Եթե չեք կարող օգնել մեզ, գոնե փորձեք չխանգարել․ Արմեն Մելիքբեկյան

28/12/2020 schedule15:12

Դեկտեմբերի 28-ին տեղի է ունենում ՀՖՖ 20-րդ հերթական համաժողովը, որը սկսվեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի խոսքով։ Սակայն ամփոփիչ խոսքի փոխերն Մելիքբեկյանը հայտնեց, որ դեկտեմբերի 22-ին «Սևան» ֆուտբոլային ակումբը անվստահություն է հայտնել ՀՖՖ նախագահին, և այդ հարցի՝ օրակարգում ընդգրկվելը պետք է դրվի օրակարգ։ Մելիքբեկյանն իր խոսքում նշեց․

«Հարգարժան ժողովի պատվիրակներ, հարգելի գործկոմի անդամներ, ֆուտբոլային հանրության ներկայացուցիչներ: Այսօր՝ այս ծանր ժամանակահատվածում իմ ուղերձը պետք է սկսեի համերաշխության և միավորման մասին խոսքերով: Ցավոք, անակնկալ իրադարձությունները, որոնք ծավալվեցին վերջին օրերի ընթացքում ստիպում են ինձ այլ կտրվածքով կառուցել խոսքս: «Սևան» ՖԱ-ն որոշել է անվստահություն հայտնել ինձ, չեմ վախենա այդ խոսքից՝ անգրագետ մի փաստթուղթ ուղարկելով ՀՖՖ դեկտեմբերի 22-ին: Այդ փաստաթղթի իրավական գնահատականը կտրվի այսօր: Այն մարդիկ, որոնք ուղարկել են այդ փաստաթուղթը և ովքեր կանգնած են այդ մարդկանց հետևում, թքած ունեն հայկական ֆուտբոլի վրա: Այսօր մենք պետք է քննարկեինք ծանրագույն պայմաններում տեղ գտած մեր հաջողությունները զարգացնելու հնարավորությունները: Միասնական ուժերով մեր ազգային հավաքականի և ֆուտզալի հավաքականի կողքին կանգնելու, աջակցելու ուղիները: Փոխարենը մենք ստացել ենք առանց որևէ հիմքի մի պահանջ, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ աթոռակռվի վառ օրինակ։

Սա անարգանք է նաև ժողովի այն պատվիրաիկների նկատմամբ, ովքեր աշխատում են ՀՖՖ աշխատակազմի հետ, աշխատում են մեզ հետ, բայց վերջին օրերին զանգեր են ստանում իմ դեմ քվեարկելու խնդրանքով։ Շատերն ուղղակի ապշել են նման հանդգնությունից։ Ամենակարևորը՝ նրանբք, ովքեր սա նախծաձեռնել են, ընդհանրապես թքած ունեն հանրային կարծիքի վրա, այն մարդկանց վրա, ովքեր հայկական ֆուտբոլի շահառու են։ Լինեն դրանք երկրպագուները, ովքեր իրենց գնահատականը տվել են, լինի ֆուտբոլային ընտանիքի այլ անդամներ, ովքեր ժողովի կազմում չեն, թե լինի լրագրողական հանրությունը։ Իմ գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակը խայտառակություն է։ Այդ մարդիկ չեն հասկանում, որ սրանով ոչ միայն ծիծաղելի իրավիճակի մեջ են դնում ամբողջ հայկական ֆուտբոլը, այլև վնասում են հայկական ֆուտբոլի ամրապնդվող իմիջին։ 

Այս պահին մեզ հետևում են ՈՒԵՖԱ-ի, ՖԻՖԱ-ի ներկայացուցիչները, մեզ աշխատող արտասահամյան գործընկերները։ Եվ ի՞նչ են նրանք մտածում հայկական ֆուտբոլի մասին։ Ի՞նչ կմտածեն այն հայ ֆուտբոլիստները, որոնց հետ մենք հիմա բանակցում ենք, որպեսզի ընդգրևկենք տարբեր հավաքականների կազմերում։ Ի՞նչ կմտածի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, որը հիմա հետևում է ու չի հասկանում՝ ինչպես կարելի է անվստահություն հայտնել, երբ ծանրագույն պայմաններոյմ իր գլխավորած թիմն աննախադեպ հաջողության է հասել։ Ի՞նչ կմտածեն, որ հավաքականի հաջողություններից հետո ինչ-որ մեկն առանց պատճառի ՀՖՖ նախագահի հրաժարականն է պահանջու՞մ։ Թեև շատ վիրավորական եմ համարում այն ամենը, ինչ տեղի է ունենում, վերջին անգամ կոչ եմ անում հանդարտվել, մոռանալ անձնական ամբիցիաների մասին և ուժերի ներածին չափով լծվել հայկական ֆուտբոլի զարգացման գործին։ 2021թ․-ը կարող է ակնյունաքարային լինել հայկական ֆուտբոլի համար։ Մենք կարող ենք զարգացնել հաջողությունը, թեև հասկանում ենք, որ երկիրն էլ ու համախատասխանաբար բոլոր ճյուղերն էլ գտնվում են շատ ծանր վիճակում։ Եթե չեք կարող օգնել մեզ, գոնե փորձեք չխանգարել։

Ես իմ անձանական ամբիցիաները միշտ կողմ եմ դրել, դրա ապացույցն է այսօրվա առաջարկվող կանոնադրությունը, որտեղ նախագահի պաշտոնավարման ժամկետը նվազեցվում է երեքից երկու ժամկետի։ Ինչպե՞ս են նվազեցվում նախագահի լայն լիազորությունները կանոնադրությամբ, և լիազորություններ տրվում գործկոմին։ Եթե ես ունենայի անձնական ամբիցիաներ ինչ-որ բան անելու, երբեք նման առաջարկությամբ կանոնադրություն չէի բերի օրակարգ։ Սա ևս մեկ անգամ վկայում է, որ ինձ չի հետաքրքրում պաշտոնը։ Ես լծված եմ հայկական ֆուտբոլի առաջընթացի գործին, ամբողջ թիմով, ժողովի բազմաթիվ անդամներով, գործկոմի անդամներով քրտնաջան աշխատել ենք այս տարի ու բազմաթիվ հաջողություններ գրանցել։ Հաջողություն եմ մաղթում մեր աշխատանքներին ու հաջողություն եմ մաղթում հայկական ֆուտբոլին 2021թ․-ին»։

Արմեն Մելիքբեկյանի խոսքից հետո «Սևան» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչը խնդրեց օրակարգից հանել այդ հարցը։

Տպել
5749 դիտում

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)