Այսօր իր հիմնադրած թատրոնում տեղի ունեցավ Գինեսի ռեկորդակիր, արտիստ Արմեն Ջիգարխանյանի հոգեհանգիստը

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, Մոսկվայի դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել  ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հոգեհանգստի արարողությունը։ Սա այն թատրոնն է, որը 1996 թվականին հիմնադրել ու երկար տարիներ ղեկավարել է Ջիգարխանյանը։

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հոգեհանգստյան արարողությանը ներկա են եղել ժողովրդական արտիստի հարազատները, ընկերներն ու գործընկերները, երկրպագուները։ 

Լրատվամիջոցներով լուրեր են շրջանառվում, որ հնարավոր է Արմեն Ջիգարխանյանի մահվանից հետո նրա տան մոտ հուշատախտակ տեղադրվի: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Մոսկվայի քաղաքային դումայի մշակույթի եւ զանգվածային հաղորդակցության հանձնաժողովի ղեկավար Եվգենի Գերասիմովն այս առնչությամբ հայտնել է, որ դերասանի պատվին որեւէ բան անելը կախված կլինի ստացվող առաջարկներից:

Ի դեպ, Ջիգարխանյանը կենդանության օրոք հուշարձանի տեղադրման մասին այնքան էլ դրական կարծիքի չէր։ Գտնում էր, որ հուշարձանը պիտի լինի լավագույն դեպքում անձի մահից հետո։ 2011 թվականին, երբ Արմեն Ջիգարխանյանը լսել է, որ Հայաստանի Ալավերդի քաղաքում ցանկանում են տեղադրել իր արձանը, նախ, զարմացել է, ապա ասել, որ դրա կարիքը դեռեւս չկա։ «Ինչ-որ սովորություն կա, դնում ենք հուշարձան, երբ այդ մարդն արդեն չկա։ Պետք չէ։ Քանի ես կամ, կգնամ այնտեղ, եթե պետք է, կգնամ այնտեղ կկանգնեմ»,- կատակել է նա։

Մանրամասներ արտիստի կենսագրությունից

Արմեն Ջիգարխանյանի մորական կողմը թիֆլիսահայեր են։ Երբ Արմենն ընդամենը մեկ ամսական է եղել, նրա հայրը՝ Բորիսը, հեռացել է ընտանիքից․ Ջիգարխանյանն իր հորն առաջին անգամ տեսել է դեռահաս տարիքում։ Նրան դաստիարակել է խորթ հայրը, որի հետ տղայի մոտ ձեւավորվել էին ջերմ հարաբերություններ։ Արմենը Ջիգարխանյանը մեծացել է ռուսալեզու միջավայրում, սովորել է ռուսական դպրոցում եւ տիրապետել հայկական ու ռուսական մշակույթին։ Մայրը՝ Ելենա Վասիլեւնան, մոլի թատերասեր է եղել, նրա մասին գրում են, որ բաց չի թողել ոչ մի դրամատիկական եւ օպերային ներկայացում։

Արմեն Ջիգարխանյանն ու մայրը՝

«Կարծում եմ՝ մորս հետ կապված իմ պատմությունը նույնպես շատ, շատ պարզ պատմություն է, եւ մինչեւ վերջ չբացահայտված, որը շատերի համար չի էլ բացահայտվի երբեք»,- խոսելով մոր մասին՝ մի անգամ ասել է Ջիգարխանյանը։

Մի անգամ դերասանը «Աշխարհի հայերը» հայտնի հաղորդաշարի եթերում խոսելով հայերի, իր, եւ առհասարակ մարդկության մասին մի այսպիսի միտք է արտահայտել․ «Ես կարծում եմ՝ մենք քիչ ենք մտածում, մենք հանկարծակիի գերիներն ենք»։ Հայը մեծ ազգ է, ցինիկ, ու շատ ուժեղ հումոր ունի։ Իսկ, թե ինչու է մեծ ազգ՝ ռեակցիան լավն է, ուրեմն տաղանդավոր է։

Ջիգարխանյանի անունը գրվել է Գինեսի ռեկորդների գիրքում՝ որպես ամենաշատ նկարահանվող ռուսական դերասանի․ ավելի քան 250 դերակատարում կինո եւ հեռուստաֆիլմերում։

Առաջին անգամ դերասանը բեմ է բարձրացել 1955 թվականի հունվարին՝  Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում Վ. Գուսեւի «Իվան Ռիբակով» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման մեջ։ Երեւանյան թատերախմբում Ջիգարխանյանին հրավիրել էին դեռեւս երկրորդ կուրսում, որտեղ հետագայում նա աշխատել է ավելի քան տասը տարի։

Կինոյում դերասանն իր նորամուտը նշել է 5 տարի անց՝ 1960 թվականին «Փլուզում» ֆիլմում Հակոբի դերակատարմամբ, իսկ հանրաճանաչություն Արմեն Ջիգարխանյանին բերել է նրա լավագույն դերակատարումներից մեկը՝ երիտասարդ գիտնական-ֆիզիկ Արտյոմ Մանվելյանի դերը Ֆրունզե Դովլաթյանի «Բարեւ, ես եմ» ֆիլմում։ Այս ֆիլմի ցուցադրումից որոշ ժամանակ անց հետևում են նոր հետաքրքիր առաջարկներ՝ դարբին վարպետ Մուկուչը «Եռանկյունի»-ում, Լեւոն Պողոսյանը «Երբ գալիս է սեպտեմբերը» դրամայում, կապիտան Օվեչկինը Էդմոնդ Քեոսայանի հանրահայտ «Անորսալիների նոր արկածները» ֆիլմում, չեկիստ Արտուզովը «Տրեստ օպերացիան» հեռուստատեսային ֆիլմում, էսսեր Պռոշյանը «Հուլիսի վեցը» պատմական ֆիլմում, Միխայիլ Ստիշնոյը «Փոքրիկ կռունկ» ֆիլմում։

Բացասական կերպարի դերակատարումներից հանդիսատեսի մոտ առավել հիշարժան է «Սեւ կատու» ավազակախմբի կուզիկ պարագլուխ Կարպի դերակատարումը «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմում։

Խորհրդային ու ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան, թատերական մանկավարժ, թատրոնի ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի մահվան մասին հայտնի դարձավ նախորդ շաբաթ՝ նոյեմբերի 14-ին: Նա 86 տարեկան էր: Վերջին տարիներին Ջիգարխանյանի առողջական վիճակը լավ չէր։

Անվանի դերասանին կհուղարկավորեն Վագանկովյան գերեզմանատանը՝ դստեր կողքին։ Այս մասին տեղեկանում ենք «Իզվեստիա» պարբերականից։

Լուսանկարներ՝

Տպել
2735 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ