Նոր նախագիծ՝ կրթության ոլորտում. սփյուռքահայ մասնագետն իր ծրագիրն է բերել

«իԳործ» ծրագրով Լիբանանից Հայաստան ժամանած Օնիկ Բայրամյանը կրթական համակարգը բարեփոխելու իր նախագիծն է իրականացնելու շուրջ 250 դպրոցներում: «Դպրոցի կառավարում» թեմայով նախագիծը նախատեսված է իրականացնել 2020 թվականի դեկտեմբերի 14-ից մինչև 2021 թ. սեպտեմբերի 2-ը:

Oնիկ Բայրամյանը սփուռքահայ հարյուր բարձրակարգ այն մասնագետներից է, որ «իԳործ» ծրագրով աշխատելու են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում: Նա Լիբանանում, ԱՄՆ-ում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում միջազգային մանկավարժի 32 տարվա  փորձ ունի, աշխատանքային գործունեության ընթացքում հիմնել եւ ղեկավարել է մի քանի  դպրոց: Անցկացրել է 700-ից ավելի կրթական սեմինար, վերապատրաստել է ավելի քան 1000 ուսուցիչների, մի շարք երկրներում (Ֆինլանդիա, Չինաստան, ԱՄՆ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ֆրանսիա, Անգլիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Գերմանիա, Եգիպտոս, Լիբանան, Թունիս և Իսպանիա) կազմակերպված գիտաժողովներում հանդես է եկել կրթական զեկուցումներով: Օնիկ Բայրամյանը հեղինակ է ավելի քան 12 ուսումնական գրքերի, 3 տասնյակ կրթական հրատարակությունների, նախագծել է միջազգային ուսումնական պլաններ:

Օնիկ Բայրամյանը մեծ պատիվ է համարում հայրենիքում կրթական ոլորտի բարեփոխումների՝ իրեն վստահված հնարավորությունը եւ համոզված է, որ կրթությունն է մեր ազգի ապագայի կարեւոր երաշխիքը. «Իմ առաջարկած կրթական ծրագիրն ու մոտեցումը հիմնված են միջազգային կրթության ոլորտում իմ  փորձի վրա: Անձամբ ես եմ մշակել ծրագիրը, եւ այն արդեն իրականացվում է աշխարհի շատ դպրոցներում: Հենց այս փորձի հիման վրա ես կազմեցի ծրագրի հստակ ճանապարհային քարտեզը, ներկայացրի ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, որը հավանության արժանացավ: Նախագծի աշխատանքերում ընդգրկված են ոչ միայն դպրոցի տնօրեններ, այլեւ փոխտնօրեններ եւ ուսուցիչներ: Մասնակցային դպրոցների թիվն ավելին է, քան մենք ակնկալում էինք, ինչը շատ դրական նշան է, որը կրկին ապացուցում է, որ մեր դպրոցների ուսուցիչներն ու ղեկավարությունը միշտ ցանկանում են ձեռք բերել կրթական և մանկավարժական նորագույն ռազմավարություններ՝ հանուն որակյալ կրթության: Այս ծրագրի կարեւոր խնդիրն է նոր փոփոխություններով կատարելագործել դպրոցի կառավարման բոլոր օղակների աշխատանքները, ցուցաբերել մեթոդական եւ մասնագիտական օգնություն Հայաստանի և Արցախի  մեր գործընկերներին»,- նշում է Օնիկ Բայրամյանը:

Նրա խոսքով՝ ծրագիրը նպաստելու  է դպրոցի ղեկավար եւ ուսուցչական կազմի հմտությունների զարգացմանը: Առաջարկվում են կրթական նոր մոդելներ՝ վերափոխված ուսումնական պլաններ եւ ծրագրեր, որոնք չեն լինի իրականությունից կտրված եւ կնպաստեն 21-րդ դարի աշակերտին որպես առաջնորդ պատրաստելուն:

«21-րդ դարի աշակերտը պետք է ունենանա քննադատական, ազատ մտածողություն, կարողանա խնդիրների լուծման նորարարական մոտեցումներ գտնել, լինի ինքնավստահ ու մրցունակ բոլոր մարտահրավերներում: Նախագծի նորամուծություններից է նաեւ ուսուցման ընթացքում մշակութային արժեքների ինտեգրումը առարկայական բոլոր  դասերի ընթացքում: Յուրաքանչյուր դաս պետք է ներառի հետեւյալ 6 թեմաները՝  հայոց լեզու եւ գրականություն, հայ մշակույթ, հայ եկեղեցի և քրիստոնեություն, հայոց պատմություն, քաղաքացիություն և համայնք»:

Այն հարցին, թե մեր կրթական ոլորտը զարգանալու ինչ հնարավորություններ ունի, Օնիկ Բայրամյանն արձանագրեց. «Մեր կրթական համակարգը մեծ առավելություններ ունի. հայ ուսուցչի նվիրվածությունը եզակի է, նա միշտ պատրաստ է անընդհատ սովորելու, պարզապես պետք է նրան տրվի անընդհատ կատարելագործվելու հնարավորություն, որպեսզի նա հաջողությամբ կարողանա իրագործել կրթության իր առաքելությունը: Եվ ես համոզված եմ, որ այդ բոլոր փոփոխություններով մեր կրթական համակարգը հնարավոր կլինի զարգացնել այնքան, որ մեր երկիրը դառնա աշխարհի լավագույն կրթական երկրներից մեկը»:

Օնիկ Բայրամյանի դիտարկմամբ՝ որակյալ կրթական համակարգ ունենալու համար պետք են մի շարք պայմաններ, որոնցից են  դպրոցների մարդկային եւ նյութական ռեսուրսներով ապահովվածությունը, ուսուցչի  բարձր աշխատավարձը, ճկուն և բազմաշերտ ուսումնական ծրագիրը, որը յուրաքանչյուր երկու տարին մեկ պետք է վերանայվի: Դպրոցի կառավարումն ու ուսուցման որակը ստուգելու համար պետք է գործի ստուգման համակարգ, որը պետք է իրականացվի կրթության նախարարության կողմից վստահելի մասնագետների կողմից:

«Այսօր խիստ անհրաժեշտություն կա հասկանալու, թե ինչպես պետք է կառավարել եւ գնահատել մեր ուսուցիչներին`հիմնվելով մասնագիտական չափանիշների վրա, ինչպես հեշտացնել ուսուցումը դասարաններում՝ համոզվելու համար, որ բոլոր աշակերտներին բավարարում են կրթական պայմանները: Կրթությունը պետք է լինի այն ռազմավարական հենասյունը, որն առաջնորդում է բոլոր մյուս ոլորտները: Ես համոզված եմ, որ այս նախագիծը հնարավորություն կտա բարեփոխելու կրթական ենթակառուցվածքները, նպաստելու Հայաստանում եւ Արցախում կրթության մակարդակի բարձրացմանը, որն այսօր շատ որոշիչ է մեր մեծ հայ ազգի համար»,- եզրափակեց պարոն Բայրամյանը:

Մարիամ Գեւորգյան

Տպել
8983 դիտում

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ