Էս դադարը պետք է օգտագործենք, որ հնարավոր զարգացումներին պատրաստ լինենք. Անդրանիկ Քոչարյան

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ չեկավ ԱԺ խորհրդի՝ նախօրեին հրավիրված նիստին՝ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Այդպես որոշեցի»: Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ընդգծեց՝ ամեն օր էլ Ազգային ժողով գալիս է, համաձայն է, որ պետք է քննարկումներ լինեն, բայց օրակարգը պետք է բխի երկրի արտաքին եւ ներքին անվտանգությունից:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցությունները ԱԺ արտահերթ նիստ էին նախաձեռնել ՀՀ վարչապետի հրաժարականի եւ նրա ստորագրած հրադադարի հայտարարության իրավաչափությունը քննարկելու հարցով: «Իմ քայլը», սակայն, չմասնակցեց այդ հարցով հրավիրված խորհրդի նիստին, եւ նիստը չկայացավ:  

Քոչարյանը վստահ է՝ առաջիկայում սպասվող հերթական նիստին կմասնակցեն բոլոր խմբակցությունները. «Մենք պետք է շարժվենք մեր երկրի այսօրվա էքստրեմալ օրակարգի շրջանակներում, ռազմական դրության շրջանակներում, որովհետեւ, ինչպես տեսաք, նաեւ ունենք ներքին պրոբլեմներ, անվտանգային հարցեր, արտաքինն էլ միասին: Եվ էդ բոլորը փոխկապակցված են իրար: Մենք պետք է դուրս գանք էս վիճակից, որպեսզի կարողանանք  մինիմալ կորուստներով (չնայած կորուստները էսպես թե էնպես տարաբնույթ են եւ շատ), որպեսզի մեր թե՛ Պաշտպանության բանակը, թե՛ զինված ուժերը հոգեբանական անկումային վիճակից արագ դուրս գան»,- ասաց Քոչարյանը՝ վստահեցնելով, որ հառակորդը հաստատ փորձելու է գտնել էլի տարբերակներ իր առավելությունը զարգացնելու համար:

Քոչարյանի համոզմամբ՝ մենք ունենք դադարի պահ, էս դադարը շատ կարեւոր է, որպեսզի մենք մեր անվտանգային ամբողջ համակարգը բերենք այնպիսի վիճակի, որ հնարավոր զարգացումներին պատրաստ լինենք:

Մասնավորապես, պատգամավորի կարծիքով, պետք է կարողությունները ուղղել թերությունները վերացնելուն, կարողությունները մեծացնելուն, առաջիկայում քննարկվելիք բյուջեն պետք է այլ տրամաբանություն ներառի՝ կապված թե՛ բանակի սպառազինության, թե՛ բանակի կառուցվածքի վերանայման հետ: 

«Մենք պետք է դասեր քաղենք, էն էլ՝ ինչպիսի: Անընդհատ էսպիսի իրավիճակներից ենք դասեր քաղում, բայց դասեր պետք է քաղել միշտ, որովհետեւ բանակի զարգացումը մշտական պրոցես է: Այդ պրոցեսի մեջ մենք ունեցել ենք խզումներ, այդ խզումները ուժային կառույցները պետք է չունենան»,- հավելեց նա:

Տպել
1618 դիտում

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ