Սթափ մտքով. ինչ դասեր քաղեց Կապառոսը Ազգերի լիգայից և ինչպես է հավաքականը մոտենում որակավորման փուլին

Հայաստանի հավաքականն ավարտեց ելույթները Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանում։ Արդյունքը՝ բարդ խմբում առաջին տեղ, կարելի է գնահատել գերազանց։ Բայց արդյունքից է՛լ ավելի կարևոր էր այդ 6 խաղերում հավաքականի ձևավորումը նոր գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի ղեկավարությամբ։

Ի՞նչ ուներ իր ձեռքի տակ իսպանացին այս երեք ամիսների ընթացքում, և ինչքանով նրա մոտ ստացվեց վերջնական պատկերացում կազմել ազգային հավաքականի մասին։

Խոակին Կապառոսը հավաքականը գլխավորեց բավականին անբարենպաստ պայմաններում։ Կորոնավարակի համաճարակը խանգարեց մարզչին լիարժեք հասկանալ իր թիմի ներուժը, քանի որ չեղարկվեցին ընկերական հանդիպումները։ Դժվարություններ եղան նաև Ազգերի լիգայի ընթացքում։ Գրեթե ոչ մի խաղում Կապառոսը ձեռքի տակ չուներ օպտիմալ կազմ, բայց դա նորություն չէ Հայաստանի հավաքականի մարզիչների համար։ Այլ բան է, թե ինչպես են մարզիչները լուծել այդ խնդիրները։ Մարզիչ կա բողոքել է ասուլիսներին, մարզիչ կա լուռ փորձել է լուծել այդ խնդիրը։

Խոակին Կապառոսի մոտ ստացվեց լուծել խնդիրները գրեթե յուրաքանչյուր խաղի շրջանակներում։ Խոսքը հատկապես վերջին երկու խաղերի մասին է, որտեղ Հայաստանի հավաքականը մարտավարական տեսանկյունից շատ սառնասիրտ գործեց։ Միգուցե պարադոքսալ հնչի, բայց ամենադժվար խաղերը եղան հոկտեմբերին, երբ համեմատաբար օպտիմալ կազմ էր հավաքվել, բայց այդ ժամանակ պատերազմական բարդ իրադրություն էր երկրում, որը հոգեբանորեն չէր կարող չազդել թիմի վրա։ Բայց հոկտեմբերյան խաղերում էլ Վրաստանի ու Էստոնիայի հավաքականների հետ բարդ սցենարով դասավորված խաղերում Հայաստանի հավաքականը կարողացավ միավորներ վաստակել։

Աշնանային հանդիպումները ցույց տվեցին, որ Կապառոսը պատրաստ է ծայրահեղ իրավիճակներում լուծումներ գտնել, մոտիվացնել թիմին, ֆուտբոլիստներից յուրաքանչյուրի համար ճիշտ առաջադրանքներ գտնել։ Ինչ վերաբերում գլոբալ խնդիրներին, ապա այստեղ ամեն ինչ այդքան էլ հարթ չէ։ Հայաստանի հավաքականում մի շարք խնդիրներ կային Ազգերի լիգայից առաջ գրեթե բոլոր օղակներում, բացառությամբ՝ հարձակման գծի։ Ազգերի լիգայի ընթացքում փորձ արվեց լուծել դրանք, որպեսզի աշխարհի առաջնության որակավորման փուլին ազգային ընտրանին ավելի պատրաստված մոտենա։

1․ Լուծվեց հիմնական դարպասապահի խնդիրը․ դրան նպաստեց ԵԱՏՄ երկրներում մարզիկների, և մասնավորապես ֆուտբոլիստների լեգիոներ չհամարվելու օրենքը։ Դավիթ Յուրչենկոն արդեն 6 տարի է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ուշադրության կենտրոնում էր, բայց չէր միանում հավաքականին, քանի որ լեգիոներ կհամարվեր Ռուսաստանում, ինչը խնդիրներ կստեղծեր Ռուսաստանի առաջնությունում հանդես գալիս։ Յուրչենկոն իր նորամուտը հավաքականում նշեց 34 տարեկան հասակում։ Նա կլուծի հավաքականում դարպասապահի խնդիրը 3-4 տարով, բայց հեռանկարի համար, իհարկե, լուծում չի գտնվել։ Բացի այդ, Կապառոսը այդպես էլ հնարավորություն չունեցավ պարզել փոխարինող դարպասապահին։ Բոլոր խաղերում հրավիրվել են նաև Անատոլի Այվազովն ու Արսեն Բեգլարյանը, որոնք նույն թիմում են հանդես գալիս։ Թե ով կխաղա, եթե չլինի Յուրչենկոն, դժվար է ասել։ Կապառոսը նաև ոչ մի կերպ չդիտարկեց Իրանում հանդես եկող Արամ Հայրապետյանի թեկնածությունը, ինչը զարմանալի է։ Արամը որոշ ժամանակահատված եղել է հավաքականի թիվ մեկ դարպասապահը, և Իտալիայի հավաքականից բաց թողած 9 գնդակները չեն կարող չափորոշիչ լինեն։

2. Պաշտպանության հարցերը ակտուալ են մնում: Այն, որ Յուրչենկոն գրեթե յուրաքանչյուր խաղում լավագույններից էր, խոսում է պաշտպանության ոչ հուսալի լինելու մասին: Զգացվում է, որ ավելի լուրջ մրցակիցները կարող են շատ ավելի մեծ խնդիրներ առաջացնել դարպասապահի համար: Ընդ որում, նոր թեկնածուներ չեն երևում, տարբերակ չկա նոր ֆուտբոլիստների միջոցով բարձրացնել պաշտպանության որակը: Դրանում ոչ մի մարզչի մեղադրել չի կարելի: Կապառոսի օրոք ձևավորվեց հստակ կորիզ, որտեղ պաշտպանության երեք ֆուտբոլիստներ անփոխարինելի են՝ Հովհաննես Համբարձումյանը, Վարազդատ Հարոյանն ու Անդրե Չալըշըրը: Տարոն Ոսկանյանը պահեստային առաջին տարբերակն է: Հարցականի տակ է միայն ձախ պաշտպանի դիրքը, որտեղ Կապառոսը փորձարկեց երեք ֆուտբոլիստների՝ Արման Հովհաննիսյան, Սերոբ Գրիգորյան և Կամո Հովհաննիսյանը: Առաջին երկուսի դեպքում մրցակիցներն այդ եզրով շատ էին ճեղքումներ անում: Վերջում Կապառոսը վերադարձավ Կամո Հովհաննիսյանի տարբերակին: Վերջինս աջլիկ է, հավանաբար դրա համար Կապառոսը չի ուզում նրան ձախ եզրում տեսնել, սակայն երբեմն ստիպված է գնալ այդ քայլին: Մյուս կողմից զգացվում է, որ ունենալով պաշտպանական հստակ կորիզ խաղակցվածությունը բարելավվում է, բայց այստեղ դեռ շատ աշխատանք կա կատարելու:

3. Կիսապաշտպանության կենտրոնում Կապառոսը շատ ֆուտբոլիստներ փորձարկեց. սկզբում, կարծես շեշտը դրվում էր Վբեյմար Անգուլո - Արտակ Գրիգորյան զույգի վրա, սակայն վերջնամասում կոլումբացու տեղը սկսեց խաղալ նաև Սոլոմոն Ուդոն: Փորձարկվեցին նաև Ռումյան Հովսեփյանը, Բենիկ Հովհաննիսյանը, Յուրի Գարեգինյանը, Կրժարեն Մուրադյանը, Հակոբ Հակոբյանը: Թվում է՝ վերջին երկուսը կարողացան համոզել մարզչին և հաջորդ տարի կընդգրկվեն կազմում: Սակայն ցանկացած տարբերակում զգացվում է հատկապես որակյալ փոխանցումների պակասը և գնդակի մեծ թվով կորուստները:

4. Առջևի գծում կադրերի պակաս Կապառոսը չուներ, նույնիսկ վերջին խաղում, երբ տարբեր պատճառներով բացակայում էին այդ գծի 6 ֆուտբոլիստներ: Կապառոսը փորձարկեց բազմաթիվ տարբերակներ, և դրանցից շատերը կարող են գոհացնել մարզչին:

5. Իսպանացի մարզիչը կարողացավ այս 6 խաղերի ընթացքում գործի մեջ տեսնել մեծ թվով ֆուտբոլիստներ, դա հնարավորություն տվեց Կապառոսին յուրաքանչյուր դիրքի համար ունենալ երկու, երբեմն՝ նույնիսկ երեք ֆուտբոլիստներ: Բացառություն է պաշտպանական դիրքը, այստեղ կան անփոխարինելի խաղացողներ: Ռեզերվի հարցը, որոշ բացառություններով, լուծվեց: Հավաքականում աստինաճանաբար ընդգրկվում է Վահան Բիչախչյանը, ով եկող սերնդի ամենատաղանդավոր խաղացողներից մեկն է: Դրանում ևս մարզչի դերը քիչ չէ. նա կարողանում է սահուն կերպով ապահովել ֆուտբոլիստի մուտքը ազգային հավաքական:

Դեկտեմբերի 7-ին տեղի կունենա աշխարհի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը, Հայաստանի հավաքականը նախավերջին՝ 5-րդ զամբյուղում է: Որակավորման փուլին ազգային ընտրանին մոտենում է գրեթե ձևավորված կազմով, բայց, ակնհայտ է, որ դեռ ոչ բոլոր խնդիրներն են լուծված: Բայց Կապառոսի աշխատանքը վստահություն է ներշնչում, որ այդ ուղղություններով ևս որակյալ աշխատանքներ կկատարվեն:

Տպել
2378 դիտում

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը