«Ես սյունեցու նամուս-թասիբին երբեք չեմ կասկածել»․ Գորիսի քաղաքապետն ազատ արձակվեց

Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանը քիչ առաջ ազատ արձակվեց։ Դուրս գալով ձերբակալվածների պահման վայրից՝ նա հայտարարեց, որ իր շուրջը տեղի ունեցող գործընթացները քաղաքական հետապնդում են․ «Քաղաքական հետապնդում է, կարճ-կոնկրետ՝ էդ է էլի»,- ասաց նա։

Հարցին՝ իր կոչից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ խոչընդոտվելը հաջողություն համարո՞ւմ է, քաղաքապետը պատասխանեց․ «Դա սյունեցիների կամքն էր, այդ մարդը իրավունք չուներ մտնել Սյունիք, որովհետեւ սյունեցիների պահած հողը հանձնել է թշնամուն, կոնկրետ Շուռնուխի, Որոտանի, Խոնձորեսկի հատվածում, մնացած համայնքներում էլ կա նույն խնդիրը, ես միայն Գորիսինը ներկայացրի»։

Անդրադառնալով իրեն աջակցելու նպատակով սյունեցիների կազմակերպած ակցիաներին՝ Գորիսի քաղաքապետն ասաց․ «Ես սյունեցու նամուս-թասիբին երբեք չեմ կասկածել, փառք նամուսով-թասիբով ժողովրդին»։

Առուշան Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանն էլ լրագրողներին տեղեկացրեց, որ վերջինս այսօր՝ ժամը 19։40-ին, հրավիրվել է Քննչական կոմիտե՝ մեղադրանք առաջադրելու․ «Բայց ո՞նց եք դուք տեսնում, առավոտվանից մինչեւ հիմա դատարանի բակում էինք, ոչ հաց ուտելու, ոչ ջուր խմելու ժամանակ չունեինք, դուրս գալուց 1 ժամ հետո ծանուցում են, որ ներկայանանք, հնարավո՞ր է հիմա ներկայանալ»։ Պաշտպանը նշեց, որ Առուշանյանը այլ պաշտպաններ էլ ունի, սակայն նրանցից որեւէ մեկին ծանուցում չի տրվել․ «Ես չեմ գնալու, ծանուցագրի մեջ էլ գրեցի, որ հանդիսանում եմ երրորդ խմբի հաշմանդամ, հաց ուտելու, ջուր խմելու իրավունք ունեմ, վաղը ծանուցեք, կգանք»։

Հիշեցնենք՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, այսօր բավարարեց նրա ձերբակալման դեմ պաշտպանի բողոքը՝ ձերբակալությունը ճանաչելով ոչ իրավաչափ։

Որոշման հրապարակումից կարճ ժամանակ անց ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ Առուշան Առուշանյանը ՔԿ-ում քննվող մի քանի գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել, եւ միջնորդություն է ներկայացվել դատարան նրան կալանավորելու համար։

Տպել
4488 դիտում

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին