Երեխաները չեն կարող ևս մեկ տարի առանց կրթության մնալ. ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորի հայտարարությունը

14/01/2021 schedule09:45

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը հանդես է եկել հայտարարությամբ աշխարհի երեխաների կրթության իրավունքի մասին: Այն ներկայացնում ենք ստորեւ.

«Թևակոխելով կորոնավիրուսային համավարակի երկրորդ տարին և ականատես լինելով ամբողջ աշխարհում դեպքերի աճին, այնուամենայնիվ, պետք է առաջնահերթություն տրվի դպրոցների վերաբացմանն ու ամեն ջանք գործադրվի, որպեսզի կրթօջախները շարունակեն գործել:

Չնայած որ երեխաների վրա դպրոցների փակման բացասական ազդեցությանը զուգահեռ աճում են ապացույցները, որ երեխաները վարակի տարածման հիմնական աղբյուր չեն, բազմաթիվ երկրներ, միևնույնն է, նախընտրել են փակ պահել դպրոցները, ընդհուպ՝ գրեթե մեկ տարով։

Համավարակով պայմանավորված՝ դպրոցների փակումը հասել է ծայրահեղության, ինչի հետևանքով աշխարհում տուժել է սովորողների 90 տոկոսը: Երեխաների ավելի քան 1/3-ը ընդհանրապես զրկված է եղել անգամ հեռավար ուսուցման հնարավորությունից, ինչը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ հետագայում:  

Դպրոց չհաճախող երեխաների թիվը կարող է հատել 24 միլիոնի շեմը։ Սա մի թիվ է, որին չենք հանդիպել տարիներ շարունակ, և որի նվազեցման համար չափազանց մեծ ջանքեր են գործադրվել:

Տուժել են երեխաների կարդալու, գրելու ու տարրական հաշվարկներ անելու ունակությունները՝ նվազեցնելով 21-րդ դարի զարգացող տնտեսություններում նրանց ներգրավվելու հնարավորությունները։

Երեխաների առողջությունը, զարգացումը, անվտանգությունն ու բարեկեցությունը վտանգի տակ են։ Ամենածանր հարվածը կրելու են խոցելի խմբերը։

Տուժելու է այն երեխաների սնուցումը, որոնք մեծապես ընդգրկված են դպրոցական սննդի ծրագրում: Հասակակիցների հետ ամենօրյա շփման բացակայության և շարժունակության պակասի պատճառով երեխաները կորցնում են ֆիզիկական պատրաստվածությունը, տուժում է նրանց հոգեկան առողջությունը։

Ահա՛ թե ինչու դպրոցների փակումը պետք է լինի մնացած բոլոր դիտարկվող միջոցներից ամենածայրահեղը։

Դպրոցների գործունեությանը առնչվող որոշումների հիմքում պետք է լինեն տվյալ համայնքում վարակի տարածման ցուցանիշները: Հնարավորության սահմաններում անհրաժեշտ է խուսափել կրթօջախները համատարած փակելուց:

Վարակի տարածման բարձր ցուցանիշ ունեցող համայնքներում, որտեղ առողջապահական կազմակերպությունները չափազանց ծանրաբեռնված են, և դպրոցների փակումը համարվում է անխուսափելի, պետք է գործի դրվեն նրանց կրթության երաշխիքներ: Սա նշանակում է երաշխավորել ուսման շարունակականությունը նաև այն երեխաների համար, ովքեր ընտանեկան բռնության վտանգի տակ են, նրանց համար, ովքեր հիմնականում սնվում են դպրոցներում, և ում ծնողները, չնայած համավարակային սահմանափակումներին, պարտավոր են աշխատել առկա (essential worker)։

Համավարակով պայմանավորված սահմանափակումները մեղմացնելիս առաջնահերթությունը պետք է տրվի կրթական հաստատություններին։ Անհրաժեշտ է հավելյալ դասեր ապահովել այն երեխաների համար, որոնք, զրկված լինելով հեռավար ուսուցման հնարավորությունից, հետ են մնացել կրթական ծրագրից։

Եթե դպրոցները շարունակեն փակ մնալ, դրա հետևանքները կզգացվեն նաև հետագա սերունդների համար։

Տպել
973 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը