ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Դոնալդ Թրամփի իմփիչմենթի բանաձեւը (տեսանյութ)

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունել է երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթ հայտնելու վերաբերյալ դեմոկրատների ներկայացրած բանաձևը: Այսպիսով՝ սա պատմական որոշում է, քանի որ  Թրամփը դարձել է ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահը, որի նկատմամբ երկու անգամ իմփիչմենթի գործընթաց է ձեռնարկվել:

CNN-ի փոխանցմամբ՝ Թրամփի պաշտոնանկության մասին բանաձևն ընդունվել է 232 կողմ և 197 դեմ ձայներով: Հանրապետականների մեծ մասը դեմ է քվեարկել բանաձևին, 10 հանրապետականներ էլ՝ կողմ:

Գործող նախագահ Թրամփը մեղադրվում է հունվարի 6-ին Կապիտոլիումի անկարգությունների հետ կապված խռովություն հրահրելու մեջ: Նախքան քվեարկությունը Թրամփի մեղադրանքների մասին քննարկում է եղել, որը տեւել է մի քանի ժամ:

Այժմ հերթը Կոնգրեսի մյուս պալատինն է՝ Սենատինը, որտեղ էլ ուղարկվելու է բանաձեւը:

Սենատում հանրապետականների առաջնորդները քննարկում են իմպիչմենթի հարցն այս ուրբաթ՝ հունվարի 15-ին, արդեն վարույթ ընդունելու հնարավորությունը: Ավելի վաղ Սենատի մեծամասնության ղեկավար Միթչ Մըքքոնելը հայտարարել էր, որ չի կարող արտահերթ աշխատանքային նիստ նշանակել առանց բոլոր 100 սենատորների համաձայնության, իսկ հերթական նիստը նախատեսված է միայն երեքշաբթի: Ուրբաթ օրը Սենատը նախատեսում է, այսպես կոչված, «ձեւական» նիստ անցկացնել: Այսպիսի նիստերի ժամանակ օրենսդրական հարցեր չեն լուծվում, այլ նշանակվում են ժամկետներ:

Հիշեցնենք՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները նախագահ Թրամփին իմպիչմենթի ենթարկելու բանաձեւի նախագիծ են ներկայացրել հունվարի 11-ին: Դեմոկրատական կուսակցության 3 անդամների կողմից կազմված բանաձեւով Դոնալդ Թրամփը մեղադրվում է ապստամբություն և բռնություն հրահրելու մեջ:

Բանաձևում նշվում են Թրամփի անհիմն պնդումները, թե իբր նա հաղթել է նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններում, հիշատակվում է Կապիտոլիումի վրա հարձակվելուց առաջ Վաշինգտոնում ունեցած իր ելույթը և Ջեորջիայի պաշտոնյաներից նրա պահանջը՝ լրացուցիչ ձայներ «գտնել» հանրապետականների համար: Դեմոկրատներն առաջարկել են 25-րդ կետը կիրառել, որի համաձայն՝ երկրի փոխնախագահ Մայք Փենսն իրավունք ունի իրեն նախագահի պաշտոնակատար հռչակել պետության ղեկավարի անգործունակության կամ անմեղսունակության դեպքում:

Դեմոկրատները Թրամփին պատասխանատու են համարում նրա կողմնակիցների կողմից հունվարի 6-ին Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների համար: Այդ օրը Թրամփի աջակիցների կողմից հարձակման էր ենթարկվել Կոնգրեսի շենքը, ինչի հետեւանքով հինգ մարդ զոհվել էր, այդ թվում՝ մի ոստիկան: 

Թրամփի նախագահությունը պաշտոնապես կավարտվի հունվարի 20-ին, երբ պաշտոնապես կերդվի նոյեմբերի ընտրություններում բացարձակ հաղթանակ տարած դեմոկրատ Ջո Բայդենը:

Տպել
1888 դիտում

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան