Փետրվարի 1-ից նոր թափով մեկնարկում են Սևանա լճի՝ մինչ այժմ գույքագրված խնդիրերի լուծմանն ուղղված գործընթացները

29/01/2021 schedule21:17

Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ Ռոմանոս Պետրոսյանի մոտ Սևանա լճի ափամերձ տարածքներում գույքագրված շենք-շինությունների, դրանց վարձակալման իրավունքների տրամադրման և ապօրինի շինությունների ապամոնտաժման թեմայով խորհրդակցություն տեղի ունեցավ։

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առկա «Պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման» և «հողամասի վարձակալության» մասին պետական գրանցում ստացած թվով 915 պայմանագրեր։

Նշված պայմանագրերով դեբիտորական պարտքը 2021թ․ հունվարի 8-ի դրությամբ կազմում է 209 542 091 ՀՀ դրամ։

Ներկայումս դատավարության փուլում են գտնվում գումարի բռնագանձման և պայմանագիրը միակողմանի վաղաժամկետ լուծման պահանջի մասով թվով 32 հայցադիմումներ՝ 43 845 466 ՀՀ դրամ հայցագնի չափով։

Օրինական ուժի մեջ մտած դատական թվով 22 ակտերով՝ բռնագանձման ենթակա 36 224 214 Հհ դրամի չափով, կատարողական թերթերը ներկայացվել են հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ կատարման։

Գրավոր ծանուցագրերի և աշխատանքային կարգով հեռախոսազանգերի արդյունքում թվով 263 վարձակալներ վարձավճարների կետանց չունեն, սակայն, պայմանագրից բխող պարտավորության գումարը կազմում է 28 035 000 ՀՀ դրամ։

Թվով 486 վարձակալներ պարտաճանաչ կատարում են պայմանագրով նախատեսված պարտավորությունները։

Դատական ակտերով սնանկ են ճանաչվել թվով 9 վարձակալներ, որոնց պարտավորության գումարի չափը կազմում է 27 298 852 ՀՀ դրամ։

Թվով 12 վարձակալների անվամբ առկա են ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալության կողմից տրամադրված «մահվան ակտի գրանցման վերաբերյալ» տեղեկանքներ։ Նշված վարձակալների պարտավորության գումարի չափը կազմում է 14 215 271 ՀՀ դրամ։

Նախատեսվում է թվով 61 վարձակալների ներկայացնել պայմանագիրը միակողմանի վաղաժամկետ լուծման առաջարկներ, որոնց պարտավորության գումարի չափը կազմում է 22 152 203 ՀՀ դրամ։

Նախատեսվում է թվով 23 վարձակալների գումարի բռնագանձման և պայմանագիրը միակողմանի վաղաժամկետ լուծման պահանջով կազմել հայցադիմումներ դատարան ներկայացնելու համար՝ 15 385 164 ՀՀ դրամ հայցագնի չափով։

Առկա են հողոգտագործման թվով 7 խնդրահարույց պայմանագրեր, որոնց պարտավորությունների գումարի չափը կազմում է 22 385 921 ՀՀ դրամ։

Նախարարը ևս մեկ անգամ շեշտել է, որ Սևանի փրկությունը համահայկական նշանակության խնդիր է։ Չեն հանդուրժվելու իրենց արտոնյալ համարող ու տարիներ շարունակ Սևանը կեղեքող խմբերն ու անհատները, մերժվելու են տարբեր խմբերի հովանավորության ներքո գործող շրջանակները, որոնք սեփական շահը վեր են դասում պետական ու հանրային շահից։

«Կա երկու գերնպատակ՝ առավելագույնս հավաքել ապառքերը և ազատել Սևանի ափամերձ տարածքներն ապօրինի շենք-շինություններից։ Մենք մեկ վայրկյան անգամ չենք ընկրկում Սևանի փրկության և լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված վիրահատական քայլեր կատարելիս։ Փետրվարի 1-ից մեկնարկում են Սևանա լճի՝ մինչ այժմ գույքագրված խնդիրերի լուծմանն ու արձանագրված առերևույթ խախտումների վերացմանն ուղղված գործընթացները, այդ թվում՝ «Սևան» ազգային պարկի» տեխնիկական վերազինումը և հնարավորությունների հզորացումը, որը ծառայելու է լճի ափամերձ հատվածը ապօրինի կառույցներից ազատելու կարևորագույն նպատակին»,-նշել է նախարարը։

Տպել
1214 դիտում

Հանրապետության հրապարակը՝ 18:30-ի դրությամբ

Ինչ է կատարվել Արարատի մարզում. ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հրապարակել (լուսանկարներ)

Ինչքան հայ սակրավոր մտնի ականապատ դաշտ, ցանկանում ենք այնտեղից դուրս բերվի նրա մարմինը. Էդգար Ղազարյան (տեսանյութ)

Կոսովոն ամբողջությամբ կանցնի եվրոյով գործարքների

Հիտլերը նրան կնախանձեր. Էրդողանը՝ Նեթանյահուի մասին

Լոռիում ուժգին կարկուտ է տեղացել

Պայթյուն-փլուզում Արարատի մարզի բենզալցակայաններից մեկում

Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

Մեծ Բրիտանիան Ուկրաինային ռազմական օգնության ռեկորդային փաթեթ կփոխանցի

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից

Գազամատակարարման անջատումներ են սպասվում 4 մարզի բազմաթիվ համայնքներում

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Փասադենայի քաղաքապետին

Տեղի է ունեցել Գարեգին Երկրորդի հանդիպումը Բագրատ արքեպիսկոպոսի հետ․ Բաբաջանյան

Լիտվայում նախագահական ընտրություններ են

Երկար ճանապարհ ունենք թշնամանքը կառավարելու համար. որոնք են Ադրբեջանի հետ սահմանազատման դրական և բացասական կողմերը

Ծննդյան արարողության մասնակից երիտասարդները ծեծել և դանակահարել են միմյանց

Անձրև, ամպրոպ ու կարկուտ. ցուրտ եղանակային պայմանները կպահպանվեն ամբողջ ՀՀ տարածքում

Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը (տեսանյութ)

Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են՝ բացահայտելով պատմական նոր շերտեր (տեսանյութ)

Դուք բժշկին ու բուժառուին ամենամոտ կանգնածն եք, նրա գանգատին հասնողը. Անահիտ Ավանեսյանը՝ բուժքույրերին

Հաստատվել է պետական ավարտական քննությունների ժամանակացույցը

Խնդրում եմ անկեղծ պատասխանել այս 3 հարցին․ Բաբկեն Թունյան

Եթե կարծում եք, թե դաշնակ Նաիրի Հունանյանի կողմից «գործն» անելուց հետո նրան «պերեդաչի» են տարել, սխալվում եք. Ալեքսանյան

Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Երևանի քաղաքապետարանի մոտակայքում ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը

Հայ առաքելական եկեղեցին նշում է երկրորդ Ծաղկազարդը

Կոտայքում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում

Միշուստինը ներկայացրել է ՌԴ կառավարության նոր կազմը. ով է մնալու պաշտոնում և ում են հեռացնելու

Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա (լուսանկարներ)

«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը ելույթի ժամանակ պատահաբար կոտրել է իր մրցանակը (տեսանյութ)

«Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Շվեյցարիան․ հայտնի է, թե որ հորիզոնականում է Հայաստանը

Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել

«Լադանիվա»-ն ելույթ կունենա 19-րդ համարի ներքո. ինչպե՞ս քվեարկել Հայաստանի օգտին

«Լադանիվա» խմբի անդամ Ժակլին Բաղդասարյանը ուղերձով դիմել է երկրպագուներին (տեսանյութ)

Մենք քայլ-քայլ, հետևողական գնալու ենք բոլոր խնդիրները լուծելու ճանապարհով․ վարչապետն այցելել է Արմավիրի մարզի համայնքներ

Զերծ մնալ զինծառայողներին քաղաքական ակցիաներին ներգրավելու փորձերից, ԶՈՒ հեղինակությանը վնասելու գործելաոճից․ ՊՆ

Եվրոպան պետք է պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում զսպելու Ռուսաստանին, ԵՄ-ն կուժեղացնի աջակցությունը Կիևին. Մակրոն

Էջմիածնից բերման ենթարկված 6 անձինք ազատ են արձակվել

6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են Սյունիքում