Թող գնան, ապրեն Արցախում, վարչապետ ընտրվեն. ՌԴ-ի հայերը թող Պուտինից պահանջեն՝ կատարել խոստումը. քաղաքագետ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ հանդես եկավ ուղերձով, որում նաեւ ասվում էր՝ առաջին իսկ հնարավոր պահին վայր է դնելու նախագահական լիազորությունները եւ դուրս գա քաղաքականությունից:

Այս հայտարարությունն, ի դեպ չկար ուղերձի նախնական տարբերակում: Տեքստային տարբերակով տարածված ուղերձում Հարությունյանն ընդամենը խոսում էր երկրում արտահերթ ընտրությունների համար անհրաժեշտ մթնոլորտ ձեւավորելուց հետո այդպիսի ընտրությունների անցկացման պատրաստակամության մասին:

Թե ինչու հետո տեսանյութի տեղադրումից հետո փոխվեց այդ հատվածը՝ ԱՀ նախագահը չէր պարզաբանում:  

Վերլուծաբանների ուշադրությունը գրավել էր ԱՀ նախագահի ուղերձի այն հատվածը, որում նա ըստ էության խոսում էր իշխանությունը Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ կիսելու պատրաստակամության մասին:

«Արցախի Հանրապետության պաշտպանությանն ու անվտանգությանն առնչվող՝ Նախագահի բոլոր հրամանագրերն ու կառավարության որոշումներն ընդունվելու են բացառապես Անվտանգության խորհրդի դրական եզրակացությամբ, մնացած մարմինների կողմից ընդունվող վերաբերելի իրավական ակտերի մասով եզրակացություններ տալու համար կմշակվեն համապատասխան մեխանիզմներ»,- նշում էր Հարությունյանը՝ հավելելով, որ առաջիկայում Անվտանգության խորհրդի կազմը կընդլայնվի:

Ուղերձում Հարությունյանը նաեւ նշում էր, որ իր համար ընկալելի են Արցախի եւ Հայաստանի իշխանություններից պատերազմի արդյունքների ու առկա իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ պահանջելուն միտված գործողությունները, քանի որ յուրաքանչյուր իշխանություն պետք է պատասխանատու լինի իր լիազորությունների կատարման ու չկատարման համար եւ հաշվետու՝ ժողովրդի առջեւ: Սակայն, Հարությունյանն իր հետագա խոսքում թերեւս ակնարկում էր լիազորությունների սահմանափակ լինելու մասին.

 «Սակայն որևէ մեկին պատասխանատվության ենթարկելիս հարկ է տարանջատել թացը չորից, օբյեկտիվ պատճառները՝ սուբյեկտիվ մեղքերից, ցանկությունները՝ հնարավորություններից: Օրինակ, եթե Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության ու անվտանգության երաշխավորն է, արդյո՞ք ունեցել եմ ներքին ու արտաքին բավարար հնարավորություններ ու լծակներ այս լայնածավալ պատերազմում լիովին երաշխավորել նշված չորս արժեքները և արդյո՞ք ինձնից կախված առավելագույնը չեմ կատարել այդ ուղղությամբ: Կամ եթե Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, ապա ու՞մ համար է գաղտնիք, թե իրականում Պաշտպանության բանակն ինչպես ու որտեղից է կառավարվում, և թե որքանով է Արցախի Հանրապետության նախագահն ընդգրկված այդ գործընթացներում », - հայտարարում էր Արցախի ղեկավարը:

Ուղերձի շարունակությունում ԱՀ նախագահն ըստ էության ասում էր, թե հնարավոր էր ավելի շուտ դադարեցնել պատերազմը հարաբերականորեն ավելի լավ պայմաններով ու ավելի քիչ կորուստներով, եւ հնարավոր էր նախօրոք այնպես անել, որ հայկական զինված ուժերը ավելի լավ պատրաստված լինեին պատերազմին:

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի կարծիքով Հարությունյանը վերը նշված հայտարարություններով պատասխանատվությունն իր վրայից հանելու նպատակ ունի:

Մեր զրույցը՝ ստորեւ.

- Պարոն Շիրինյան, լարվածությունը Հայաստանում այդպես էլ չի թուլանում: Ամեն օր նոր վատ լուր է հայտնի դառնում՝ նոր տարածքների մասին, նոր գերիների մասին եւ այլն: Ըստ ձեզ՝ սա Ադրբեջանի կողմից միտումնավոր պահվող լարվածությո՞ւն է, ռուսական խաղաղապահների դեմ քա՞յլ, թե՞ անտերության հետեւանք, ինչպես պնդում են ընդդիմադիրները:

- Ես չգիտեմ սա ինչ է, բայց գիտեմ, որ եթե Արցախում համախմբված լինեն՝ կհաղթահարեն դա: Արայիկ Հարությունյանը պիտի կարողանա իշխանությունը համախմբել, եթե Արցախում իշխանությունը իր բարձրության վրա լինի՝ ինձ թվում է հարցերը այսքան սուր չեն լինի: Կաթվածահար վիճակում է Արցախում իշխանությունը, նրանք էլ ինչ ուզում՝ անում են: Հետեւաբար լարվածության ալիքն էլ էստեղով է անցնում:

- Արայիկ Հարությունյանն այսօր ուղերձով է հանդես եկել, որի ընթացքում ասել է, որ պատրաստվում է երկիրը արտահերթ ընտրություններին պատրաստ լինելու դեպքում հրաժարական տալ եւ հեռանալ քաղաքականությունից:

- Եթե չի կարողանում՝ պետք է հրաժարական տա: Արցախից մնացած հատվածում պիտի զինվորական իշխանություն հաստատվի: Ուզում է ընտրությունով, ուզում է՝ ոչ, բայց պետք է կազմակերպված զինվորական իշխանության նման մի բան: Նրանք օղակի մեջ են, չէ՞: Հիմա այնտեղ ընտրություն ինչպե՞ս տեղի կունենա: Քարոզարշավ պատկերացնո՞ւմ եք այնտեղ: Լեգիտիմ ընտրված նախագահ է, թող նշանակի մեկին, նրան, ով կարող է Արցախում իշխանություն դառնալ եւ հավաքել մարդկանց, կազմակերպել պաշտպանություն:

- Ինչո՞ւ խաղաղապահներին չի հաջողվում խաղաղ պահել տարածքը:

-Խաղաղապահ, չգիտեմ ինչ, սուտ բաներ են, Արցախի իշխանությունները պետք է աշխատեն գիշեր-ցերեկ:

- Բայց կան կարծիքներ, որ Հայաստաի ու Արցախի իշխանությունները կորցրել են իրավիճակի վրա ազդելու հնարավորությունը:

- Հայաստանում ոչ մեկ ոչինչ չի կորցրել, աստիճանաբար կկայունանա իրավիճակը, նույնը պետք է լինի նաեւ Արցախում: Արցախցին պետք է իր երկրի տերը լինի. դա ես չեմ ասում մեզնից հեռացնելու համար, ամենեւին, բայց պետք է գիտակցել՝ իրավիճակը փոխվել է եւ իրենք պարտավոր են տեղում աշխատել ռուսների հետ: Հայությունը պետք է իրեն թափ տա, էս կաթվածահար շոկային վիճակից պիտի դուրս գա, շարունակի ապրել: Եթե ուզում էին, որ էսպես չլինի, պիտի բանակն էնպես պահեին, չկողոպտեին, որ տեր լինեին: Դղյակ ունեցող գեներալները ինչո՞ւ են Հայաստանում, ի՞նչ ունեն այստեղ անելու, թող գնան, Արցախին տեր լինեն: Հասարակությունը պետք է իրեն հավաքի եւ շարունակի ապրել: Չի կարելի՝ գիշեր- ցերեկ բողոք, բողոք, սա մազոխիզմ է:

- Ինչպե՞ս շոկից դուրս գա հասարակությունը, երբ ամեն օր մի վատ լուր է լսում:

-Հասարակությունը պետք է այսպես խառնվեր նախորդ տարիներին, երբ բանակը կողոպտում էին, հիմա ուշ է: Բանակը որ կողոպտում էին, պիտի իմանային, որ էսպիսի օրեր են գալու: Պետության հետ խաղ չեն անում, պետության ու բանակի երակը չեն մտնում, հաստավիզ դառնում: Իմ ասածը սա է՝ ինչքան հայտնի մարդիկ կան, որ Արցախից են, պետք է գնան՝ Քոչարյան, Սերժ, գեներալներ. զինվորների չափ գեներալ կա:  Պետք է հավաքվեն գնան՝ Արցախը պահելու, զարգացնելու: Արցախը այդպես են պահում, ոչ թե այստեղից խոսելով: Հայաստանում ի՞նչ ունեն անելու:

- Իշխանափոխություն:

- Դրա ժամանակը չի, հայրենիքը վտանգի մեջ է: Փողերը թող ծախսեն այնտեղ, ոչ թե ցույցերի վրա:

- Իշխանությանն ասում են հեռացեք, մենք ինչ պետքն է՝ կանենք:

- Ո՞վ հեռանա: 10 հոգու ասելով ո՞վ է հեռացել: Հեռանալու երկու ճանապահ կա՝ հանրաքվե եւ ընտրություններ, ուրիշ ոչինչ չկա: Կարեն Կարապետյանը Արցախից է, թող գա Մոսկվայից, գնա Արցախ: Թող հավաքվեն գնան, այնտեղ էլ վարչապետ կընտրվեն: Թող Վազգեն Մանուկյանին տանեն վարչապետ: Մովսես Հակոբյանը թող գնա Պաշտպանության նախարար դառնա: Ակադեմիայում գիտե՞ք ինչքան արցախցի կա, որ բողոքում են գիշեր- ցերեկ: Բողոքելու փոխարեն թող գնան, գործ անեն:

- Պարոն Շիրինյան, վերադառնանք Արցախի նախագահի ուղերձին: Ըստ էության Հարությունյանը ակնարկում էր, որ սահմանափակ հնարավորություններ է ունեցել, իրենից ոչինչ կախված չէր:

- Սա նշանակում է պատասխանատվությոնից հրաժարվել, եթե դա ասեր օգոստոսին՝ կհասկանայի, բաց երբ որ ասում է պարտվելուց հետո, ես չեմ հասկանում: Մեր վրա է դնում պատասխանատվությունը: Սրանով լարում է իրավիճակը: Արցախի ժողովուրդը նախագահ է ընտրել Արայիկ Հարությունյանին: Իշխանության ձգտելը հեշտ է: Պետք է նաեւ պատասխանատվություն կրել:

- Ըստ ձեզ Ադրբեջանը կշարունակի՞ սադրանքները, ի՞նչ է ուզում հիմա:

-Ադրբեջանը պատերազմով վերցրել է ինչքան կարող է, հիմա կամաց-կամաց քերելով տանում է մնացածը:

- Ռուսաստանը կկանգնեցնի՞:

- Ռուսաստանը չի կանգնեցնի, Ռուսաստանը մեր ի՞նչն է:Մենք պարտավոր ենք մեր ճարը տեսնել: Բանակն էլ կողոպտել են Ռուսաստանի հույսով, որ կգա պապան, իրենց կպահի: Չկա նման բան: Մի տարբերակ կա. ինչքան Ռուսաստանում հայ կա՝ հատկապես Ղարաբաղից, թող սկսեն Ռուսաստանի իշխանությոններից պահանջել իրենց պարտականությունները կատարել, թող պահանջեն Պուտինից իր խոստումը կատարել:

- Ո՞ր խոստումը:

- Նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարությունում խոստումն այսպիսինն էր, բոլորը մնում են այն դիրքերում, որտեղ այդ պահին են: Հիմա բոլոր ճանաչված հայերի գործն է՝ աշխատանք տանել, որ կատարվի այդ կետը: Դրան զուգահեռ պետք է աշխատել համանախագահների հետ, պահանջել ԼՂԻՄ տարածքը վերականգնել: Պետք է ամբողջ աշխարհով SOS բացել:

Տպել
24478 դիտում

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին

Ամերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ)

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցությամբ և զղջում ենք. Կիրանց մեկնած զինծառայողների դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Գլխավոր դատախազի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի․ ՊՆ

Մենք որոշեցինք, որ տանտեր ենք, և գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով․ վարչապետը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ