Երկրաշարժից փրկված նորածինը տարիներ անց մոդել է դարձել․ Լիլիթ Մարտիրոսյանը վերհիշում է ընտանիքի ապրելու պատմությունը

Այսօր արդեն մոդել Լիլիթ Մարտիրոսյանի 4 հոգանոց ընտանիքն այն քչերից է եղել, որը կարողացել է 1988 թվականի ավերիչ երկաշարժից ողջ-առողջ փրկվել։ Ընտանիքը ողջ է մնացել, բայց անտուն ու առանց ոչնչի։ Մարտիրոսյաններն այդ ժամանակ բնակվել են Գյումրիում, եւ չարաբաստիկ աղետից հետո էլ բազմաթիվ զրկանքներով, բայց հավատով շարունակել են ապրել հայրենի քաղաքում։

Այսօր դեկտեմբերի 7-ին, երկրաշարժից 32 տարի անց մոդելը վերհիշում է իր մանկությունն ու ծնողների պատմածը։ Լիլիթ Մարտիրոսյանի հետ Հայկական ժամանակի զրույցը ստորեւ․

- Լիլիթ, 2015 թվականին, երբ Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում «Միսս երկրագունդ» գեղեցկության մրցույթին, մեր երկիրը ներկայացնում էիք դուք։ Եվ հենց այդ ժամանակ ձեր ելույթում ասել էիք, որ այդ մրցույթին մասնակցում եք մեկ այլ ոգեւորությամբ։ Ասել էիք, որ զգացողություններն այնքան անբացատրելի են, որքան կյանքը, ձեր կայնքը, եւ այն, թե ինչպես էր տարիներ առաջ Սպիտակի ավերիչ երկրաշարժից ձեր մայրը հրաշքով փրկել ձեզ։ Այժմ էլ կվերհիշե՞ք ձեր փրկության պատմությունը։ 

- Չարաբաստիկ երկրաշարժը, որ շատ-շատերիս կյանքի վրա մեծ ազդեցություն ունեցավ, խլեց բազմաթիվ մարդկային կյանքեր, շատերին էլ պարզապես աղավաղեց։ Կարծում եմ՝ մեր պատմության ամենամութ կետերից մեկը կմնա։ Այն հետքը, որ թողեց երկարշարժը ցավոք սրտի կա նաեւ 32 տարի անց։ Այդ օրը ես մայրիկիս հետ եմ եղել։ Նորածին երեխա եմ եղել, մայրս այդ առաջին ցնցումների պահին ինձ լողացնելիս է եղել, հայրս եղել է աշխատավայրում, ինձնից 10 տարով մեծ եղբայրս էլ դպրոցում։ Երբ որ սկսվել են ցնցումները մայրս սկզբում չի հասկացել, թե ինչ է կատարվում, հետո, երբ զգացել է, որ երկրաշարժ է, արագ փորձել է ինձ դուրս բերել։ Մենք այդ ժամանակ բնակվել ենք բարձրահարկ շենքի 3-րդ հարկում։ Հենց առաջին ցնցումների հետեւանքով էլ վնասվել են պատերը, աստիճաններն էլ։ Մայրս կարողացել է ինձ գրկած դուրս փախչել։ Ձմռան այդ ցրտին ես եղել եմ մի բարակ ծածկոցով։ Հետո, երբ ամեն ինչ հանդարտվել է, մայրս փորձել է հոգալ իմ տաքության հարցը։ Հարեւանուհուն է խնդրել, որ ինձ պահի, ինքն էլ բարձրանա ու տնից տաք հագուստ բերի, դա այնքան վտանգավոր միտք է եղել, որ կողքից շատերը փորձել են կանգնեցնել մայրիկիս, բայց նա համառել է՝ մտածելով, որ 4 կողմից ամեն ինչ ավերված է, հնարավոր չի լինի ինձ համար տաք հագուստ կամ որեւէ բան գտնել, բոլորը կիսամերկ դուրս են փախել իրենց տներից։ Մայրս չի համբերել, մտածելով, որ ես կարող եմ շատ լուրջ հիվանդանալ։ Փորձել է այդ փլատակների միջով անցնել ու վնասված աստիճաններով հասնել մեր տուն, վերցրել է բոլոր առաջնային անհրաժեշտ իրերը, որոնք ինձ պետք կգային, ու հետդարձի պահին արդեն եղել է երկրորդ ցնցումը, բայց մայրս նորից հրաշքով փրկվել է։ Պատմում է, որ այնքան ուժեղ էր հետցնցումը, որ բոլոր ապակիները շրխկալով թափվեցին։ Մայրս արագ ռեակցիայի ու ինչ-որ տեղ նաեւ ապրելու բախտ ունենալու շնորհիվ է կարողացել հրաշքով փրկվել։

Լուսանկարում Լիլիթը մեկ տարեկան է։ Սա մոդելի մանկության տարիների հատուկենտ լուսանկարներից է

- Լիլիթ, իսկ ձեր հայրն ու եղբայրը ինչպես են կարողացել փրկվել։

- Հայրս առաջինը դպրոց է վազել, տեսել է եղբայրս ողջ -առողջ է, հետո եկել են ու գտել մեզ։ Դրանից հետո ապրելը բնականաբար շատ դժվար էր․ բոլորն ունեին մեծ կորուստներ, ու պետք էր մեծ կամքի ուժ ունենալ՝ չխելագարվելոի համար։ Մեր ծնողների կյանքը եղել է պայքար, գոյության պայքար, պայքար հանուն իրենց երեխաների օրվա հացի։ Կարծում եմ՝ այդ տարիների՝ 80-ականների սերունդը եւս պայքարող ու ավելի ուժեղ տեսակ են, չգիտեմ, ինձ թվում է այդ սերունդ առավել քան գնահատում ու արժեւորում է կյանքը։ Մեր սերունդը դժվար մանկություն է ունեցել, բայց մենք մեր ծնողներից սովորեցինք լինել ուժեղ, շատ ուժեղ։ Նաեւ ուզում եմ ասել, որ այդ արհավիրքում եւ դրանից հետո էլ ինձ համար ծնողներս կենդանի հերոսներ են, մայրս, որ կարողացել էր անվախ հաղթահարել ու երկուսիս կյանքը փրկել, հայրս, որ իր մեջ ուժ գտավ եւ մեզ պահեց, մեծացրեց, կրթության տվեց։ Եվ ամենակարեւորը մերոնք մնացին ու չարտագաղթեցին։ Հայրս միշտ ասում էր, որ պիտի մնանք ու շենանցնենք մեր հայրենի քաղաքը։

 

Որպես մոդել` Լիլիթի նորամուտը եղել է 2012 թվականին` «Միսս Հայաստան» մրցույթին, որտեղ նա նվաճել է «Միսս Շիրակ» տիտղոսը: Այստեղ էլ առաջին անգամ Լիլիթին նկատել է «Ատեքս» մոդելային գործակալության տնօրեն Օլգա Լավրիենկոն եւ հայուհուն հատուկ դիմագծերով գեղեցկուհուն համագործակցության առաջարկություն արել: Մոդելային ցուցադրություններին զուգահեռ, Լիլիթը շարունակել է մասնակցել տարբեր գեղեցկության մրցույթների. 2015 թվականին «Թոփ մոդել Հայաստան» մրցույթը ճակատագրական է եղել գեղեցկուհու համար, որտեղ նա արժանանացել է «Թոփ մոդել» տիտղոսին, իսկ «Թոփ մոդել Հայաստան» եւ «Համաշխարհային գեղեցկության եւ նորաձևության լիգա»-ի նախագահ Աշոտ Խաչատրյանը Լիլիթ Մարտիրոսյանին շնորհում է 2015-ի օգոստոսի 22-ից սեպտեմբերի 5-ը Եգիպտոսում կայանալիք «Թոփ մոդել աշխարհ» մրցույթին մասնակցելու իրավունքը, դրանից հետո Լիլիթը ստանում է «Միսս երկրագունդ» մրցույթում Հայաստանը ներկայացնելու առաջարկը:2017 թվականին Տիրանայում մասնակցել է Miss Globe 2017 մրցույթին, արժանացել գլխավոր մրցանակներից մեկին:

Տպել
3495 դիտում

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան