Ղարաբաղում կռվող վարձկանները հիմնականում ռազմական էլիտար ստորաբաժանումների նախկին անդամներ են

Լեռնային Ղարաբաղում սիրիացի վարձկանները պայքարում են ոչ թե Հայաստանի, այլ երկրորդ երկրների դեմ, այնպես՝ ինչպես Սիրիայում է եղել: Այս մասին երեկ հայտարարել է Ադրբեջանին հիմնական վարձկաններ մատակարարող «Սուլթան Մուրադ» հայտնի ջոկատի հրամանատարներից մեկը:

Eadaily-ն հայտնում է, որ հրամանատարի հետ խոսել է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը:

«Ես «Սուլթան Մուրադ» ջոկատի հրամանատարից հանդիպման հիմնավոր առաջարկ ստացա այն բանից հետո, երբ նա դժգոհություն հայտնեց իմ աշխատանքից»,-Twitter-ում գրել է Լինդսի Սնելը: Նա պատրաստում է վավերագրական ֆիլմեր այնպիսի լրատվամիջոցների համար, ինչպիսիք են MSNBC, VICE, Vocativ, ABC News, Ozy, Yahoo News եւ Discovery Digital Networks լրատվականները:

Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող թուրքամետ «Սիրիական ազգային բանակի» մաս կազմող սիրիական խմբավորման հրամանատարը լրագրողին հրավիրել է հանդիպել Թուրքիայում, որպեսզի իրադարձությունների վերաբերյալ վերջինս իր  ունեցած տեսակետը փոխի: Բայց առանց հանդիպմանը սպասելու, լրագրողի հետ նամակագրության մեջ հրամանատարը բացատրել է, թե ինչպես են սիրիացի զինյալները ընկալում «գործուղումները» դեպի Լիբիա եւ Ադրբեջան:

«Նրա խոսքով, սիրիացիներն իրականում կռվում են երկրորդ երկրի հետ Լիբիայում եւ Ադրբեջանում, ռուսների դեմ էլ ու քանի որ ռուսները դարձել են սիրիացիների ամենամեծ թշնամիները, զինյալները դեմ չեն դրան», - գրել է Լինդսի Սնելը սոցցանցում՝ նկատի ունենալով հրամանատարի մեկնաբանությունը եւ այն, որ Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ կողմերից է:

Լրագրողը երկար տարիներ լուսաբանել է Սիրիայում ընթացող պատերազմը, նրան սահմանին ձերբակալել են Թուրքիայի հատուկ ծառայությունները, բայց նա շարունակում է ռեպորտաժներ ներկայացնել ռազմական բախումների ամենաթեժ  գոտիներից եւ քաջատեղյակ է տարատեսակ խմբավորումներից: Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակման մեկնարկից ի վեր Լինդսի Սնելը հաճախ է լուրեր հայտնում այնտեղ մեկնած սիրիացի զինյալների մասին: Քանի որ նա ծանոթ է Սիրիայի սահմանամերձ շրջանների բազմաթիվ վարձկանների, ինչպես նաեւ բնակիչների հետ, նա տեղեկատվություն է ստանում առաջին ձեռքից:

Համաշխարհային քաղաքականության ամերիկյան կենտրոնի (CGP) վերլուծաբան Էլիզաբեթ Ցուրկովն էլ ուղղակիորեն շփվում է այդ զինյալների հետ: Հոկտեմբերի 25-ին, նա իր թվիթերում գրել է, որ իր հարցազրույցների սիրիացի հերոսներից մեկը հազիվ է մազապուրծ եղել Լեռնային Ղարաբաղում՝ փրկվելով մահից:

«Աբդել Բազիտը հազիվ է փրկվել սպանվելուց Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերի ընթացքում: 11 սիրիացիներ՝ նրա զորախմբի անդամներ, սպանվել են եւ մոտ 40-ը՝ վիրավորվել հայկական արկերի հարվածներից:

Ժամանակակից վարձկանները հիմնականում թոշակառուներ են ռազմական էլիտար ստորաբաժանումներից: Մի մասը սիրիացիներ էլ չեն: Հենց նրանք են ծառայում որպես  «թնդանոթի միս», - իր էջում գրել է Էլիզաբեթ Ցուրկովը:

The New York Review- ում վերլուծաբանը հոդված է հրապարակել Լիբիայում ու Ադրբեջանում սիրիացի վարձկանների մասին, եւ Աբդել Բազիտը (անունը փոխված է) նրան պատմել է, որ իր ընկերներից 4-ը մահացել են Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերի դեռ առաջին երկու օրերի ընթացքում:

«Նրանք մեզ ուղիղ ռազմաճակատ ուղարկեցին, թեժ կետեր: Իրավիճակը ծանր է: Ամեն օր մարտեր են ընթանում: Մենք ստիպված էինք հարձակվել, այլ տարբերակ չկար: Հանգիստ չկա: Շատերը անհայտ կորած են, եւ մենք չենք կարողանում գտնել նրանց », - ասել է սիրիական Հոմս նահանգի Ռաստան բնակավայրից մի զինյալ: Նա պատմել է, որ իր հայրը դեռ մեծ վարկ է մարում, աշխատավարձը չի հերիքում, եւ ինքը պետք է գնար (Ադրբեջան):

Տարբեր աղբյուրների համաձայն, Ադրբեջանում զինյալներին խոստանում են ամսական 1500-2000 դոլար վարձատրություն, գրեթե բոլոր աղբյուրներն էլ փաստում են՝ զինյալների գերակշիռ մասը գնում են այնտեղ փողի համար:

Համաձայն Մարդու իրավունքների սիրիական դիտորդական հասարակական կազմակերպության (SOHR) տվյալների ՝ սեպտեմբերի վերջին առնվազն 2050 սիրիացի զինյալ է մեկնել Ադրբեջան: Հոկտեմբերի 21-ի դրությամբ, նրանցից 170-ը սպանվել են, իսկ 118 մարմին արդեն հասցվել է Սիրիա: Վարձկանների հավաքագրումը, ըստ կազմակերպության, մեծամասամբ ղեկավարում են «Սուլթան Մուրադ» եւ «Ալ Համզա» դիվիզիաները:

«Վստահելի աղբյուրները հայտնում են, որ վարձկանների նոր խմբեր պատրաստվում են մեկնել Ադրբեջան, քանի որ Թուրքիան շարունակում է նրանց նետել Լեռնային Ղարաբաղի բոցավառ հակամարտության մեջ», -նշել է SOHR- ը: Նաեւ ի հավելումն նշվում է՝  մարտերն այնքան կատաղի են, որ որոշ սիրիացիներ հրաժարվում են մասնակցել դրանց եւ պահանջում են վերադառնալ Սիրիա:

«Ալ Համզա» դիվիզիան» ՍԱԲ-ի ամենամարտունակ խմբավորումներից է համարվում, անդամները գերպատրաստված են: Խմբի վարձկանները 2013 թվականից անդադար կռվում են տարբեր վայրերում: Ձեւավորման պահից խմբավորումն օգտվել է ոչ միայն Թուրքիայի, այլեւ ԱՄՆ-ի ակտիվ ֆինանսավորումից։ Մասնավորապես՝ «Ալ Համզայի» զինանոցը Սիրիայում ունի ամերիկյան բազմաթիվ հակատանկային հրթիռային համալիրներ։ Խմբավորումը գլխավորում է MIT թուրքական հետախուզության սպա Սեյֆ Աբու Բաքրը, որը տարիներ շարունակ «Իսլամական պետությունում» Անկարայի գաղտնի գործակալն է եղել:

Ի տարբերություն այլ վարձկանների խմբերի, որոնք պարզապես, ինչպես նշվեց, որպես «թնդանոթի միս»  են ծառայում, «Ալ Համզան» վարժական ճամբարներ  ունի, որոնք համալրված են նորագույն տեխնիկայով։ Հրամանատարական կազմը սովորում է 2 ակադեմիաներում։ Նյութական ապահովումն էլ է բարձր մակարդակի վրա, նրանք անգամ սեփական մշակման զրահամեքենաներ են արտադրում։ Նույնիսկ ՍԱՆ-ի համախոհները համարում են նրանց «գազաններ», որոնք ունակ են ցանկացած վայրագության խաղաղ բնակչության նկատմամբ։ Նրանց  չի զիջում նաեւ «Սուլթան Մուրադ»-ը:

Տպել
7208 դիտում

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան

Մեզ ծառայելու առաքելությունը թողել ու կոռուպցիոն մեգաաստղերի, պոլիտիկ դիերի հետ քաղաքականությամբ են զբաղվում. Մկրտչյան

Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ

Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ

Քննչական կոմիտեն նախազգուշացում է հրապարակել