է հեռավար հարցազրույց 2-րդ թեկնածուհի` Իրինա Բաղդասարյանի հետ, ու մեր դիմումներին չպատասխանելով՝ նոյեմբերի 30-ին այն ժամանակվա մարզպետ Տիգրան Պետրոսյանին է ուղարկել, որոշումը, որ նրա հետ պայմանագիր կնքի: Մեզ ասում են 10-15 րոպե հարցազրույց ենք արել, նաև զարգացման ծրագրերն ենք նայել, մենք էլ ասում ենք դու 10-15 րոպե եք ճանաչում նրան, մենք 10-15 տարի: Փաստեր չկան, բայց մեր կարծիքով Տիգրան Պետրոսյանը չստորագրեց, ոորվհետև ինքն էլ էր կիսում մեր կարծիքը»:

Թաթուլ Խաչատրյանը նաև նշեց, որ իրենց հանրույթի կարծիքով այս գործում հովանավորչություն կա: Իրենք պայքարելու են մինչև վերջ: Ասաց, փակագծերը չի բացի, թե պայքարի ինչ մեթոդ են ընտրել, բայց որ վճռական են տրամադրված, հաստատ է:

Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այսօրվա քայլը ոչ թե դասադուլ է, այլ բացակայություն: Ուղղակի դասի չեն եկել:

«Դասադուլն այն է, որ գալիս են դպրոց, և դաս չեն անում, իրենք ընդհանրապե չեն եկել: Չեն եկել, կստանան իրենց բացակայություններն այնքան, մինչև ժամաքանակը կլրանա, կմնան նույն դասարանում: Իսկ ուսուցիչները շենքում են»,- ասաց Կարապետյանը:

Տնօրենի նշանակումն, ըստ նրա, կլինի առաջիկա օրերին, իսկ եթե կոլեկտիվը խնդիր է տեսնում, ունի հիմքեր, կարող են այդ խնդիրը դատական ատյանում վիճարկել: «Հանդիպել ենք նրանց հետ, խոսել ենք, մարզպետն էլ է հետները խոսել: Մենք այս պահին օրենք չենք խախտում, եթե այլ բան են իրենք տեսնում, միակ ճանապարհը դատարանն է: Եթե դատարանը գտնի, որ որոշումը պետք է չեղարկել, կչեղարկվի, իսկ այս պահին դրա համար որևէ հիմք մենք չունենք»,- մանրամասնեց Կրթության վարչության պետը:

Նշենք, որ քանի դեռ տնօրենի պաշտոնական նշանակումը չի եղել, Իրինա Բաղդասարյանը կշարունակի զբաղեցնել թիվ 9 դպրոցի փոխտնօրենի պաշտոնը:

Տպել
6333 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել