«ՎՏԲ-Հայաստան» բանկը առաջարկում է վարկեր գյուղատնտեսության զարգացման համար շահավետ պայմաններով

17/12/2020 schedule10:13

ՎՏԲ-Հայաստան Բանկը, հատուկ նշանակություն տալով ՀՀ գյուղատնտեսության զարգացմանը, շահավետ պայմաններ է առաջարկում գյուղատնտեսական վարկերի համար։ Վարկերը տրամադրվում են ինչպես հիմնական, այնպես էլ շրջանառու միջոցների ձեռք բերման և համալրման, նաև այլ բանկերից և վարկային կազմակերպություններից գործող գյուղատնտեսական վարկերի գնման նպատակով։

Այլ բանկերից և վարկային կազմակերպություններից գյուղատնտեսական վարկերի գնումը հնարավորություն կտա հաճախորդներին զգալիորեն նվազեցնել վարկի/վարկերի սպասարկման գծով իրենց ամսական ֆինանսական բեռը՝ ի հաշիվ իջեցված վարկային տոկոսադրույքի և  վարկի  մարման վերջնաժամկետի երկարաձգման։ Վարկերի տեղափոխման պահին հաճախորդը կարող է ստանալ նաև լրացուցիչ վարկային սահմանաչափ:

Գյուղատնտեսական վարկը տրամադրվում է 2-3 աշխատանքային օրվա ընթացքում: Վարկային պարտավորությունների մարման համար նախատեսված են անուիտետային վճարումներ կամ մարման ճկուն և անհատական ժամանակացույց՝ կախված բիզնեսի սեզոնայնությունից, մասնավորապես՝ յուրաքանչյուր 12 ամիսը մեկ թույլատրվում է ոչ ավելին, քան 6 ամիս տևողությամբ արտոնյալ ժամանակահատված՝ հիմնական պարտավորության մարման գծով։ 

ՎՏԲ-Հայաստան Բանկում գյուղատնտեսական վարկ կարելի է ձևակերպել 300 հազ․ ՀՀ դրամից մինչև 45 մլն ՀՀ դրամ գումարի չափով, տարեկան 12% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 18,56%-23.97%) և 18-60 ամիս մարման ժամկետով։ Մինչև 6 մլն ՀՀ դրամի չափով գյուղատնտեսական վարկը տրամադրվում է առանց գրավի ապահովվածության։ Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տուգանք նախատեսված չէ:

Հաճախորդներին հասանելի են գյուղատնտեսական վարկավորման մի շարք պրոդուկտներ, մասնավորապես՝ կարկտապաշտպան ցանցերի ներդրման, ինտենսիվ խաղողի այգիներ, հատապտղանոցներ հիմնելու, տոհմային ոչխարների և այծերի բուծման, գյուղատնտեսական հումքի պահեստավորման և այլ նպատակներով տրամադրվող վարկեր:

Ինչպես նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Կորպորատիվ բիզնեսի զարգացման Դեպարտամենտի տնօրեն Արա Ավագյանը․ «Հայաստանի գյուղատնտեսությունը Բանկի կողմից ֆինանսավորվող հեռանկարային ոլորտներից մեկն է, քանի որ այն ունի զարգացման զգալի ներուժ։ Մենք մտադիր ենք շարունակել ակտիվ աշխատել այս ուղղությամբ՝ ընդլայնելով պրոդուկտների շարքը և առաջարկելով գյուղատնտեսական վարկավորման շահավետ պայմաններ»։

Գյուղատնտեսական վարկերը տրամադրվում են ֆիզիկական և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, որոնք ՀՀ ռեզիդենտ են և զբաղվում են գյուղատնտեսական գործունեությամբ։

Գյուղատնտեսական վարկավորման մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/business/business-credits-view/agro-kredity,  Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային Կենտրոն 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Տպել
1018 դիտում

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից