Մենք ապաքաղաքական կառույց ենք. Գյումրու պետական ոչ մի բուհ չի միանա ընդդիմության դասադուլի, գործադուլի պահանջին

Անկախ ընդդիմադիր ուժերի կողմից հնչեցվող դասադուլ և գործադուլ հայտարարելու պահանջից, Գյումրիում պետական բարձրագույն որևէ ուսումնական հաստատություն չի պատրաստվում գնալ նման քայլի: «Հայկական ժամանակի» հետ զրույցում Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանը նշեց. «Գործադուլ կամ դասադուլ մեզ մոտ չկա, իր սովորական ընթացքով բուհը շարունակում է շարժվել: Մեր դասերն արել ենք, քննությունները նորմալ ընթանում են: Այս պահին չունեմ նման բաներ կազմակերպելու մասին որևէ ինֆորմացիա»:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը ևս վստահեցրեց, որ համալսարանում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ քննարկում: Ըստ Պետրոսյանի, անթույլատրելի է, որ որևէ քաղաքական գործընթաց մտնի բուհի ներքին միջավայր:

«Մենք տարիներ շարունակ պայքարել ենք, այժմ էլ պայքարում ենք, վաղն էլ պայքարելու ենք, որ բուհերը լինեն ապաքաղաքական կառույցներ: Աշխատանքային ժամերից հետո ցանկացած ուսանող, վարչական աշխատող ինքնուրույն է որոշումներ կայացնելու իր քաղաքական հետաքրքրությունների հարցում: Իսկ դասերի ժամանակ քաղաքական գործընթացները բուհի վրա պետք է ազդեցութոյւն չունենան: Իսկ այսօրվա պահանջը՝ գործադուլ, դասադուլ, բացառապես քաղաքական բովանդակություն ունի: Ոչ թե համազգային նշանակություն ունեցող հարց է, որ մարդիկ ինքնաբուխ դուրս գան և պայքարեն, այլ քաղաքական օրակարգ է: Իսկ բուհերը պետք է զերծ պահենք ցանկացած քաղաքական օրակարգից»,- ասաց Պետրոսյանը:

ՀՊՏՀ-ում տարբեր քաղաքական հայացքներ ունեցող և վարչական աշխատակիցներ կան, և դասախոսներ, որոնք ազատ են իրենց կարծիքներն արտահայտելու հարցում, բայց ոչ թե բուհում, ոչ դասերի ժամանակ: «Մենք աշխատանքային ժամերին քննարկում ենք բացառապես աշխատանքային հարցեր, իսկ դասապրոցեսի ժամանակ՝ բացառապես մասնագիտական հարցեր»,-վստահեցրեց Կարեն Պետրոսյանը:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում ևս գործընթացը կրթականից քաղաքականի անցում չի կատարել: Տնօրեն Հասմիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում ընդգծեց. որևէ քաղաքական պահանջի բացարձակ միանալու միտում չունեն, քանի որ կոնսերվատորիան ապաքաղաքական միավոր է:

«Յուրաքանչյուրը, լինի ուսանող, թե դասախոս կարող է ցանկացած խմբի հետ միավորվել, բայց իր անձի, իր անձնական հետաքրքրությունների շրջանակում: Բուհն ընդհանրապես չունի ոչ մի քաղաքական հանձնառություն, դիրքորոշում կամ պարտադրանք: Մեզ մոտ հիմա քննաշրջան է սկսվել, ստուգարքներ են: Ինձ նույնիսկ որևէ մեկը չի դիմել նման հարցով (նկատի ունի գործադուլ և դասադուլ անելու-խմբ․), որովհետև ի սկզբանե, երբ 2018-ի վերջին, երբ նոր տնօրինություն եղավ, ադ հարցը շատ սկզբունքային դրվեց. քաղաքական որևէ գործընթացի բուհը որպես կառույց քաղաքական դիրքորոշում չի հայտնում»,-ասաց Հասմիկ Հարությունյանը:

Հանրապետությունում ծայր առած քաղաքական գործընթացներից հեռու է նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղը: Տնօրեն Աշոտ Պապոյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց ո՛չ դասադուլ են արել, ո՛չ գործադուլ, չեն էլ անելու: Կրթական գործընթացը չպետք է խառնել քաղաքականի հետ: Սա իրենց անխախտ սկզբունքն է:

«Աշխատանքից հետո, դասից հետո գնում են, ինչի ուզում են մասնակցեն, դա մեր գործը չէ: Կրթությունը այս պայմաններում պետք է հավասարեցվի զորանոցային ծառայությանը: Եթե բանակն իրավունք ունի գործադուլի, ուրեմն բուհն էլ ունի: Չունի բանակը նման իրավունք, ուրեմն կրթությունն էլ չունի: Այս պահին մեր մոտեցումը սա է: Նման որևէ քննարկում չունենք մասնաճյուղում»,- տեղեկացրեց Պապոյանը:

Տպել
4075 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել