«Նամակ աշակերտներիս՝ խրամատից»․ ուսուցիչը մեկնել է սահման ու հայրենասիրության դասն իր օրինակով տալիս

Տավուշի մարզի Կիրանցի հիմնական եւ Ներքին Ծաղկավանի միջնակարգ դպրոցների ուսուցիչը կամ ինչպես իր մասին ասում են՝ ամենադասղեկը, այժմ աշակերտներին հայրենասիրական դասեր խրամատից է տալիս։

ֆիզկուլտուրայի ուսուցիչ ընկեր Պետրոսյանը (Մհեր Պետրոսյան), որը նաեւ զինվորական է, հայրենիքը պաշտպանելու է մեկնել պատերազմը սկսվելու հենց առաջին օրվանից։ Այնտեղից էլ դպրոցականներին նամակ է ուղարկել։

«Նամակ աշակերտներիս՝ խրամատից։

Բարեւում եւ կարոտում եմ բոլորիդ, իմ սահմանապա՛հ աշակերտներ, աղոթում եւ խրամատից հսկում եմ բոլորիդ խաղաղ ու անվտանգ օրվա համար։ Համոզվա՛ծ եղեք՝ սահմանն ամուր է։ Ես գիտեմ, որ դուք պահանջելու եք լրացնել ամեն մի բաց թողնված դասը, խոստանում եմ՝ միասին կլրացնենք։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր այն ներդրման համար, որ ժամանակ առ ժամանակ փոխանցվում է սահմանում կանգնած զինվորներին։

Հիշե՛ք՝ հայրենիքը սկսվում է սահմանից, եւ որեւէ մեկը թող ավելի հայրենասեր չձեւանա, քան սահմանում ապրողը»։

Ամենադասղեկ ընկեր Պետրոսյանը

Ներքին Ծաղկավանի միջնակարգ դպրոցից Ինգա Յոլչյանի համար, որը Պետրոսյանի դասղեկական դասարանում է սովորում, նամակն անսպասելի, բայց շատ ոգեւորող է եղել։ Կարդացել է ու հավատացել։ Եթե սիրելի դասղեկն է ասում, սահմանն իրոք ապահով ձեռքերում է, իսկ Պետրոսյանին շատ են սիրում։

«Ինքն էլ մեզ է սիրում, մեզ հետ այնպես է շփվում, ոնց որ իր երեխեքը լինենք։ Մի քիչ խիստ է, բայց այդպես ավելի լավ է․ միշտ լրացնում ենք իր բաց թողնված դասերը։ Միշտ ամեն ինչ անում է, որ երեխեքը ուրախանան․ մրցույթներ, միջոցառումներ է կազմակերպում տարբեր դպրոցների հետ»,- պատմեց Ինգան ու ավելացրեց, որ այդ մրցույթների խաղերն էլ դասղեկն է հորինում։

Նամակից ամբողջ դասարանն է ոգեւորվել՝ թե՛ տղաները, թե՛ աղջիկները, ու սկսել են ավելի մեծ թափով անել մինչ այդ սկսած գործը։ Զինվորների համար փող են հավաքել, անհրաժեշտ ապրանքներ գնել։ Տանը եղած թղթերը հավաքել, հանձնել են, որ գումարը հիմնադրամին ուղարկվի։ Հավաքել են նաեւ քողարկող ցանցերի համար կտորներ։

Լուսանկարում՝ դասղեկն իր աշակերտների հետ

Ընկեր Պետրոսյանը աշակերտներին մինչեւ պատերազմն էլ է հայրենասիրական դասեր տվել։ Ապացույցն էլ իրենց դասասենյակն է, որը, ըստ Ինգայի, ամբողջը հայրենասիրական նկարներով ու խոսքերով է պատված։ Պատմեց, որ դասղեկը նաեւ կիրակնօրյա դպրոցում է դասեր տալիս։

Ներքին Ծաղկավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Դավիթ Յոլչյանի խոսքով՝ ընկեր Պետրոսյանին «ամենադասղեկ» են ասում դպրոցում։ 8-րդ եւ 9-րդ երկկոմպլեկտ դասարանների ղեկավարն է եւ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչը։ Նրան դասղեկ նշանակելը երեխաների համար շատ ոգեւորող է, իսկ թե հանկարծ նրա դասը չէին հասցնում անել, դպրոցականները բողոքում էին․ «Ամենամեծ բողոքն էր»։

Հիմա էլ սպասում են, որ գա, կիսատ թողածը լրացնեն։

«Շատ լավ կազմակերպչական ընդունակություններ ունի, կարողանում է համախմբել աշակերտներին, լավ թիմ ստեղծել»,- նշեց տնօրենն ու ավելացրեց, որ նա զինվորական է, այդ պատաճառով հենց պատերազմը սկսվել է, մեկնել է ռազմաճակատ։

Ուսուցչին տանը նաեւ 4 երեխա է սպասում։

«Ինքը տեղյակ էր, որ կարող էր նաեւ չզորակոչվել, քանի որ 4 երեխա են պահում, բայց հիմա բանակում է»,- նշեց Յոլչյանը։

Ղոչաղ տղա Պետրոսյանը

Ուսուցչի հայրը՝ Միշա Պետրոսյանը, ազատամարտիկ է, նախկինում՝ ջոմատի հրամանատար է եղել։ Հիմա հպարտանում է, որ տղան կռիվ է գնացել։

«Բոլորս էլ պետք է գնանք։ Մենք էլ ենք ուզում գնալ, բայց առայժմ մեզ թույլ չեն տալիս, ասում են՝ սպասեք»,- նշեց 69-ամյա պապիկը։

Տանը հորը սպասող տղերքից մեծը 17 տարեկան է, փոքրը՝ 2։

«Տղաներից, որի խելքը կտրում է, ուրախանում է, որ իրենց հայրը ի վիճակի է օգնել հայրենիքին, որն էլ պուճուր է, չի հասկանում»,- պատմեց Միշա Պետրոսյանը։

Որդուն բնութագրեց աշխատասեր, լավ, հայրենասեր մարդ, լավ ուսուցիչ, ծնող․․․ Հետո էլ խորհուրդ տվեց, որպեսզի երկար չթվարկի, ինչքան լավ բան գիտենք, գրենք, միեւնույն է, այնքան ասելու բան կա։ Նշեց, որ տղան սիրում է իր գործը, աշակերտներին։ Գյուղի ու գյուղացիների նկատմամբ շատ ուշադիր է, փորձում է ամեն մեկին օգնել, գյուղի ավագանու անդամ է։

Ո՞նց է հասցնում՝ հարցին էլ պատասխանեց, թե ղոչախ տղա է։

Հրաժեշտին Միշա պապի բարեմաղթանքն էր․

«Լավ կացեք, հաղթանակով»։

Տպել
5799 դիտում

Ծնվել է Նաիր Թիկնիզյանի և Յանա Ռոմաշկինայի առաջնեկը․ զույգը երեխայի անունը դեռ չի հրապարակել

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին