Փետրվարի 1-ից ՌԴ մուտք գործելու համար հնարավոր է թեստ հանձնել առայժմ միայն երկու լաբորատորիայում, գինը՝ 15 հազար դրամ

Այսուհետ Հայաստանի Հանրապետության այն քաղացիները, որոնք կցանկանան մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն, հնարավորություն կունենան կորոնավիրուսի թեստ հանձնել հավաստագրված երկու լաբորատորիաներում։ Առողջապահության նախարարությունը հրապարակել է այդ լաբորատորիաների անունները՝ նշելով, որ ցանկը վերջնական չէ եւ կարող է համալրվել։

Առայժմ խոսքը «Ցիտո» եւ «Նորմեդ» բժշկական կենտրոնների ՊՇՌ լաբորատորիաների մասին է։ Առաջինը մասնաճյուղ ունի նաեւ Գյումրիում, երկրորդը՝ նաեւ Վանաձորում։ Այսինքն՝ Ռուսաստան մեկնելու համար կորոնավիրուսի թեստ հնարավոր կլինի հանձնել Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում։

«Հայկական ժամանակը» տեղեկացավ, որ «Ցիտո» լաբորատորիայում թեստավորման արժեքը 15․000 դրամ է։ Ի դեպ, հետաքրքրվողներին այստեղ հայտնում են, որ պետք է թեստավորումից առնվազն երեք ժամ առաջ ոչինչ չուտել, չխմել, չլվանալ ատամները։ Յուրաքանչյուր անձ, նույնիսկ երեխաները, պետք է ունենան իրենց սմարթֆոնը՝ համապատասխան հավելվածով։

Կորոնավիրուսի թեստավորումը նույնքան արժե նաև «Նորմեդ» բժշկական կենտրոնի» ՊՇՌ լաբորատորիայում։ Սակայն այստեղ նշում են, որ թեստավորման համար անհրաժեշտ է, որ քաղաքացին մեկ ժամ առաջ սնված չլինի։ 

Կառավարության այսօրվա նիստում, ինչպես հայտնի է, ներկայացվել է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների համագործակցության արդյունքում կայացված որոշումը փետրվարի 1-ից ՌԴ մուտք գործելու վերաբերյալ:

«Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» էլեկտրոնային ծրագրի միջոցով 2 երկրի սահմանային անցման կետերում լաբորատոր թեստի բացասական արդյունքի հիման վրա անձը կկարողանա հատել երկրի սահմանը:

Ըստ այս կարգի՝ քաղաքացին անձնագրով, որով պետք է ճամփորդի, դիմում է ՊՇՌ թեստավորում իրականացնող (ծրագրում ընդգրկված) լաբորատորիա, տրամադրում անհրաժեշտ տվյալները, որոնք լաբորատորիայի կողմից ներմուծվում են «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակ:

Լաբորատորիան քաղաքացուն տրամադրում է համակարգից գեներացված համաձայնագիր՝ երկչափ պաշտպանված գծիկային կոդով (QR կոդ): Քաղաքացին ստորագրում է համաձայնագիրը, ներբեռնում բջջային հավելվածը, սկանավորում QR կոդը, որն առկա է համաձայնագրում և հանձնում Covid-19-ի թեստ։ Թեստի արդյունքները լաբորատորիայի կողմից մուտքագրվում են համակարգ, որն արտացոլվում է քաղաքացու կողմից ներբեռնված հավելվածում՝ QR կոդի գունավորմամբ. դրական պատասխանի դեպքում՝ կարմիր, բացասականի՝ կանաչ:

Մեկնելուց առաջ անձը պետք է հավաստիանա, որ բջջային հավելվածում թեստի արդյունքերի վերաբերյալ տեղեկատվությունն առկա է, և ամսաթիվը համապատասխանում է մեկնելու ժամկետին՝ թռիչքից առավելագույնը 72 ժամ առաջ։ Սահմանը հատելիս ներկայացվում է բջջային հավելվածի QR կոդը։

Ռուսաստանից Հայաստան ժամանած ուղևորին կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ՊՇՌ մեթոդով հետազոտության բացասական արդյունքի դեպքում (առավելագույնը 72 ժամվա վաղեմության տեղեկանքի առկայությամբ) թույլատրվում է պետական սահմանը հատել, հակառակ դեպքում կիրառվում են ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի N 1514-Ն որոշմամբ սահմանված կարանտինային միջոցառումները:

Նշենք, որ փորձաշրջանի համար նախատեսված է 1 ամիս: Հավելվածը կգործի ինչպես անդրոիդ հեռախոսների համար՝ Google Play-ում, այնպել էլ IOS հեռախոսների համար՝ App Store-ում:

Կառավարության նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել էր, որ թեստի պատասխանը գործում է 72 ժամվա ընթացքում:

Հավելենք, նաև որ հավելվածի մասին ռուսական РБК-ի հետ զրույցում խոսել էր Եվրասիական զարգացման բանկի վարչության փոխնախագահ Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ «Ճամփորդում եմ առանց COVID-19» հավելվածում հաստատված տեղեկությունը չի կարող կեղծվել, քանի որ կգեներացվի ազգային լիազոր մարմինների կողմից սահմանվող վստահելի լաբորատորիաների ցանկով։

«Կոդն անցկացնելիս հնարավոր կլինի տեսնել օգտատիրոջ մասին անդեմ տեղեկատվություն, որը բավարար է թեստի արդյունքները հաստատելու համար»,- աշխատանքի սկզբունքը ներկայացրել էր Սարգսյանը։

ԵԱԶԲ ներկայացուցչի պարզաբանմամբ՝ տեսականորեն օգտատերերը կկարողանան բջջային հավելվածում առկա արդյունքները տրամադրել ցանկացած կազմակերպության՝ հյուրանոցներին, տրանսպորտային ընկերություններին և այլն, դրա համար տեխնիկական սահմանափակումներ չեն լինի:

Տպել
5830 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը