Հիմա կասեմ իրականությունը, որը երբեք չեմ ասել, քանզի չեմ ցանկացել թիկունքում ստեղծել լարվածություն. Գնել Հասրաթյան

Շուշին, որի մասին չգիտես՝ ինչու չեն խոսում, հանձնվեց հին «գեներալիտետի» և հին «օլիգարխիկ» ռեժիմի ջանքերի շնորհիվ: Հայաստանի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Գնել Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում պատմել է առաջնագծում իր տեսածները:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Կյանքիս ամենատխուր օրը՝ 10.11.2020. Արցախից Հայաստան պատերազմից վերադարձի ճանապարհը, որն ուղեկցվում էր արցունքով, տխրությամբ, վրեժի մոլուցքով, քանի որ ես իմ ջոկատով պատերազմի առաջին իսկ օրվանից եղել եմ առաջնագծում և պաշտպանել հայրենիքս։ Հիմա կասեմ իրականությունը, որը երբեք չեմ ասել, քանզի չեմ ցանկացել թիկունքում ստեղծել լարվածություն: Կարդում եմ ֆեյսբուքահայության՝ դիվան քշողների և ավտոմատի կրակից վախեցածների քոմմենթները և մտքիս մեջ 10 հարկանի հայհոյանքներով հայհոյում ձեզ:

Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը տվյալ օրվա դրության փրկության ստորագրություն էր, այլ հարց է, թե ինչո՞ւ հասանք այդ օրվան։ Պաշտոնապես հայտարարում եմ՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը փրկեց ամբողջ Արցախը հանձնելուց և բազմաթիվ զոհեր տալուց։

Եթե նա իր ստորագրությամբ հանձնեց 3 շրջան, ապա մյուս 3 շրջանը և Շուշին, որի մասին չգիտես՝ ինչու չեն խոսում, հանձնվեց հին «գեներալիտետի» և հին «օլիգարխիկ» ռեժիմի ջանքերի շնորհիվ, քանզի նշածս շրջաններում չէին մատակարարվում սնունդ, անհրաժեշտ ապրանքներ, դեղորայք, և սա այն դեպքում, երբ Ստեփանակերտի պահեստներում դրանց պակասը չկար, և գիտե՞ք՝ ինչու, քանի որ բոլոր պահեստապետերը նշածս շրջանակների մարդիկ էին։ Կամավորական ջոկատներին տանում էին անհայտ մի տեղ, անգամ գեներալի ուղեկցությամբ, և իրենք փախչում էին այնտեղից՝ թողնելով զորքին թշնամու արկերի հետ մեն-մենակ։ Այս ամենի մասին բարձրաձայնել եմ Ստեփանակերտում, անուններ տվել հենց իրենց աշխատասենյակներում։

Այս ամենի մասին զեկուցել եմ Ազգային անվտանգության ծառայությանը, տվել եմ հստակ անուններ, և եթե նշածս վիժվածքներին չձերբակալեն և չպատժեն, ապա պատժելու եմ ինքս, քանի որ թե՛ իմ, թե՛ իմ ջոկատի համար նման կենդանիները, ում պատճառով հարյուրավոր մարդիկ են զոհվել, պետք է պատասխան տան։

Այո՛, իշխանությունը նույնպես ունի սխալներ, բայց դրանք ոչ մի կերպ չի կարելի կապել «պարտություն» և «դավաճանություն» բառերի հետ, քանի որ նշված բառերի հասցեատերերը գտնվում են այլ օղակներում, և եթե իշխանությունը սխալվել է այս հարցում, ապա դա Արցախի իշխանության ներսում թե՛ թիկունքային, թե՛ առաջնագծում նշանակված մարդկանց շրջանակն ու ինձ լռեցնել ցանկացող Հայաստանից ուղարկված «պաշտոնյաների» կասկածելի վարքն է, որոնց անուն-ազգանունները նույնպես զեկուցվել են ՀՀ ԱԱԾ։ Բռնվե՛ք, հատ-հատ պատասխան եք տալու»։

Տպել
2524 դիտում

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ

1 զոհ, 1 վիրավոր․ ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին

Վարչապետը հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին

Հաջիևն ու Սալիվանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Միրզոյանը Անալենա Բերբոքին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

ԵՄ-ն ողջունել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք բերված առաջընթացը

Ինչ է հայտնաբերվել տեսակցության գնացած քաղաքացու տաբատի մեջ

Շուշիի հայության վերադարձի իրավունքը ամրագրված է 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Երևանյան պատվիրակությունն այցելել է Հայաստանի էսպլանադ՝ ծաղիկներ խոնարհել Կոմիտաս վարդապետի հուշարձանին

«Ամենաշատը 7-10 օր՝ վարչապետին հեռացնելու համար». Գալստանյանի «հավեսը» եկե՞լ է

Կինը տնից գողացել է 1 մլն 200 հազար դրամ, 3200 դոլար, 20 հազար ռուբլի, ոսկյա զարդեր․ գումարը ծախսել է խաղադրույքների վրա

Ալեն Սիմոնյանը կարգադրություններ է ստորագրել

Երբ եղանակը կտաքանա, մինչև երբ անձրևները կշարունակվեն. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Որոշ ոլորտներում երկու երկրներն ունեն չիրացված մեծ ներուժ․ ԱԺ է այցելել Քիշնևի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը

Վահե Հովհաննիսյանն ու Սլովենիայի ֆինանսների նախարարը քննարկել են հնարավոր համագործակցության զարգացման հեռանկարները

Վրաստանում քաղաքական իրավիճակը փոխելու միակ ճանապարհը ընտրություններն են․ Զուրաբիշվիլի

Վահան Կոստանյանը Իռենա Վոյաչկովա-Սոլորանոյին է ներկայացրել միգրացիայի ոլորտում ՀՀ-ում ընթացող բարեփոխումները

Փորձել են թալանել Գուավայի «բունկերը»․ հնչել է կրակոց, գողերը և անվտանգության աշխատակիցները փախել են տարբեր ուղղությամբ

Արարատ Միրզոյանը Ավստրիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Ալմաթիում կայացած բանակցությունների մանրամասները

Վազգեն Գալստանյանը ամփոփում է օրը

Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանցիսկոս Պապին

Սլովակիայի վարչապետը կրկին վիրահատվել է․ ինչ վիճակում է Ռոբերտ Ֆիցոն

Բելառուսը Լեռնային Ղարաբաղում նոր գյուղատնտեսական քաղաք կկառուցի

Բեռնատարը չի կարողացել շարունակել ընթացքը և հետադարձի ժամանակ բախվել է մեկ այլ մեքենայի, փակել ճանապարհը

Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍՆ-ի հետ

Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին․ դեսպան

Ադրբեջանը նախիջևանացնում է ԼՂ-ն, որովհետև այդպես էլ չարժանացավ պատժի և պատասխանատվության․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Դատախազի միջնորդագրով Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից

Գտնվել է Փամբակ գետն ընկած ռեստորանի աշխատակցուհու դին

Ես էլ եմ տեսել և ուրախ եմ, որ այդ սքրին-շոթերը տարածվել են, դրանք ցույց են տալիս, թե որքան ժողովրդավար ենք․ Խանդանյան

Մետաքսե ազդագիր, Իսահակյանի սրճեփը, Ֆրունզի կամոդը․ ինչ է առաջարկում Գյումրին Թանգարանների միջազգային օր-գիշերում

Կրակել են, գրասենյակի պատի ժամացույցով հարվածել ընկերներին․ քրվարույթի նախաքննությունը 3 անձի վերաբերյալ, ավարտվել է

Ալեն Սիմոնյանն այցելել է Ժնևի համալսարան, հանդիպել ուսանողների հետ

Սուրեն Պապիկյանը հետևել է ՀՀ զինված ուժերում մեկնարկած զորավարժությունների գործնական փուլի ընթացքին (լուսանկարներ)

Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ մտքեր են փոխանակել

Կոնվերս բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները

Ոստիկանական բռնաճնշումներն անընդունելի են, ցուցարարների հետ վարվեք այնպես, ինչպես Քոչարյանի ժամանակ. Ղազարյան