Էկոնոմիկայի նախարարի կանխատեսմամբ՝ 2020 թվականի տնտեսական անկումը կլինի 8․5 տոկոս

Այսօր Կառավարությունում քննարկված նախագիծը վերաբերում էր անցած տարվա մայիսի 21-ին կայացված որոշման մեջ փոփոխություններ կատարելուն, համաձայն որի՝ մենք փորձել ենք պետություն եւ ձեռնարկատեր ներդրումային ֆոնդում ստեղծել այնպիսի պայմաններ, որ ֆոնդը կարողանա արդյունավետ աջակցություն ցուցաբերել մասնավոր սեկտորին: Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Կառավարությունը խնդիր ունի ռիսկի դիմելու: Դեռեւս նախանցած տարվա դեկտեմբերի 12-ին վարչապետը Կառավարության նիստի ժամանակ ասաց, որ ամբողջ պետական կառավարման համակարգը հակադրված է փոփոխություններին: Ես դա զգում եմ, բայց այդտեղ պատճառն այն չէ, որ մարդիկ չեն ուզում փոխվել, ուղղակի ամեն քայլափոխին մարդկանց ասում են՝ եթե դու սա անես, կլինի այսպիսի ռիսկ, նա անես՝ կլինի այնպիսի ռիսկ, ինչը կաշկանդում է բոլորին եւ չի թողնում աշխատել: Դա օդի մեջ կախված է, այսինքն՝ ամեն տեղ կա, աշխատանքի մշակույթ է, որը պետք է փոխել»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ նախորդ Կառավարությունների մեջ կար հստակ հակակշիռ, մոտիվացիա, դա կոռուպցիան էր. «Այսինքն՝ դու գիտեիր, որ այս կողմից ռիսկ կա, եւ այդ ռիսկի գնալու վարձը կոռուպցիան էր: Հիմա քանի որ կոռուպցիա չկա, մարդիկ առանձնապես մոտիվացիա չունեն ռիսկի գնալու, հետեւաբար ընտրում են ավելի պահպանողական աշխատելաոճը, որը պետք է փոխվի»։

Քերոբյանն անդրադարձավ նաեւ 2020 թվականի տնտեսական վնասներին՝ նշելով, որ առավել շատ վնասներ կրել են ներմուծում, արտահանում եւ սպառում իրականացնող ընկերությունները:

Նախարարի խոսքով՝ մոտավորապես 20 տոկոս անկում կա այդ երեք ոլորտներում։ Նա կանխատեսում է, որ 2020 թվականի տնտեսական անկումը կլինի 8․5 տոկոս:

«Ունենք քայլերի երկար ցուցակ, եւ այսօրվա որոշումը այդ քայլերից մեկն է: Այսօր կային նաեւ այլ որոշումներ չզեկուցվող հարցերի մեջ, որոնք նույնպես ուղղված էին մեր տնտեսական պոտենցիալը պաշտպանելուն եւ մեր տնտեսվարողների համար ավելի լավ տնտեսական պայմաններ ստեղծելուն: Էլի կրկնում եմ՝ իմ լավատեսությունը տնտեսության նկատմամբ չի փոխվել, երկնիշ տնտեսական աճն իմ թիրախն է»,- նշեց Քերոբյանը։

Անդրադառնալով ներդրումների վերաբերյալ հարցերին՝ նա ասաց, որ չի տարանջատում ներքին եւ արտաքին ներդրողներին, եւ այդ առումով կարող է ասել՝ կան շատ ներդրողներ. «Ամեն օր հանդիպում եմ մի քանի նման ներդրողի հետ եւ լուծում նրանց առջեւ ծառացած խնդիրները»։  

Հարցին՝ ե՞րբ հանրությունը կտեսնի խոշոր ներդրում Հայաստանում, նախարարը պատասխանեց, որ հենց հիմա կարող են գնալ, եւ ինքը ցույց կտա 100 մլն-անոց ներդրում. խոսքը կառուցապատմամբ զբաղվող «Ռենշին» ընկերության մասին է:

Անդրադառնալով թուրքական եւ ադրբեջանական մակնշմամբ ապրանքների առկայությանը Հայաստանի շուկայում՝ Քերոբյանն ասաց. «Տասնյակ տարիներ Հայաստանի շուկայում եղել են ապրանքներ, որոնց վրա եղել է թուրքական մակնշում, ադրբեջանական մակնշում, եղել են բազմաթիվ թուրքական ապրանանքներ, եւ դա այն ժամանակ համարվել է նորմալ: Հիմա, եթե մենք պնդենք, որ «Սանդորան» կամ «Կոկա Կոլան» մեզ վաճառեն ապրանք, որոնց վրա չկա ադրբեջաներեն մակնշում, այդ ժամանակ գնաճը կբարձրանա եւ կդառնա 10 տոկոս, որովհետեւ այդ ընկերությունները պետք է փող ծախսեն եւ դա մտցնեն իրենց ապրանքի գնի մեջ»:

Խոսելով թուրքական ապրանքների ներկրման արգելքի մասին՝ Քերոբյանն ասաց. «Այս պահին մենք հակված ենք լինելու երկարացնել թուրքական ապրանքների ներկրման արգելքը, եթե աշխարհաքաղաքական այնպիսի փոփոխություններ չլինեն, որոնց արդյունքում դա անհնար դառնա: Դա արվում է տեղական արտադրանքը պաշտպանելու համար»:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ գնաճից, ինչին ի պատասխան՝ նախարարը նշեց, որ Հայաստանում գնաճը գտնվում է թիրախային մակարդակում, այսինքն՝ չի գերազանցելու 2-2.5 տոկոսը: 

Նրա խոսքով՝ էապես ավելի քիչ գնաճ կա, քան մեր հարեւան եւ առեւտրային գործընկեր երկրներում: Ըստ նրա՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Թուրքիան, Իրանը, Վրաստանն էականորեն ավելի մեծ գնաճ ունեն. «Մերը, ի պատիվ Կենտրոնական բանկի, գտնվում է շատ մեղմ վիճակում: Հիմա, եթե կոնկրետ ապրանքների վերաբերյալ խոսենք, ինչ-որ մի ապրանքի թանկանալը փոխհատուցվում է այլ ապրանքի էժանանալով: Միջազգային շուկաներում որոշ ապրանքների գներ կտրուկ բարձրացել են, ու այստեղ Հայաստանը չի կարող իր սեփական քաղաքականությունը մշակել, որ աշխարհում գները նվազեն»։ 

Տպել
1442 դիտում

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ