Վիեննայի ահաբեկչության հետեւանքով 15 վիրավորներից 7-ը ոստիկաններ են. ոչնչացված ահաբեկիչն ԻՊ-ի աջակից էր

03/11/2020 schedule14:00

Վիեննայում այս գիշեր տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով կա ոչ թե 7, այլ 4 սպանված: Նրանցից մեկը կրակոցների հեղինակներից մեկն է: Ահաբեկչական գործողությունների հետեւանքով մյուս անձինք տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել, մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է: 15 վիրավորներից 7-ը ոստիկաններ են:

Ավստրիայի ներքին գործերի նախարար Կառլ Նեհամերը հայտարարել է, որ Վիեննայում ոչնչացված տղամարդը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման աջակից էր: «Հանցագործի վրա պայթուցիկ սարքով ամրացված գոտի է եղել, նա զինված է եղել հրացանով»,- ասել է նախարարը: Հիշեցնենք՝ մինչ այդ հակասական կարծիքներ կային ահաբեկչի վնասազերծման մասին: Որոշ աղբյուրների պնդմամբ՝ նա ինքնասպան էր եղել՝ պայթեցնելով իրեն, որոշ աղբյուրների հավաստմամբ էլ՝ նրան վնասազերծել են կրակոցներով:

Վիեննայի նահանգային ոստիկանության ղեկավար Գերհարդ Պյուրսթլը հայտնել է, որ քաղաքացիական անձանց շրջանում կա երեք զոհ, չորրորդը հանցագործն է, զոհվել է երկու տղամարդ ու մի կին, մի քանի վիրավորի վիճակը ծանր է:

Հրաձգությունը սկսվել է վիեննական ժամանակով 19:00-ի սահմաններում (23:00՝ հայկական ժամանակով) քաղաքի կենտրոնում գտնվող սինագոգի մոտ: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հաստատել է, որ տեղի ունեցածը դիտարկվում է՝ որպես ահաբեկչություն:

Առկա տեղեկություններով՝ հարձակվողները մի քանիսն են եղել: Նրանցից մեկը ոչնչացված է: Ահաբեկիչները կիրառել են գնդացիր: Ամբողջ գիշեր քաղաքի ոստիկանության մեծ մասը եւ զինվորականներ աշխատել են՝ հանցագործների մյուս մասին հայտնաբերելու համար:

Ավստրիական լրատվամիջոցները հաղորդում են, որ կրակոցներ են հնչել ոչ միայն սինագոգի մոտ, այլեւ Վիեննայի 6 կետերում: Ավստրիայի ՆԳՆ-ից նաև հաղորդել են, որ ընդլայնել են ահաբեկիչների հայտնաբերման համար սահմանված գոտին, քանի որ չեն բացառում, որ նրանք կարող էին լքել Վիեննան: Փակվել են երկրից դուրս տանող սահմանները, ուժեղացվել է հսկողությունը:

Տպել
1639 դիտում

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել