ՊԲ-ն խստորեն հետևում է հրադադարի պայմանավորվածություններին. թշնամու մեղադրանքները իրականության հետ կապ չունեն. ՊԲ

Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«ԱՄՆ-ում հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո, որը ուժի մեջ պետք է մտներ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, դեռևս 08:00-ն չլրացած, շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջ, բայց որոշ ժամանակ անց հեռացրեց այդ տեղեկատվությունը: Հաշված րոպեներ անց Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե հայկական ուժերը հարավային ուղղությամբ հրետակոծության են ենթարկում ադրբեջանական դիրքերը:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՊԲ-ի ստորաբաժանումները խստորեն հետևում են ձեռք բերված պայմանավորվածություններին, իսկ թշնամական կողմի մեղադրանքները ոչ միայն իրականության հետ որևէ առնչություն չունեն, այլև արվել են վերջինիս հետագա սադրանքների համար տեղեկատվական հող նախապատրաստելու համատեքստում»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը երեկ հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ այսօրվանից հրադադար հաստատելու վերաբերյալ։

Հայտարարությունում ասվում է․

«Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը կյանքի կոչելու և պահպանելու կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի 1-ին արված հայտարարության:

Հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի 2020թ. հոկտեմբերի 26-ին՝ տեղական ժամանակով 08:00-ին:

Միացյալ Նահանգները խթանեցին ինտենսիվ բանակցություններ ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների միջև Հայաստանին և Ադրբեջանին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը մոտեցնելու նպատակով»:

Տպել
1283 դիտում

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ

1 զոհ, 1 վիրավոր․ ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին

Վարչապետը հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին

Հաջիևն ու Սալիվանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Միրզոյանը Անալենա Բերբոքին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

ԵՄ-ն ողջունել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք բերված առաջընթացը

Ինչ է հայտնաբերվել տեսակցության գնացած քաղաքացու տաբատի մեջ

Շուշիի հայության վերադարձի իրավունքը ամրագրված է 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Երևանյան պատվիրակությունն այցելել է Հայաստանի էսպլանադ՝ ծաղիկներ խոնարհել Կոմիտաս վարդապետի հուշարձանին

«Ամենաշատը 7-10 օր՝ վարչապետին հեռացնելու համար». Գալստանյանի «հավեսը» եկե՞լ է

Կինը տնից գողացել է 1 մլն 200 հազար դրամ, 3200 դոլար, 20 հազար ռուբլի, ոսկյա զարդեր․ գումարը ծախսել է խաղադրույքների վրա

Ալեն Սիմոնյանը կարգադրություններ է ստորագրել

Երբ եղանակը կտաքանա, մինչև երբ անձրևները կշարունակվեն. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Որոշ ոլորտներում երկու երկրներն ունեն չիրացված մեծ ներուժ․ ԱԺ է այցելել Քիշնևի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը

Վահե Հովհաննիսյանն ու Սլովենիայի ֆինանսների նախարարը քննարկել են հնարավոր համագործակցության զարգացման հեռանկարները

Վրաստանում քաղաքական իրավիճակը փոխելու միակ ճանապարհը ընտրություններն են․ Զուրաբիշվիլի

Վահան Կոստանյանը Իռենա Վոյաչկովա-Սոլորանոյին է ներկայացրել միգրացիայի ոլորտում ՀՀ-ում ընթացող բարեփոխումները

Փորձել են թալանել Գուավայի «բունկերը»․ հնչել է կրակոց, գողերը և անվտանգության աշխատակիցները փախել են տարբեր ուղղությամբ

Արարատ Միրզոյանը Ավստրիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Ալմաթիում կայացած բանակցությունների մանրամասները

Վազգեն Գալստանյանը ամփոփում է օրը

Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանցիսկոս Պապին

Սլովակիայի վարչապետը կրկին վիրահատվել է․ ինչ վիճակում է Ռոբերտ Ֆիցոն

Բելառուսը Լեռնային Ղարաբաղում նոր գյուղատնտեսական քաղաք կկառուցի

Բեռնատարը չի կարողացել շարունակել ընթացքը և հետադարձի ժամանակ բախվել է մեկ այլ մեքենայի, փակել ճանապարհը

Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍՆ-ի հետ

Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին․ դեսպան

Ադրբեջանը նախիջևանացնում է ԼՂ-ն, որովհետև այդպես էլ չարժանացավ պատժի և պատասխանատվության․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Դատախազի միջնորդագրով Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից