«Ոսկե ծիրան»-ը կանադական ֆիլմերի հատուկ ծրագիր է իրականացնում

17/11/2020 schedule10:30

Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնը՝ իր «Աջակցություն կինոթատրոններին» նախագծի շրջանակներում նոյեմբերի ընթացքում կանադական ֆիլմերի հատուկ ծրագիր է իրականացնում։ Մինչև նոյեմբերի 26-ն անցկացվող «Հայացք՝ Կանադա» հատուկ ծրագիրն իրականություն է դարձել Telefilm Canada-ի հետ համագործակցությամբ։

Երևանի միջազգային կինոփառատոնի մամուլի գրասենյակից հայտնում են, որ«Ոսկե ծիրան»-ն առաջին անգամ է համագործակցում Telefilm Canada-ի հետ, և վերջինս աջակցել է կանադական նորագույն բացառիկ ֆիլմերի ցուցադրություն իրականացնել հայ հանդիսատեսի համար, ինչպես նաև իրականացնել օնլայն նախաձեռնություններ։

«Հայացք՝ Կանադա» ծրագրի կարևորագույն բաղադրիչներից է կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի վերջին՝ «Պատվավոր հյուրը» ֆիլմի ցուցադրությունը։ Կինոնկարի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերին Վենետիկի միջազգային կինոփառատոնում։ Էգոյանի ֆիլմը նաև լավագույններից էր Տորոնտոյի 44-րդ միջազգային կինոփառատոնում։ Ֆիլմի երևանյան պրեմիերան նվիրված էր ռեժիսորի 60-ամյակին, ով, ի դեպ, 10 տարուց ավելի «Ոսկե ծիրան»-ի պատվավոր նախագահն էր և այժմ փառատոնի գեղարվեստական խորհրդի անդամն է։

«Հայացք՝ Կանադա» ծրագրի շրջանակում կցուցադրվեն նաև Թորոնթոյի ՄԿՓ-ում Լավագույն կանադական խաղարկային ֆիլմ և Լավագույն ֆիլմ «Կանադական էկրան» մրցանակներին արժանացած Սոֆի Դըռասպի «Անտիգոնե» կինոնկարը, Մոնրեալի վավերագրական ֆիլմերի ՄՓ-ում լավագույն կանադական ֆիլմ մրցանակին արժանացած Կլոդ Դըմերսի «Մի կին՝ մայրս» կինոնկարը, Մոնրեալի վավերագրական ֆիլմերի ՄՓ-ում լավագույն ազգային լիամետրաժ ֆիլմի համար ժյուրիի հատուկ մրցանակի արժանացած Դընի Կոտեի «Ուիլքոքսը», հայ-կանադական համատեղ արտադրության Կարինե Թորոսյանի «Այստեղ և այնտեղ» ֆիլմը։

Կինոցուցադրությունները կկայանան մինչև նոյեմբերի 26-ը «Կինոպարկ» և «ՍինեմաՍթար» կինոթատրոններում։

«Հայացք՝ Կանադա» ծրագրի շրջանակում կկայանա նաև օնլայն զրույց Դընի Կոտեի հետ, որը կհեռարձակվի փառատոնի պաշտոնական էջում։ Հայ հանրությունը ճանաչում է Կոտեի ֆիլմերը, քանի որ դրանցից առնվազն երեքը ցուցադրվել են «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում։ Տեղի կունենա նաև մեկ այլ առցանց միջոցառում։ Կկազմակերպվի պանելային քննարկում՝ «Կանադական կինոն համավարակի ընթացքում և հետո» խորագրով, որին հանդես կգան Ատոմ Էգոյանը, Սոֆի Դըռասպը, Կլոդ Դըմերսը, ինչպես նաև ներկայացուցիչ Telefilm Canada-ից։

Տպել
3042 դիտում

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան