Այս պահին չեմ կարող որոշում կայացնել Հայաստանի հավաքականի օգտին, բայց չգիտեմ՝ վաղն ինչ կլինի․ Տիկնիզյան

Մոսկվայի ԲԿՄԱ-ի երիտասարդ ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը ևս մեկ անգամ հաստատել է, որ առաջարկ է ստացել Հայաստանի ազգային հավաքականից, սակայն նշել է, որ առայժմ մտադիր չէ միանալ հավաքականին։

«Այո, այդպես է, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից մեծ հետաքրքրություն կա, ու ինձ շատ անհարմար է մերժել իմ երկրորդ հայրենիքին։ Անընդհատ մտածում եմ այդ մասին. չէ՞որ տեսնում եմ հայ ֆուտբոլասերների աջակցության խոսքերը սոցցանցերում, սակայն առայժմ ես Ռուսաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ եմ»,- նշել է Տիկնիզյանը Матч ТВ-ի հետ զրույցում։

21-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է մասնակցել երիտասարդների Եվրոպայի առաջնությանը, որը պետք է տեղի ունենա 2021թ․-ին, և այս պահին հենց դա է նրա հիմնական նպատակը։ «Չգիտեմ, թե վաղն ինչ կլինի, սակայն այս պահին չեմ կարող որոշում կայացնել Հայաստանի հավաքականի օգտին։ Մրցաշրջանն ընթացքի մեջ է, նոր է վերջացել Եվրոպայի առաջնության ընտրական փուլը, առջևում երիտասարդների Եվրոպայի առաջնությունն է, որին շատ եմ ուզում մասնակցել։ Այդ պատճառով դեռ պատրաստ չեմ ծայրահեղ որոշում կայացնել»,- ասել է Տիկնիզյանը։

Ֆուտբոլիստը նաև պատմել է, թե ինչպես է անձնագրում իր անունը սխալ գրվել (անձնագրով ֆուտբոլիստի անունը Նայաիր է - խմբ․)․ «Հայրս ակցենտով է խոսում, այդ պատճառով ծննդատանը նրան սխալ են հասկացել, կամ էլ ինքն է այնքան երջանիկ եղել, որ ուրախությունից չի կարողացել ճիշտ արտասանել անունս։ Թերևս դա է ամենաիրական տարբերակը, այդպես ինձ մայրս է պատմել։ Անունս Նաիրիի փոխարեն գրել են «Նայաիր»։ Հայրս ասում էր, որ մեղավորը ծննդատան աշխատակիցներն էին, բայց մորս տարբերակն ավելի արժանահավատ է (ծիծաղում է - խմբ․)։ Այդպես էլ չեմ ուղղել այդ սխալը, քանի որ շատ եմ թռիչքների մեջ լինում»։

Նշենք, որ Տիկնիզյանը կարիերան սկսել է՝ որպես կենտրոնական հարձակվող, այնուհետև հանդես է եկել՝ որպես եզրային հարձակվող, իսկ վերջին տարիներին մարզիչները նրան վստահում են եզրային պաշտպանի դիրքը։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 15 հանդիպման, ևս երեք հանդիպում էլ անցկացրել է Եվրոպայի լիգայի խաղարկությունում։ 

Տպել
2492 դիտում

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին