Կրկնակի ահաբեկչություն Բաղդադում. սպանվել է 32, վիրավորվել՝ ավելի քան 101 մարդ

Հունվարի 21-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ահաբեկչություն է տեղի ունեցել:  Վերջին հայտնի տվյալներով, առնվազն 32 մարդ է սպանվել, վիրավոր է ավելի քան 110 մարդ:  Եղել է կրկնակի ահաբեկչություն, պայթյուն պայթյունի հետեւից:

Իրաքի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ ահաբեկչությունը ծրագրվել ու իրականացվել է մայրաքաղաքի շուկայում, աշխատել են 2 մահապարտ-ահաբեկիչներ:

Ըստ BBC-ի, Իրաքի բանակի լրատվության պատասխանատու ներկայացուցիչը տեղեկացրել է, որ մահապարտ ահաբեկիչները իրենց պայթեցրել են Բաբ ալ-Շարկի շրջանում գտնվող Տայարան հրապարակում  տեղակայված հագուստի շուկայում: Նրա խոսքով ՝ հատուկ ծառայությունների սպաները հետապնդել են մահապարտ ահաբեկիչներին, սակայն նրանց հաջողվել է իրականացնել ծրագրվածն ու պայթեցնել իրենց՝  նախքան կհասցնեին նրանց վնասազերծել:

Վերջին ահաբեկչական հարձակումը  Բաղդադում տեղի էր ունեցել 3 տարի առաջ՝ 2018 թվականի հունվարին: Այդ ժամանակ եւս ահաբեկչությունն իրականացրել էր մահապարտ-ահաբեկիչը: Ընդհանուր առմամբ, Իրաքի խաղաղ բնակչության դեմ նման հարձակումները հարյուրավոր կյանքեր են խլել միայն վերջին տասնամյակում:

Ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը դեռեւս չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, բայց վերջին տարիներին «Իսլամական պետություն» խմբավորման անդամները ավելի ակտիվ են Իրաքում, քան մյուսներ խմբավորումները:

Իրաքի քաղաքացիական պաշտպանության ուժերի հրամանատար գեներալ-մայոր Կադիմ Սալմանը  հայտնել է, որ «ԴԱԻՇ-ի ահաբեկիչները կարող են կանգնած լինել այս հարձակումների ետեւում: Նա իր խոսքում օգտագործել է  «Իսլամական պետություն»  խմբավորման արաբերեն հապավումը:

Չի բացառվում, որ հարձակվողները հանցակիցներ ունեն: Անվտանգության նկատառումներից ելնելով ՝ Իրաքի անվտանգության ուժերը փակել են Իրաքի մայրաքաղաքի «կանաչ գոտի» տանող բոլոր ճանապարհները: Դա Բաղդադի կենտրոնում գտնվող այն տարածքն է, որտեղ տեղակայված են բազմաթիվ արտասահմանյան երկրների դեսպանություններ եւ պետական մարմինների կենտրոնական գրասենյակները: Նախագահ Բարհամ Սալեհը դատապարտել է հարձակումը ՝ խոստանալով, որ իշխանությունները թույլ չեն տա ահաբեկիչներին ապակայունացնել հանրապետությունը:

Նշենք, որ նախորդ 3 տարիների ընթացքում Իրաքին հաջողվում էր դիմակայել ահաբեկչական հարձակումներին՝ արագ տեղեկանալով եւ կանխելով դրանք: Վերջին անգամ ահաբեկչության փորձը կանխվել է այնտեղ ընդամենը մեկ ամիս առաջ՝ դեկտեմբերի 26-ին:

Al Sumaria հեռուստաալիքը ՝ վկայակոչելով երկրի ազգային անվտանգության գործակալությունը հայտնել է, որ մահապարտը եւ նրա երեք հանցակիցները ձերբակալվել էին Իրաքում: Հայտնի է, որ նրանք Ամանորի արձակուրդներին պլանավորել էին պայթյունների շարք կազմակերպել Բաղդադում, հիմնականում՝ կենտրոնական հատվածներում:

«Դիալա եւ Սալահ ադ-Դին նահանգներում հետախուզական ծառայությունների օպերատիվ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել չեզոքացնել ահաբեկչական կորիզը եւ ձերբակալել չորս մարդու, այդ թվում ՝ մահապարտ-ահաբեկչին, որը պատրաստվում էր պայթեցնել իրեն Բաղդադում հունվարի առաջին օրերին՝ տոների ժամանակ », - ասված է եղել անվտանգության ուժերի հայտարարության մեջ: 4 ձերբակալվածները հարցաքննության ժամանակ խոստովանել են, որ հատուկ հանձնարարություն են ունեցել՝ ապակայունացնել Իրաքի մայրաքաղաքում առկա իրավիճակը:

ԻՊ-ի դեմ լայնածավալ միջազգային գործողության մեկնարկից առաջ ջիհադական խմբավորումներին հաջողվել էր գրավել 88 հազար քառակուսի կիլոմետր տարածք Իրաքում եւ Սիրիայում: համեմատության համար կարելի է նշել, որ դա ավելին է, քան Ավստրիայի կամ Չեխիայի տարածքը: Նրանց հսկողության տակ է հայտնվել Իրաքի հյուսիսում գտնվող կարեւոր Մոսուլ քաղաքը ՝ ավելի քան մեկ միլիոն բնակչությամբ, ինչպես նաեւ սիրիական Ռաքքան:

Մինչ 2017 թվականը ԻՊ զինյալները հիմնականում  ոչնչացվում էին,  արագ հայտնաբերվում ու վնասազերծվում,  բայց  ջիհադիստական բջիջները շարունակում են գործել ընդհատակից մինչեւ այսօր՝ գաղտնի խմբեր ունենալով տարբեր երկրներում:

Այս շաբաթ Իրաքի էներգետիկայի նախարարությունը հաղորդել էր ծայրահեղականների կողմից ենթակառուցվածքային օբյեկտների վրա հարձակումների մասին:

Սոցիալական ցանցերում արդեն հայտնվել է մի տեսանյութ, որն իբր ցույց է տալիս հարձակման պահը. Այն ցույց է տալիս, որ մահապարտ ահաբեկիչները պայթեցնում են իրենց մարդաշատ հրապարակի մեջտեղում:

Associated Press գործակալությունը հայտնում է, որ ձեռագիրը հիշեցնում է ԻՊ-ի այլ գրոհներ եւ հայտնում է, որ Իրաքի կառավարությունն այս շաբաթ հայտարարել է հոկտեմբերին սպասվելիք արտահերթ ընտրությունների մասին:

Նոր ընտրություններ են պահանջել տասնյակ հազարավոր ցուցարարներ, ովքեր 2019-ին Իրաքի փողոցներ էին դուրս եկել ՝ բողոքելու կոռուպցիայի և կառավարության անգործության դեմ:

Բողոքի ցույցերի ճնշման արդյունքում ավելի քան 550 մարդ է զոհվել: Ցուցարարներին հաջողվել է հասնել վարչապետի հրաժարականին, իսկ 2020-ի ամռանը կառավարությունը խոստացել է փոխհատուցում վճարել սպանված ցուցարարների ընտանիքներին:

Զանգվածային ցույցերն ու ուժայինների հետ բախումները շարունակվում են մինչ օրս, իսկ Իրաքի տնտեսությունը ծանր ճգնաժամի մեջ է նավթի ցածր գների պատճառով:

Euronews-ը հայտնում է, որ քաղաքացիները, որոնք մասնակցում են ցույցերին, այսօր լրատվամիջոցներին հայտնել են, թե հարձակման թիրախ դարձած Բաղդադի շուկայի տարածքում անվտանգություն չի ապահովվում, ոստիկանները բացակայում են, չկա վերահսկողություն, պահպանություն: Նրանցից շատերը կարծում են, որ դա հատուկ է արվում՝ ահաբեկչությունների միջոցով մարդկանց ուշադրությունը բողոքի ցույցերից շեղելու համար:

Տպել
1382 դիտում

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը