Առեւտրի շրջանառության վրա շարունակել է ազդել համավարակը, որն առաջացրել է պահանջարկի շոկ․ տնտեսագետ

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2020 թ. նոյեմբերին 2019-ի նոյեմբերի համեմատ նվազել է 10.3 տոկոսով: Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:

Դրական միտում կա շինարարության ծավալներում՝ այն աճել է 2 տոկոսով։ Սպառողական գնաճը կազմել է 1.3 տոկոս։

Մակրոտնտեսական ցուցանիշների հիմնական մասն անկումային են։ Արտաքին առեւտրաշրջանառության ծավալները նվազել են 25.9 տոկոսով. արտահանումը՝ 19.4 տոկոսով, իսկ ներմուծումը 28.9 տոկոսով: Առեւտրի շրջանառությունը նվազել է 22 տոկոսով: Ծառայությունների ծավալը նվազել է 18.6 տոկոսով։

Ընդհանուր առմամբ՝ հունվար-նոյեմբերին 2019-ի հունվար-նոյեմբերի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7.2 տոկոսով։ 

Այս ցուցանիշների վերաբերյալ ՀԺ-ն զրուցել է տնտեսագետ Գագիկ Վարդանյանի հետ։

- Պարո՛ն Վարդանյան, նոյեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 10.3 տոկոսով, ինչո՞վ է պայմանավորված երկնիշ նվազումը, անգամ հոկտեմբերին, երբ ամենօրյա պատերազմ էր, երկնիշ նվազում չկար։

- Երկու հիմնական գործոն է ազդել ՏԱՑ-ի վրա՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը եւ առեւտրի շրջանառությունը, որոնք համապատասխանաբար կազմել են 93.9 % (2019 թ.՝ 97%) եւ 78% (2019 թ.՝ 79.1%): Պատերազմի ժամանակ, սովորաբար, բարձրանում է որոշ նյութատեխնիկական ռեսուրսների պահանջարկը, հետեւաբար, նաեւ տնտեսական ակտիվությունը: Այդ պատճառով էլ սեպտեմբերի նկատմամբ հոկտեմբերի ՏԱՑ-ը կազմել է 94.5%:

- Նույն ամսում էականորեն նվազել է արտահանման եւ ներմուծման ծավալները՝ համապատասխանաբար 19.4 եւ 28.9 տոկոսներով, ո՞րն է այդքան մեծ անկման պատճառը։

- Արտաքին առեւտրաշրջանառության նվազմանը կարող են նպաստած լինել մի քանի գործոններ. համավարակով պայմանավորված առաքման գլոբալ շղթաների խաթարում, դրամի փոխարժեքի փոփոխություն, պատերազմ: Ավելի հստակ գնահատական տալու համար հարկ կլինի ուսումնասիրել արտահանման եւ ներմուծման ծավալներն ըստ ապրանքային բաժինների: Այդ տվյալները դեռեւս չեն հրապարակվել: Որոշ դատողություններ կարելի է անել հոկտեմբերի տվյալների հիման վրա: Օրինակ՝ 2020 թ. հունվար-հոկտեմբերին ներմուծման ծավալը, 2019 թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ, կազմել է 85.1%: Ընդ որում, որոշ ապրանքային խմբերի մասով նվազումը եղել է նշանակալի. հանքահումքային արտադրանք՝ 9.4%-ով, քիմիայի եւ դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ 14.8%-ով, կաշվի հումք, կաշի, մորթի եւ դրանցից պատրաստված իրեր՝ 38.2 %-ով, մանածագործական իրեր՝ 22.1%-ով, կոշկեղեն, գլխարկներ, հովանոցներ՝ 30.5 %-ով, թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ եւ  իրեր՝ 49.8 %-ով:

Որոշ ապրանքային բաժինների մասով հնարավոր է, որ ներմուծումը փոխարինվել է տեղական արտադրությամբ, ինչի համար պետք է վերլուծել նաեւ արդյունաբերական տվյալ արտադրանքի թողարկման տվյալները: Բոլորովին այլ պատճառներ կլինեն թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի դեպքում, եթե նկատի ունենանք, որ հումքը ներկրվում է՝ հետագայում պատրաստի արտադրանքն արտահանելու համար:

- Խոշոր անկում է արձանագրել նաեւ առեւտրաշրջանառությունը, ձեր գնահատմամբ՝ ի՞նչ գործոններ են ազդել այս ցուցանիշի 22 տոկոսանոց նվազմանը։

- Առաջին հերթին առեւտրի շրջանառության վրա շարունակել է ազդել համավարակը, որն առաջացրել է պահանջարկի շոկ: Այնուհետեւ դրան գումարվեց պատերազմի առաջացրած պահանջարկի շոկը՝ տնային տնտեսությունների եկամուտների անկումը, գնաճը, տրանսֆերտների նվազումը: Մասնավորապես, համավարակով պայմանավորված, որոշ ոլորտներում բարձրացել է գործազրկության մակարդակը:

- Ընդհանուր առմամբ 11 ամսում արձանագրվել է 7.2 տոկոս անկում, հաշվի առնելով տարվա ընթացքում երկրի առջեւ ծառացած խնդիրները՝ այս ցուցանիշը ինչպե՞ս կբնութագրեք։

- Հաշվի առնելով ներկա իրավիճակը, այդպիսի անկումն անխուսափելի էր։ Թեպետ քանակական ցուցանիշները կարեւոր են, այդուհանդերձ, առաջիկայում ավելի պետք է կարեւորել տնտեսության մեջ որակական փոփոխությունները, որովհետեւ տնտեսության գոյություն ունեցող կառուցվածքով հնարավոր չէ ավելի մեծ ավելացված արժեք ստեղծել, ինչը կարեւոր է ինչպես մարդկանց բարեկեցության բարձրացման, այնպես էլ մրցունակ արտադրանքի արտահանման ծավալների մեծացման առումով: Կորոնավիրուսի համավարակը հանգեցրել է տեւական ժամանակ գործող առաքման գլոբալ շղթաների խաթարմանը, նորերի ձեւավորմանը, ինչը նշանակում է, որ հենց այդ ուղղությամբ պետք է աշխատեն մեր տնտեսավարողները: Այդ ճանապարհով տնտեսական ակտիվության բարձրացումն ավելի հեռանկարային կարող է լինել:

- Հունվարին պարզ կլինի նաեւ տարեկան կտրվածքով անկման ցուցանիշը, դեկտեմբեր ամիսը ընդհանուր անկման ֆոնի վրա ինչպե՞ս կազդի ըստ ձեզ, այն ավելի կմեծանա՞։

- Էական փոփոխություններ չեն կարող լինել։ Երրորդ եռամսյակի դրությամբ ՀՆԱ-ն կրճատվել է 6.3%-ով: Հավանաբար տարին կփակվի ՀՆԱ-ի 7-8 տոկոս նվազմամբ, ինչը վատ չէ երկնիշ անկման հաճախ հանդիպող կանխատեսումների ֆոնին: Բայց դա չէ էականը: Հատկապես կարեւորվում է տնտեսական զարգացման ռազմավարության հիմնովին վերանայումը՝ որակական աճ ապահովելու համար: Պետություն-մասնավոր հատված գործակցության որակից շատ բան է կախված լինելու: Մասնավոր հատվածը պետք է զգա պետության համակողմանի աջակցությունը, պետք է հաստատվի պետական հաստատությունների նկատմամբ վստահության բարձր մակարդակ:

- Ի՞նչ կանխատեսում ունեք 2021-ի համար, հնարավոր կլինի՞ էկոնոմիկայի նորանշանակ նախարարի հայտարարած երկնիշ տնեսական աճին հասնել։

- Կանխատեսումների մեջ պետք է լինենք զգուշավոր: Ի վերջո, կարելի է թվարկել մի քանի գործոններ, որոնք բացասական ազդեցություն կունենան եկող տնտեսական տարում: Դրանցից գլխավորն այն է, որ ՀՀ-ի եւ ԱՀ-ի տնտեսությունները փոխլրացնող եւ միմյանց աճին նպաստող էին: 2021 թվականից այդ գործոնն այլեւս չի լինի: Համավարակը եւ պատերազմը խլեցին հազարավոր մարդկային կյանքեր, իսկ հազարավորներն էլ դարձան անաշխատունակ: Դեռ բարձր է կորոնավիրուսով հիվանդացությունների թվաքանակը։ Այս ամենի բացասական ազդեցությունը տնտեսությունում կզգացվի:

Բացի վերոնշյալից, դեռեւս նշանակալի են բացասական սպասումները, որոնք պայմանավորված են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին անորոշություններով: Մնում է հուսալ, որ դրանք եկող տարում կնվազեն, ինչն էլ կխթանի տնտեսական աճը:

Տպել
1767 դիտում

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը