ԱԺ-ից հետ կանչման է ենթակա «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը. ՀԽ

07/12/2020 schedule20:21

Հանրային խորհուրդն իր դիրքորոշումն է հայտնել՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Ըստ այդմ, նախագիծը ենթակա է ԱԺ-ից հետ կանչման:

Հանրային խորհուրդն ասյ մասին տարածել է հետևյալ հաղորդագրությունը.

«Վերջին օրերին բուհական և գիտական համայնքներում վրդովմունքի և խիստ քննադատության առարկա է դարձել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի վերջնական նախագիծը:

Անհնարին է չվրդովվել, որովհետև, ինչպես  բուհերի և գիտական հիմնարկների ժողովներում, այնպես էլ Հանրային խորհրդի Գիտության և կրթության հարցերի հանձնաժողովում՝ ԿԳՄՍ-ի նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ, երկու անգամ քննարկվել է վերոհիշյալ օրենքի նախագիծը, հնչած առաջարկություններն ու դիտողություններն էլ  երկու անգամ ուղարկվել են նախարարություն, որոնք որևէ կերպ հիշատակված չեն ներկայացված առաջարկություններում:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Հանրային խորհուրդը:

Ըստ երևույթին  անօգուտ, քանի որ դրանցից ամենակարևորները, որոնք վերաբերում են բուհի ինքնավարությանը, ակադեմիական ազատություններին, գիտական հիմնարկների անկախությանը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակին և այլն, մնացել են նույնը: Արդյունքում, ՀՀկառավարության 03.12.2020թ.նիստում «անհետաձգելի և չզեկուցվող» ձևաչափով «հրատապության կարգով քննարկելու և ընդունելու առաջարկությամբ» Ազգային ժողով է ուղարկվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի վերջնական նախագիծը, որի  մեջ կատարված որոշ կարևոր բովանդակային փոփոխություններ  հանրային քննարկման չեն էլ դրվել:

Ի դեմս այդ փաստաթղթի,  ստացել ենք մեր երկրի ժողովրդավարական հիմքերը թուլացնող օրենքի նախագիծ, որը վտանգում է գիտական և բուհական ոլորտների ինքնավարությունն ու ինքնակառավարումը, ակադեմիական ազատությունն ու շահառուների մասնակցային իրավունքի իրացումը, զրկում է բուհերի ուսանողությանը, պրոֆեսորադասախոսական կազմին, նաև գիտական հանրությանը իրենց աշխատանքային  կյանքին վերաբերող հարցերի քննարկմանը և որոշումների ընդունմանը մասնակցելու իրավունքից:Ելնելով վերոշարադրվածից՝

Հանրային խորհուրդը և նրա Գիտության և կրթության հարցերի հանձնաժողովի անդամները  նշում են, որ ՀՀ կառավարության 03.12.2020թ.նիստում հաստատված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածին, հակագիտական, հակաժողովրդավարական նախագիծ է,որը սպառնում է մեր երկրի անվտանգությանն ու զարգացմանը:

Հանրային խորհուրդը և նրա Գիտության և կրթության հարցերի հանձնաժողովի անդամները  գտնում  են.

1.Ազգային ժողովից հետ կանչման ենթակա է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը,

2.Ստեղծել բուհական կրթության և գիտության զարգացմանը նպաստող օրենքների նախագծեր՝ոլորտների շահառուների և պրոֆեսիոնալների  մասնակցությամբ, հաշվի առնել արված դիտողություններն  ու առաջարկությունները, որոնց վրա նույնպես մասնագետներ են աշխատել:

3.Պնդում ենք մեր նախկին առաջարկության վրա, տարանջատել և ստեղծել երկու առանձին օրենքներ՝ բուհական կրթության և գիտության զարգացման մասին: Պատերազմը ցույց տվեց,որ մեզ անհրաժեշտ է ունենալ գիտության մասին նոր օրենք, ռազմաարդյունաբերական հզոր համալիրստեղծելու հայեցակարգ, որը պիտի հիմնվի մեր երկրի գիտական և արդյունաբերական  ներուժի վրա:

4.Վերջ տալ հանրային քննարկումների տեսլական ստեղծելու, հանրության առաջարկությունները, դիտողությունները, կարծիքներն իբր հաշվի առնելու, այլընտրանքային կարծիքները կոպտորեն խլացնելու, և սուտը պետական գործելակերպի բաղադրիչ դարձնելու արատավոր պրակտիկային»:

Տպել
1142 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը