Սա սկզբունքի հարց էր. Հասմիկ Պետրոսյանի հայցն ընդդեմ Շիրակի մարզպետարանի դատարանը բավարարել է

Շիրակի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի նախկին պաշտոնակատար Հասմիկ Պետրոսյանի հայցն ընդդեմ Շիրակի մարզպետարանի Վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է՝ ամբողջովին բեկանելով 2019 թվականի սեպտեմբերի 24-ի Առաջին ատյանի դատարանի վճիռը: Այդ վճռով Առաջին ատյանը մերժել էր Հասմիկ Պետրոսյանի հայցն ընդդեմ Շիրակի մարզպետարանի, որով Պետրոսյանը պահանջել էր Շիրակի մարզպետի՝ իրեն աշխատանքից ազատելու մասին որոշումն անվավեր ճանաչել եւ վերականգնել նախկին պաշտոնում: Նաև հարկադիր պարապուրդի գումարը վճարելու պարտավորեցման պահանջ էր ներկայացրել:

Վերաքննիչ վարչական դատարանը վճիռը կայացրել է երեկ:

Հիշեցնենք, որ Պետրոսյանն աշխատանքից ազատվել էր 2019 թվականի մարտի 29-ին: Որոշումը կայացրել էր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ առաջնորդվելով Քաղծառայության գրասենյակից ստացված գրությամբ, համաձայն որի, Հասմիկ Պետրոսյանն այդ պաշտոնը զբաղեցնելու համար չի ունեցել աշխատանքային բավարար ստաժ: Մարզպետի որոշումն, ըստ Հասմիկ Պետրոսյանի, իր համար եղել էր անակնկալ, քանի որ շուրջ 5 ամիս աշխատելուց հետո էր Քաղծառայության գրասենյակը գտել, որ ինքը չի համապատասխանում պաշտոնին (Պետրոսյանը մարզպետարանում աշխատանքի էր անցել 2018 թվականի նոյեմբերի 8-ին)։

ՀԺ-ի հետ զրույցում նա նշեց, որ և մասնագիտական կարողություններն ու ստաժը, և կառավարման փորձառությունը եղել են բավարար: Մասնագիտությամբ բժիշկ-վերականգնողաբան է և տևական ժամանակ հանդիսացել է «Սամարիթեր» հիվանդանոցի Վերականգնողական բաժանմունքի վարիչը:

Խնդիրը 1 տարի առաջ ծագել էր զուտ տեխնիկական բացթողումից, այն էլ ոչ թե իր, այլ՝  «Սամարիթեր» հիվանդանոցի  համապատասխան աշխատակցի կողմից: «Հարկային մարմին ներկայացվող հայտադիմումի մեջ կան առանձին «մասնագիտություն» և առանձին «պաշտոն» տողերը: «Պաշտոնի» դիմաց համապատասխան նշագծումը չէր արվել: Բայց դա ոչ թե իմ մեղքն էր, այլ  «Սամարիթեր» հիվանդանոցի համապատասխան աշխատակցի, որը զբաղվում է այդ աշխատանքով: Այդ պարագայում ոտնահարել իմ իրավունքը, ինձ ազատել աշխատանքից ուրիշի պատճառով, աբսուրդ էր: Դրան էլ գումարած, Քաղծառայողի գրասենյակը հարցում չէր արել նախկին աշխատավայրիս, չնայած որ ներկայացված փաթեթում ունեի բոլոր փաստաթղթերը: Հարցումն ուղարկել էին միայն հարկային մարմին: Չնայած ես որևէ թերացում չունեի այս հարցում, բայց ազատման որոշում կայացվեց: Վարչական մարմիններ էի դիմել՝ մարզպետարան, քաղծառայության գրասենյակ, որպեսզի իրենք իրենց կայացրած որոշումները վարչական վարույթներով շտկեին, չարեցին, ու մտանք դատարան: Արդեն 1 տարի 7 ամիս եղավ գործի քննությունը: Շատ իրավաբաններ նույնիսկ զարմանում են, որ մենք դատարանում ենք հայտնվել»,- ասաց Պետրոսյանը:

Կվերադառնա՞ արդյոք նախկին աշխատավայր, երբ արդեն ձեռքին ունի նույն պաշտոնում վերականգնվելու դատարանի վճիռը: Պետրոսյանն ասաց՝ այդ մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ այս վճռի հետ կապված դատական ատյանում դեռ իրավական կարգավորումներ կան անելու:

«Պետք է սպասենք մնացած որոշումներին: Կարող է մարզպետարանը դիմի վճռաբեկ դատարան, ես չգիտեմ: Ինձ համար ամենակարևորն այս որոշումն ունենալն ու արդարությունը վերականգնելն էր, էլ մնացած ածանցյալներն արդեն՝ պաշտոնի վերականգնում, հարկադիր պարապուրդի գումարի գանձում և այլն, առաջնային չեն: Կարևորը որոշումն իմ օգտին եղավ: Սա սկզբունքի հարց էր, որովհետև խնդիրը, որի համար ինձ ազատել էին աշխատանքից իրականում չկար, և կարող էինք չհասնել դատարան»,- ասաց նա։ 

Հասմիկ Պետրոսյանն այս պահին աշխատում է Ավստրիական մանկական հիվանդանոցի վերականգնողական բաժանմունքում, որտեղից մեկ տարի առաջ գնացել էր Շիրակի մարզպետարան:

Տպել
2969 դիտում

Շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական մեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային և բռնի ուժով համբուրել

ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

ՊԵԿ-ը ներկայացրել է ապրիլի 1-ից 30-ն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Գազ չի լինի Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերի տասնյակ հասցեներում

Քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունների պլանն ու առկա մարտահրավերները

Միկա Բադալյանն ու նրա սեղանակիցները վիճաբանել են լրագրողի հետ, վերցրել հեռախոսը, քաշքշել․ հարուցվել է քրեական վարույթ

Մակրոնը Սի Ծինփինին 18-րդ դարում հրատարակված առաջին ֆրանս-չինարեն բառարանը, Հյուգոյի վեպն ու ֆրանսիական կոնյակ է նվիրել

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Պատասխանատվության ինչ ցածր աստիճան է պետք՝ քո զինծառայողին «ադրբեջանցի հատուկջոկատային» ներկայացնելու համար․ Ալեքսանյան

Խոշոր և ողբերգական հրդեհ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 7-ին

Մեկնարկում է «Եվրատեսիլ 2024»-ը․ երբ ելույթ կունենա «Լադանիվա»-ն

ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտզալի ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը․ որ տեղում է Հայաստանը

Առաջիկա ժամերին և օրերին սպասվում է ֆեյք լուրերի հրավառություն․ Արայիկ Հարությունյան

Չնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց Նոր Նորք վարչական շրջանում (տեսանյութ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

«Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տարածվող տեսանյութն ապատեղեկատվություն է․ ՊՆ

Դեղատան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը