Երևան
12 °C
«Թշնամին գտնվում է Շուշիից ընդամենը 5 կմ հեռավորության վրա»,- երեկ երեկոյան նման հայտարարություն արեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ կոչ անելով բոլորին միավորվել, հասնել Արցախ, մասնակցել Շուշիի պաշտպանությանը, քանի որ «ինչպես ասում են` ով տիրում է Շուշիին, տիրում է Արցախին»:
Ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը, որ պատերազմի առաջին օրերից Արցախի հյուսիսային սահմաններին է, վստահեցնում է՝ Շուշին անառիկ է, իսկ Արցախի գերագույն գլխավոր հրամանատարի կոչը զուտ մարտակոչ է, սթափության կոչ բոլոր նրանց, ովքեր դեռ չեն միացել հայրենիքի պաշտպանությանը:
«Ես, իհարկե, այդ կողմում չեմ, բայց վստահ եմ, որ Շուշիում մենք ոչ մի խնդիր չունենք: Այնտեղ դիվերսիոն խմբեր են մոտեցել, որոնք բոլորն էլ վնասազերծվել են: Փառք ու պատիվ մեր զինված ուժերին, որ այդ ամենը շատ դիպուկ իրականացնում են: Շուշին բարձունքի վրա է, մեզ համար ռազմավարական նշանակությոն ունի: Եթե Շուշիին վտանգ է սպառնում, նշանակում է՝ Արցախին է վտանգ սպառնում: Սա էր ուզում ասել Արցախի նախագահը»,- ասում է Պետրոսյանը:
Վերջինս, ի դեպ, երեկ ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Արագածոտնի մարզպետի տեղակալ: «Ամենամեծ պաշտոնն իմ կյանքում զինվոր կոչումն է, դրանից բարձր պաշտոն գոյություն չունի ինձ համար»,- ի պատասխան շնորհավորանքի՝ պատասխանում է ազատամարտիկը:
Ըստ Պետրոսյանի՝ իր, ինչպես եւ այսօր վարչապետի կողմից նշանակված մյուս փոխմարզպետների նշանակումը պայմանավորված է աշխարհազորի ձեւավորմամբ: Աշխարհազոր ձեւավորելու մասին օրենքի համաձայն՝ աշխարհազորային բրիգադը ղեկավարելու է համայնքի ղեկավարի կամ մարզպետի տեղակալը:
Պետրոսյանը ընդգծում է՝ ի սկզբանե դեմ է եղել, որ օրենքում նման պահանջ դրվի, քանի որ մարզպետի տեղակալի պաշտոնը փոքր ինչ քաղաքական պաշտոն է, իսկ զինվորականը չպետք է կապ ունենա քաղաքականության հետ, նա պետք է ենթարկվի միայն շտաբի պետին:
Ամեն դեպքում նա պատրաստ է ղեկավարել Արագածոտնի մարզում ձեւավորվող աշխարհազորայինների բրիգադը:
«Պատերազմը շատ ավելի շուտ սկսվեց, քան մենք աշխարհազորը ձեւավորեցինք, դրա համար ես իմ ստորաբաժանման հետ ուրիշ ուղղության վրա արդեն իմ խնդիրները կատարում եմ: Բայց եթե ղեկավարությունը կհամարի, որ պետք է մարզից նոր ջոկատ ձեւավորվի եւ ես նրանց հետ այլ ուղղության վրա խնդիր կատարեմ, ես կտեղափոխվեմ: Մենք պետք է վաղուց աշխարհազորը ձեւավորած լինեինք, որ պատերազմի սկսվելու պահին մոբիլիզացիայի խնդիր չառաջանար: Բայց հաջորդ գործողությունների համար դրանք հաստատ պետք կգան, որովհետեւ վստահ եմ, որ մենք պիտի միշտ այդ առումով պատրաստ լինենք: Այնպես որ այդ կարգավիճակն առաջիկայում իր դրական ազդեցությունն ունենալու է, որովհետեւ մենք ինչքան կազմակերպված լինենք, մեր աշխատանքը շատ ավելի արդյունավետ կլինի»,- ասաց Ռազմիկ Պետրոսյանը:
Անդրադառնալով թիկունքում երբեմն-երբեմն տարածվող խուճապային տրամադրություններին՝ ազատամարտիկը վստահեցրեց, որ դա տարածում են բոլոր նրանք, ովքեր գլուխ չեն հանում պատերազմի մարտավարությունից:
«Խուճապ ստեղծում է էն տեսակը, որի համար քաղաքականությունը շատ ավելի մեծ արժեք է, քան երկիրը, էն տեսակը, որոնց նպատակն է մեր երկրում ապակայունացնել վիճակը: Մենք դրանից չենք նեղվում, մենք մեր գործն ենք անում: Մենք 1992 թիվ ենք տեսել, երբ որ շատերին թվում էր ամենաանելանելի վիճակն է, բայց մենք նույնիսկ այդ իրավիճակում գտել ենք ելքեր, իսկ այդ ելքը կազմակերպված մարտ ձեւավորելն է: Մենք ունեցել ենք բանակի կառավարման կենտրոն, որը կարողացել է այդ լարված վիճակում բոլորին համախմբել Վազգեն Սարգսյանի շուրջը եւ խնդիրը լուծել»,- ընդգծում է նորանշանակ փոխմարզպետը:
Խոսելով Պաշտպանության նախարարության կողմից հրապարակվող քարտեզների մասին, որոնցում երեւում է, որ Արցախի որոշ տարածքներ այս պահին վերահսկվում են հակառակորդի կողմից՝ Պետրոսյանն ասում է, որ «այդ թվացյալ բացթողումները, որ մենք ունեինք՝ իբր թե տարածքային կորուստները, դրանք տարածքային կորուստներ չեն, դրանք կոչվում են ծուղակներ հակառակորդի համար»:
«Հիմա մարտերը ստանդարտից դուրս են, հակառակորդը թիկունքում դիվերսիաներով փորձում է խնդիրներ լուծել: Բարձրացնում են դրոշները, տնկում են, նկարվում են ու խուճապ են ստեղծում թիկունքում: Բայց առաջնագծում իրականում զորքերը իրենց տեղում են եւ խուճապի չեն մատնվում: Փառք տիրոջը, որ մենք մեր հրամանատարների գլխավորությամբ կարողացել ենք դրա լուծումը գտնել եւ նրանց չեզոքացնել: Երեկ էլ, երբ Արայիկ Հարությունյանը հայտարարություն արեց՝ շատ-շատերին թվում էր, թե Շուշիի մոտ են հասել ադրբեջանցիները: Նախագահի հայտարարությունը ավելի շատ զինակոչ էր, ոչ թե լարվածություն ձեւավորելու, վախի մթնոլորտ ստեղծելու համար էր, այլ զինակոչ: Փորձում են տեսնել, թե ովքեր են ոգեւորվելու: Մարդիկ, ովքեր մինչեւ հիմա չեն հասկացել, որ պիտի շարքում լինեն, նրանց համար էր այդ կոչը: Կլրացնեն շարքերը՝ փառք ու պատիվ իրենց, չեն լրացնի՝ մենք մեր խնդիրը կլուծենք, կարճ ժամանակ հետո հաղթանակն ամրագրվելու է, ոչ մեկ թող չնեղվի դրանից»,- վստահեցնում է Պետրոսյանը:
Մեր հարցին՝ անընդհատ ղեկավարները մարտակոչ են անում, նոր մարդկանց են խնդրում միանալ բանակին, բայց շատերը ասում են, որ այստեղ հերթագրվածներ կան, որոնց չեն տանում սահման, ինչո՞վ է դա պայմանավորված, ազատամարտիկը պատասխանեց. «Այս պատերազմում մեզ ոչ թե զուտ մարդաքանակ է պետք, այլ պետք են կոնկրետ մասնագետներ: Ամեն մարդ մի ուղղությամբ է օգտագործվում, ամեն մի մասնագետ իր խնդիրն է լուծում»:
Ռազմիկ Պետրոսյանին խնդրեցինք բարձրաձայնել, թե ինչի կարիք ունեն առաջնագծում գտնվողները, ինչ խնդիրների առաջ են կանգնում, որոնք հարթելու կարիք կա:
«Առաջին օրվանից առաջնագծում եմ, մինչեւ հիմա էլ առաջնագծից եմ ձեզ հետ խոսում, ամենակարեւորը հավատն է մեր հաղթանակի հանդեպ, որ յուրաքանչյուր զինվորի մեջ կա: Փառք տիրոջը՝ մենք պահում ենք մեր սահմանը: Ես հյուսիսային ուղության վրա եմ, էս ուղղության վրա մենք կարողացել ենք մեր զինվորների, սպաների կազմակերպվածության արդյունքում վերաազատագրել բոլոր այն բարձունքները, որոնք իրենց ձեռքում ենք եղել, առաջիկայում եւս՝ բոլոր խնդիրները, որ հրամանատարության կողմից դրվի՝ իրագործելու ենք, ու ես կուզենայի կոչ անել բոլոր մեր հայորդիներին, արագ հավաքվել իրար շուրջ: Մանավանդ ազատամարտիկները, որոնք դեռ չեն մտել մարտական գործողությունների մեջ, կարճ ժամանակում թող համալրեն շարքերը, որ էս կռիվը կարճ ժամանակ հետո վերջնական հաղթանակի հասցնենք: Ովքեր չեն հավատում մեր հաղթանակին՝ կարճ ժամանակ հետո ափսոսալու են, որ իրենք այդ շարքերում չեն եղել»,- ասում է Պետրոսյանը:
Հարցին, թե ինչ ժամկետում է պատկերացնում հաղթանակը՝ ազատամարտիկը պատասխանում է. «Չենք շտապում, մեր համար կարեւորը, որ էնպիսի հաղթանակ արձանագրենք, որ գոնե 2-3 սերունդ էս պատերազմը չտեսնի, իսկ դրա համար մենք պիտի ամենաքիչը մինչեւ Քուր հասնենք, ոչ ոք չպիտի կասեցնի մեզ: Եթե քաղաքական առումով Ադրբեջանը հետեւություն կանի, կգա մեր իշխանությունների ոտքերն ընկնի, որ այս պայքարն ավարտվի, թող գան, եթե չէ՝ ուրեմն մենք պիտի չհոգնենք էս կռվից, մինչեւ վերջ պիտի գնանք»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էրդողանը պաշտոնական այցով կմեկնի Եթովպիա
Միրզոյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրենի հետ
Defence Cyber Marvel 2026․ ՄԹ-ն ու Հայաստանը խորացնում են համագործակցությունը կիբերպաշտպանության ոլորտում
Պետական աջակցությամբ շուրջ 85 հա ջերմատուն է հիմնվել, ընթացքի մեջ է ևս 64 հա-ի կառուցումը․ Պապոյան․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ խնդրի հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության ենք եկել. Արաղչի
Վահագն Խաչատուրյանը պետական այցով ժամանել է Աթենք․ տեսանյութ
Շաքարային դիաբետ ունեցողներին անվճար կտրամադրվեն գրիչ ներարկիչներ և թեստ-երիզներ․ ովքեր կարող են ստանալ դրանք
Դեսպան Խաչատրյանը և Լյուբչանսկին քննարկել են Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի խաղերի կազմակերպման ընթացքը
Ամփոփվել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության 2025 թվականի աշխատանքները
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Գրկից գիրկ են թռնում. ընթացքում իրար կհարվածեն, վերջում օլիգարխիկ առանձնյակները կմիավորվեն. տեսանյութ
Վերահաստատվել է համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը․ ԲՏԱ նախարարն ընդունել է Բուլղարիայի դեսպանին
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում
Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու խափանման միջոցները փոխվել են
Աքորի բնակավայրում հրդեհ է բռնկվել
Քաղաքաշինության կոմիտեն գնում է քաղաքաշինական բոլոր գործընթացների թվայնացման ճանապարհով․ Եղիազար Վարդանյան
Հորմուզի նեղուցի մի մասը մի քանի ժամով կփակվի․ Իրանը ռազմածովային զորավարժություն է անցկացնում
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պետական այցը Հունաստանի Հանրապետություն կմեկնարկի շատ շուտով․ դեսպան
Լարս տանող ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել
Քննարկվել են Առաքել Աֆրիկյանի տան և Կեչառիսի Սուրբ Գրիգոր եկեղեցու որմնանկարների էսքիզային նախագծերը
Հայաստանը շարունակելու է քայլերը ավելի ներառական և դիմակայուն սննդային համակարգեր ստեղծելու ուղղությամբ
Ինչու է ուշացել պոլիկլինիկաների բուժաշխատողների աշխատավարձը և երբ այն կտրամադրվի․ նախարարությունը հստակեցրել է
Լավ, սո՛ւս, չի կարելի․ դատական նիստի ժամանակ Վարդան Ղուկասյանը նախատել է որդուն՝ Սպարտակին
Արմեն Գրիգորյանն ու Գերտ Յան Կուպմանը Հայաստան-ԵՄ երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր են քննարկել
Սամվել Կարապետյանի որդուն սպասարկող «Մայբախի» վարորդը տուգանվել է. հայտնի է, թե որքան և ինչի համար
Վարչապետն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը
Ճապոնիայի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև նոր ծրագրային փաստաթուղթ է ստորագրվել
Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետներին է ներկայացվել Աղետների ռիսկի կառավարման ռազմավարությունը
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 17-ին
ՀՀ նախագահը պետական այցով կմեկնի Հունաստան
2025-ին քննվել է 90 հազար 931 քրեական վարույթ․ ՔԿ կոլեգիայի նիստում ամփոփվել են նախորդ տարվա աշխատանքները
Դավիթ Խուդաթյանն ընդունել է Գերտ Յան Կուպմանին․ ավիացիոն ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր են նաև քննարկվել
Էդգար Ղազարյանը երկրորդ անգամ պարտվեց դատը․ զրպարտությունները և վիրավորանքներն անարձագանք չեն մնալու․ Սիմոնյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետև կնվազի 4-5, մի քանի մարզում՝ 6-9 աստիճանով․ տեղումներ կլինեն
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը
Նիկոլ Փաշինյանն ու Գերտ Յան Կուպմանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացիկ ծրագրերը
Հռոմում Հայաստանը ներկայացրել է 2026-ին Երևանում կայանալիք COP17 համաժողովի տեսլականը
Ժնևում մեկնարկել են ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները
Արմեն Գրիգորյանը և Բոլատ Իմանբաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր
Հուշանվեր-թղթադրամով վճարում կատարած տղամարդը հայտնաբերվել է. նա ունեցել է 46 հատ նման թղթադրամ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT