2019 թ․-ին քննվել է կոռուպցիոն բնույթի 2625 գործ, որը 26․6 %-ով ավելի է, քան նախորդ տարի․ դատախազ

«Մեդիա կենտրոն»-ում այսօր հրավիրված առցանց քննարկման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական եւ իրավական ապահովման վարչության ավագ դատախազ Կարեն Ամիրյանը որոշակի վիճակագրական տվյալներ ներկայացրեց կոռուպցիոն բնույթի դեպքերի վերաբերյալ հաղորդումներից եւ քրեական գործերից։

Նա նախ նշեց, որ 2019 թվականի ընթացքում ՀՀ իրավասու մարմինների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստվել է 2083 նյութ, որից 1399-ով հարուցվել են քրեական գործեր, 655-ով քրեական գործի հարուցումը մերժվել է, ընդ որում, 603-ով մերժվել է արդարացման, իսկ 52-ով՝ ոչ արդարացման հիմքով։

Ամիրյանի խոսքով՝ 2019 թվականին նախապատրաստված նյութերի քանակը 95-ով կամ 4․7 %-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից, ինչին հակառակ՝ հարուցված քրեական գործերի քանակն է 4․7 %-ով կամ 70-ով պակաս։

Ավագ դատախազը նշեց, որ էականորեն ավելացել են նաեւ կոռուպցիոն հնարավոր դրսեւորումների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները եւ իրավասու մարմինների նախաձեռնությունները․ եթե 2018 թվականին ընթացք է տրվել ԶԼՄ այդբովանդակ 25 հրապարակման, ապա 2019 թվականին թիվը աճել է գրեթե 88 %-ով՝ հասնելով 47-ի։

Կարեն Ամիրյանի հավաստմամբ՝ կտրուկ աճել է իրավասու մարմինների վարույթում քննվող կոռուպցիոն քրեական գործերի քանակը․ «2019-ին քննվել է 2625 այդպիսի գործ, ինչը 26․6 %-ով բարձր է 2018 թվականին համեմատ, եւ սա այն պարագայում, երբ վերջին 1-2 տարիների ընթացքում քրեական հետապնդման մարմինների ծանրաբեռնվածությունը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում մեծացել է, եւ այս պայմաններում էլ հաջողվել է 2019 թվականին ավարտել կոռուպցիոն բնույթի 1006 քրեական գործի վարույթ, որը նախորդ տարվա արդյունքները գերազանցել է 34․3 %-ով»։

Դատախազը հայտնեց, որ քննված 2625 գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 1265 անձ, որը 31․4 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշներից։ «Դրական ցուցանիշներ են արձանագրվել ավարտված գործերի թվաքանակում․ 2019 թվականին քննված քրեական գործերից ավարտվել է 287-ով կամ 34․3 %-ով ավելի գործերի վարույթ, քան 2018 թվականին․ սա նույնպես խոսում է այն մասին, որ կատարված աշխատանքը ահռելի է, բնականաբար, միշտ տեղ կա՝ ավելացնելու եւ քանակը, եւ որակը, բայց սա փաստ է, լավ է-վատ է, թող պետական մարմինները եւ հանրությունը գնահատեն»,- ասաց նա։

Տպել
1742 դիտում

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով