«Արդար չէ այն նեգատիվը, որ այս պահին կա տիկին Մակունցի անձի նկատմամբ. կարեւորը առաջադրանքն է, որ տրվում է դեսպանին»

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը երեկ հաստատել է, որ իր ԱՄՆ դեսպան նշանակվելու հարցն օրակարգում է, նման քննարկումներ կան՝ հավելելով սակայն, որ դեռ վերջնական որոշում չկա:

Դիվանագիտական շրջանակներում դեռ հրաժարվում են մեկնաբանել ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավարի ապագա հնարավոր նշանակումը դեսպանի պաշտոնում՝ մեզ հետ մասնավոր զրույցներում ընդգծելով, որ ով էլ որ դեսպան նշանակվելիս լինի՝ առաջին հերթին էթիկան արգելում է մինչ նշանակվելը այդ մասին տեղեկատվություն տարածելը եւ մանավանդ մեկնաբանությունը անելը, երկրորդ՝ այդ անձի մասին պետք է խոսել միայն դրականը՝ հաշվի առնելով, որ անկախ իր անձինց նա ներկայացնելու է Հայաստանը:

Անկախ նման էթիկայի գոյությունից՝ քաղաքական շրջանակներում եւ մամուլի էջերում հարցը 2 օր է՝ քննարկվում է: Հիմնական քննադատությունը վերաբերում է դիվանագիտական փորձի բացակայությանը:

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը այս առումով աղետ է որակել Մակունցի հնարավոր նշանակումը՝ ընդգծելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներից մեկում` աշխարհի գերտերություններից մեկում, դեսպան է նշանակվում մի կին, որն ուղղակի լավ գիտի անգլերեն:

Ըստ Զոհրաբյանի՝ Մակունցին դեսպան նշանակելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է նրան հեռացնել Հայաստանից՝ իշխանափոխությունից հետո նրան հնարավոր պատասխանատվությունից փրկելու համար:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն էլ նկատել է, թե եթե քննարկվում է Մակունցին դեսպան նշանակելու հարց՝ պետք է քննարկվեն նաեւ խնդիրները, որոնք պիտի լուծվեն այդ երկրում մեր դեսպանատան կողմից:

«Երբ քննարկվում է անձը, ենթադրվում է, որ որեւէ խնդիր, որեւէ հարաբերությունների փոփոխություն, որեւէ բան չի քննարկվել, ուղղակի ուզում են մտերիմ մարդուն ուղարկել ինչ-որ, իրենց կարծիքով, լավ տեղ»,- նշել է Գորգիսյանը։

Ըստ պատգամավորի՝ այս դեպքում կրկնվում են հին ավանդույթները։ «Ի՞նչ էին անում առաջ․ինչ-որ մեկի փեսային, դե մեր լավ փեսան է, լավ գործի տեղավորենք, ուղարկում էին դեսպան։ Ինչ-որ մեկը մի վատ բան էր անում, դե մամուլից հեռու ուղարկենք դեսպան, ինչ-որ մեկը պիտի թոշակի գնա, դե ուղարկենք դեսպան, գնա հանգիստ վայելի։ Այսինքն՝ դիվանագիտական կորպուսը այսպես է ձեւավորվում, ու դրա համար ոչ մի արդյունքի չենք հասնում, եւ հիմա այստեղ ես միայն այդ մոտեցումն եմ տեսնում»,- հավելել է նա:

Թեմային անդրադառնալով Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Արփի Դավոյանն էլ նշել է․«Ես չեմ կարող ասել՝ որպես դեսպան՝ ով ինչպիսի կադր կարող է լինել, որովհետեւ դա ժամանակը ցույց կտա։ Ես կարծում եմ, որ նա կարող է լինել լավ դեսպան»։

Հարցին, թե խմբակցությունում քննարկվե՞լ է՝ ով է փոխարինելու Մակունցին՝ Դավոյանը պատասխանել է, որ խմբակցության նոր ղեկավարի վերաբերյալ քննարկում չի եղել:

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո ԱՄՆ-ի պահվածքը հաճախ էր քննարկվում: ԱՄՆ-ի հարաբերական լռությունն այդ հարցում կապվում էր այդ երկրում անցկացվող ընտրությունների հետ: Հիմա, երբ այդ ընտրություններն արդեն անցյալում են եւ ԱՄՆ-ում նոր վարչակարգը ամբողջությամբ ստանձնել է իր լիազորությունները, ինչպիսի՞ն կլինի Ղարաբաղի հարցի նկատմամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից ԱՄՆ-ի քաղաքականությունը, որքանո՞վ է դա կախված անձի՝ տվյալ դեպքում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի աշխատանքից:

Թեմայի շուրջ մեր հարցերին պատասխանել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը.

- Պարոն Մեհրաբյան, ի՞նչ կարող է փոխել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի փոփոխությունը: Ինչու է նման որոշում կայացվել, ըստ ձեզ:

- Ես կարծում եմ, որ երբ որ որոշումը կայացվի՝ պատշաճ բացատրություն էլ կտրվի: Դա շատ կարեւոր է այն պատճառով, որ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Հայաստանի շուրջ, ե՛ւ ԱՄՆ-ում, ե՛ւ Միացյալ նախագների շուրջ արմատապես փոխվել են իրավիճակները: Հայ-ամերիկյան հարաբերությունները, որոնք առանց այն էլ գտնվում էին ամենացածր մակարդակի վրա մեր այս ողջ անկախության պատմության սկզբից ի վեր, այս ամենը նոր ռեստարտի կարիք ունի, որովհետեւ դա ուղղակիորեն առնչվում է մեր անվտանգության եւ զարգացման շահերին:

- Ի՞նչ կփոխվի դեսպանի փոփոխությունից, շահերի հետապնդումը կապվա՞ծ է անձի հետ: Հնչում են մեկնաբանություններ, որ գործող դեսպանը երկար տարիների դիվանագետ է, իսկ Մակունցը փորձ չունի: Սա կարո՞ղ է դեր խաղալ:

- Ամենակարեոր դերը խաղում է այն առաջադրանքը, որը տրվում է դեսպանին: Այսինքն եթե մենք մեր անելիքը որոշած լինենք, ընդ որում կառավարության մակարդակով, իշխող ուժի մակարդակով եւ արտաքին գործերի նախարարության մակարդակով, ապա այստեղ դեսպանի անձը նշանակություն կունենա, բայց ոչ այն նշանակությունը, որը փորձ է արվում հաղորդել այս պահին: Ես չեմ կարծում, որ այն ողջ նեգատիվը, որ այս պահին կա տիկին Մակունցի անձի նկատմամբ՝ դա արդար է:

- Նաիրա Զոհրաբյանը նրա հնարավոր նշանակումը աղետ է համարել:

- Դե, վերջին բանը, որ ցանկանում եմ անել՝ Նաիրա Զոհրաբյան մեկնաբանելն է: Դրա մասին չէ խոսքը: Ի վերջո Լիլիթ Մակունցը գլխավորում էր Հայաստան-Միացյալ Նահանգներ միջխորհրդարանական բարեկամական խումբը եւ մեծածավալ աշխատանք է տարել Ազգային ժողով-ԱՄՆ ներկայացուցիչների պալատ կոմունիկացիայի խողովակներով: Սակայն հիշենք, որ պանդեմիայի պայմաներում բազմաթիվ պլաններ այդպես էլ մինչեւ վերջ իրենց տրամաբանական ավարտին չհասան: Մենք գիտենք նաեւ, որ Հայաստան ԱՄՆ ռազմավարական երկխոսություն ձեւաչափով երկխոսությունները կարելի է ասել կիսատ մնացին եւ այդ իմաստով այդ օրակարգը եւս թարմացման եւ ռեստարտի կարիք ունի: Մի խոսքով, անելիքները շատ-շատ են: Այստեղ դեսպանի ֆունկցիան կարեւոր է, բայց անպես չէ, որ ամեն ինչ դեսպանի վրա է:

- Այնուամենայնիվ, խնդրում եմ ձեր կարծիքն ասել Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարության մասին, թե Մակունցին եւ իր այլ մտերիմներին Հայաստանից դուրս պաշտոնների նշանակելով Փաշինյանը փորձում է նրանց փախուստը կազմակերպել:

- Դա ոչ գիտական ֆանտաստիկայի ժանրից պարզ կենցաղային ապուշություն է:

- Հաջորդ քննադատության պատճառն այն է, որ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը 10 տարվա փորձ ունի: Ասում են՝ Մակունցը չի կարող հավասարակշռել: Համամիտ չե՞ք:

- Այստեղ թիվ մեկ խնդիրն է՝ մեր շահերից բխող նպատակներին հասնելը, եթե հասնում ենք այդ նպատակներին, ապա հավասարակշռման հարցը համարեք ավտոմատ լուծված:

- Մեր նպատակներից գլխավորը, թերեւս լինելու է Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծելու գործում ԱՄՆ-ի նոր վարչակազմի աջակցությունը:  Մինսկի խմբի ձեւաչափում, ըստ ձեզ այդ հարցը կբարձրացնի՞ ԱՄՆ-ն:

- Այո, իհարկե, դրա մասին ուղիղ տեքստով խոսում են դեմոկրատական կուսակցության շրջանակներում, Կոնգրեսում: Դրա մասին խոսում են նոր նշանակումներ ստացածները եւ թեկնածուները: Այնպես որ այո՛, այդտեղ սպասելիքները մեծ են:  

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենը օրերս հայտարարել է, որ Վաշինգտոնը ակտիվացնելու է Արցախյան հարցի վերջնական կարգավորման գործում ամերիկյան ջանքերը՝ ապահովելու համար Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը։ Նոր վարչակազմը խոստացել է աջակցել Լեռնային Ղարաբաղի ականազերծման ֆինանսավորմանը, ինչը նախորդ կառավարության վերջին ժամանակահատվածում դադարեցվել էր։

ԱՄՆ ապագա պետքարտուղարն ասել է, որ նոր վարչակազմը վերանայելու է նաեւ Ադրբեջանին անվտանգության ոլորտում տրամադրվող աջակցությունն ու միաժամանակ օժանդակելու է Հայաստանին՝ անվտանգային, ժողովրդավարական կառավարման եւ տնտեսական ոլորտներում մեր երկրի անվտանգության միջավայրն ու դիմադրողականությունն ուժեղացնելու համար։

Օրերս հրապարակված հոդվածում Ղարաբաղի կարգավիճակի հարցը բարձրացրել է նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

«Մենք գիտակցում ենք, որ առաջին հերթին պետք է կատարել այն անհետաձգելի աշխատանքը, որը թույլ կտա առաջ շարժվել Լեռնային Ղարաբաղի կործանարար հակամարտությունից հետո։ Միացյալ Նահանգների կառավարությունն արձագանքել է Հայաստանի առաջնային կարիքներին՝ տրամադրելով հագուստ, սնունդ, երեխաների համար անվտանգ տարածքներ, տեղահանվածների համար ապաստարան։ Միացյալ Նահանգները վերահաստատում է գերիների անհապաղ եւ անվտանգ վերադարձի անհրաժեշտության իր կոչը։ Մենք դատապարտում ենք հակամարտության հետ առնչվող վայրագության դեպքերը։ Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Չնայած մարտերի դադարին՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի քաղաքական լուծումը կարեւոր է տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ամրապնդման համար»,- նշել է նա:

Հ.Գ. Վարչապետի կողմից նախագահին ուղղված միջնորդություն չկա գործող դեսպան Վարուժան Ներսեսյանին դիվանագիտական ծառայությունից հետ կանչելու վերաբերյալ: Այդ մասին մեզ հայտնեցին նախագահի աշխատակազմից:

Տպել
4753 դիտում

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին

Ամերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ)

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցությամբ և զղջում ենք. Կիրանց մեկնած զինծառայողների դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Գլխավոր դատախազի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի․ ՊՆ

Մենք որոշեցինք, որ տանտեր ենք, և գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով․ վարչապետը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ