Փաշինյանը եռակողմ հանդիպումից հետո կարեւորեց ռազմագերիների վերադարձը, սակայն նշեց, որ այդ հարցը այսօր չի հաջողվել լուծել

«Ցավոք սրտի Ղարաբաղյան հակամարտությունը մինչ օրս չի կարգավորվել։ Չնայած հաջողվել է պահել կրակի դադարեցման ռեժիմը, սակայն դեռեւս շատ չլուծված հարցեր կան, որոնք լուծումներ են պահանջում։ Այդ հարցերից մեկը Ղարաբաղի կարգավիճակն է, եւ Հայաստանը պատրաստ է շարունակել քննարկումները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում». Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հայտարարությունից հետո կայացած ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թերեւս այսպիսով արձագանքելով Իլհամ Ալիեւին, որը նույն ասուլիսում համոզմունք հայտնեց, թե Ղարաբաղյան հարցն այսուհետ պատմություն է:

Կարեւորելով ՌԴ նախագահի նախաձեռնությամբ նման հանդիպումը եւ ջանքերը, Փաշինյանը, սակայն, ընդգծեց, որ ցավոք, այսօրվա բանակցությունների ժամանակ այդպես էլ չի հաջողվել լուծել գերիների հարցը։ 

Շեշտելով, որ այդ հարցը ամենազգայուն հարցն է հայկական կողմի համար, ՀՀ վարչապետն ասաց, որ եռակողմ հայտարարության 8-րդ կետը ոչ ամբողջությամբ է կյանքի կոչվում։ Նա հույս հայտնեց, որ սեղմ ժամկետներում կողմերին կհաջողվի կոնկրետ որոշման հանգել։

Խոսելով հանդիպման ընթացքում ստորագրված հայտարարության մասին՝ Փաշինյանն ասաց, որ տնտեսական համագործակցության զարգացման պայմանավորվածությունները կարող են փոխել ողջ տարածաշրջանի դիմագիծը, տնտեսական նորամուծությունները կարող են հանգեցնել անվտանգության առավել հուսալի երաշխիքների:

Ավարտելով խոսքը՝ ՀՀ վարչապետն ընդգծեց, որ հուսով է՝ առաջ կընթանան, քանի որ մեկ հանդիպման ընթացքում հնարավոր չէ լուծել բոլոր հարցերը։

«Ես հույս ունեմ՝ կարող ենք առաջ գնալ, եւ ընդգծեմ՝ մեզ համար կարեւորագույնը շարունակում են մնալ հումանիտար հարցերը՝ ռազմագերիների փոխանակումը, որ ամրագրված է եռակողմ հայտարարության մեջ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: 

Տպել
1908 դիտում

Վաշինգտոնում քննարկվել է Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման ընթացքը․ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել

ՎԶԵԲ կառավարիչների նիստից հետո հայկական մշակույթն իր ողջ հմայքով ներկայացնող ֆիլմ է ցուցադրվել (լուսանկարներ)

Իրեն, հերիք չէ, նույնականացրել է եկեղեցու հետ, պետությանն էլ դրել է հակադիր կողմում և պայմաններ է թելադրում․ Վարդանյան

ՀՀ ԶՈՒ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել, հարցազրույց տված անձը զինված ուժերին ծանոթ չէ․ ՊՆ

Լոռիում որոնում են ռեստորանի աշխատակցուհուն․ նախնական տեղեկություններով՝ նա անզգուշաբար Փամբակ գետն է ընկել

Գալստանյանի ցույցի առաջին շարքերում դաշնակներն են, որոնք սադրում են ոստիկանությանը՝ փորձելով բախում հրահրել (տեսանյութ)

Աջապահյանը Մատենադարանը, գյուղեր ու հողեր է ուզում պետությունից. որտեղից են գալիս ամբիցիաները

Մեղրիի համայնքապետը հրաժարականի դիմում է ներկայացրել

«Սևան» ազգային պարկում ծառատունկ է իրականացվել

Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության ժամկետ հաստատված չէ․ ԱԳՆ խոսնակ

Գրիգոր Մինասյանը կմեկնի արձակուրդ

Այս շարժման մեջ կա ևս մեկ նպատակ, ինչը բացառել չի կարելի. Արտաշես Խալաթյանը մանրամասնում է

Ռոբերտ Ֆիցոյին ճանաչում եմ որպես խիզախ և կամային անձնավորության, հույս ունեմ ՝ կհաղթահարի այս վիճակը․ Պուտին

Անահիտ Ավանեսյանը ԱՄԷ-ում ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայաստանյան մոտեցումները

Բալահովիտ գյուղում մեքենա է այրվել․ վարորդը հոսպիտալացվել է

Հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են․ ստուգվել է զորամասերի սպառազինության, ռազմական տեխնիկայի վիճակը

ՀՀ կառավարությունը ՎԶԵԲ-ի կարևորագույն գործընկերներից է․ վարչապետը հանդիպել է Օդիլ Ռենո Բասոյի հետ

Գալստանյանը վիրավորեց ոստիկաններին, փորձեց սադրել ճանապարհը փակ պահելու ժամը երկարաձգելու համար

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել

Արժանի չեմ եղել, չեմ ընտրվել, ի՞նչ եք ուզում. Գալստանյանին հաճելի չէր Կանադայի թեմում եղած չարաշահումների մասին հարցը

Ինչ հարցեր են քննարկել Աննա Վարդապետյանն ու Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարը

Բաքվի բանտում պահվող ԼՂ նախկին ղեկավարների կալանքի ժամկետը կրկին երկարաձգվել է

Գալստանյանը բացահայտեց և´ իր թիկունքում թաքնվածներին, և´ կիրանցիների հույզով քողարկված իրական նպատակները․ Հովհաննիսյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա գործիքներից մեկը, որ կսովորեցնի խաղաղ ապրել․ վարչապետ

Մահափորձ Սլովակիայի վարչապետի դեմ․ Ռոբերտ Ֆիցոյի վիճակը գնահատվում է ծանր (տեսանյութ)

2014-ի դասագրքում Հայաստանը 29․743 կմ է, մեկը լսե՞լ է, որ եկեղեցին բողոքեր, դաշնակները ինքնահրկիզվեին․ Պետրոս Ղազարյան

Գալստանյանի գլխավորած ակցիան՝ ժամը 17:50-ի դրությամբ

Գյուղապետարանի հարևանությամբ դանակահարված հնդիկ ամուսիններ են հայտնաբերվել․ պարզվել է կասկածյալի ինքնությունը

Խաչագողե՜ր, սա է ձեր իսկական դեմքը, որ էդպես խնամքով փորձում եք թաքցնել դերասանական վատ խաղի տակ․ Ալեքսանյան

Ներողություն, ոստիկանները հո չե՞ն թողնելու, որ ցուցարարները մտնեն համաժողովի տարածք կամ տապալեն այն․ Իոաննիսյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Ստրասբուրգ

ՌԴ-ն ողջունում է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև բանակցությունների անցկացումը. Զախարովա

Ուրուգվայի ներկայացուցիչների պալատը միաձայն ապրիլի 24-ն ընդունել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Վստահեցնում ենք՝ ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ հայտարարություն

Երևանում տեղի է ունեցել պանելային քննարկում բարձր էկոհամակարգերի զարգացման լուծումների մասին (տեսանյութ)

Գալստանյանի գլխավորած ակցիան՝ ժամը 16:20-ի դրությամբ

Որևէ արտառոց իրավիճակ չկա, ինչպես փորձ է արվում ներկայացնել․ ՆԳՆ ոստիկանությունն իրականացնում է իր գործառույթը

ՆԳ նախարարությունն ու Եվրոպայի խորհուրդը կընդլայնեն համագործակցության օրակարգը

Ինչու են Օպերայի տարածքում կենտրոնացվել ոստիկանական մեծաթիվ ուժեր. ոստիկանապետը պարզաբանել է

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին