Չի հաղթում Հայաստանը, չի հաղթում Ադրբեջանը, հաղթում է COVID-19-ը. ՄԱԿ գլխավոր քարտուղար

«Չի հաղթում Հայաստանը, չի հաղթում Ադրբեջանը։ Հաղթում է COVID-19-ը: Մենք պետք է կանգ առնենք»,- Associated Press գործակալությանը տված հարցազրույցում նշել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Նրա խոսքով՝ եթե ռազմական գործողությունները շարունակվեն համաշխարհային խոշոր հակամարտություններում՝ Եմենից եւ Լիբիայից մինչեւ Աֆղանստան եւ Լեռնային Ղարաբաղ, ապա միակ հաղթողը կլինի համավարակը:

«Մեզ միջազգային հանրության լիակատար աջակցությունն է անհրաժեշտ,- ասել է Գուտերեշը:- Մեզ պետք է լիակատար աջակցությունը բոլոր նրանց, ովքեր հակամարտության կողմերի վրա ազդեցություն ունեն, որպեսզի մինչեւ տարեվերջ դադարեցվեն հակամարտությունների այս ողբերգական ծավալումները»:

Խոսելով Արցախյան հակամարտության սրացման մասին՝ նա նշել է. «Վերջին երկու շաբաթվա ընթացքում Հայաստանում COVID-19-ի դեպքերի թիվը կրկնապատկվել է, իսկ Ադրբեջանում՝ աճել 80 տոկոսով»:

Նույնատիպ վիճակ է նաև Լիբիայում, Եմենում, Սիրիայում, Աֆղանստանում, Աֆրիկայի Սահել շրջանում եւ մյուս հակամարտությունների գոտիներում:

«Ես նրանց բոլորին կոչ եմ անում գիտակցել, որ պատերազմում անհնար է հաղթել,- ասել է նա:- Միակ ուղին ուժերը միավորելն է զինադադարի, քաղաքական բանակցությունների եւ COVID-ի դեմ հաղթանակի համար: Եթե ոչ, ապա միակ հաղթողը կլինի համավարակը»:

Գուտերեշը հիշեցրել է, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ հաստատված հրադադարի ռեժիմը չի պահպանվել արցախյան հակամարտության գոտում: Նա հույս է հայտնել, որ այսօր Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի առանձին հանդիպումներից հետո հրադադարն իրականում կհաստատվի:

Հիշեցնենք, որ վերջին շաբաթվա՝ Հայաստանում հրապարակվող կորոնավիրուսի ցուցանիշը ռեկորդային է լինում ամեն օր. նոր վարակված դեպքերի թվերն օր օրի աճում են, օր օրի շատանում են ծանր և ծայրահեղ ծանր հիվանդները, իսկ հայ բժիշկներն այսօր զօր ու գիշեր պայքարում են նաև պատերազմի հասցրած վերքերը բուժելու համար:

Նշենք նաև, որ կորոնավիրուսի թվերի աճը պայմանավորված է ոչ միայն մոբիլիզացիայի կտրուկ մեծացմամբ, այլև բնակչության շրջանում հակահամաճարակային միջոցները պահպանելու նկատմամբ պատերազմի սկզբից ի վեր նկատվող անտարբերությամբ: Եթե պատերազմի բերած անհանգստությունը նոր և առավել օբյեկտիվ պատճառ կարող էր համարվել, ապա հակահամաճարակային կանոնների արդյունավետությունը վաղուց քննարկվող ու բազմաթիվ գիտա-հասարակական վեճերի հիմք դարձած թեմա էր, որը, հիմք ընդունելով, շատերն առիթ բաց չէին թողնում կանոնները չպահելու համար:

Աշխարհում այսօրինակ վեճերի հանգուցալուծումն ապահովելու համար Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երեկ համացանցային ամենամեծ բառարանը՝ Վիքիպեդիան տնօրինող ոչ առևտրային կազմակերպության հետ պայմանավորություն է ձեռք բերել՝ ընդլայնելու հասարակության հասանելիությունը COVID-19-ի վերաբերյալ վերջին և ամենահուսալի տեղեկատվությանը:

Քանի դեռ շարունակվում են կորոնավիրուսի բռնկումներն աշխարհի այս ու այն տարածաշրջաններում, ըստ պայմանավորվող կողմերի, 175 լեզուներով ինֆորմացիան այստեղ պիտի հասանելի լինի թարմացվող ինֆոգրաֆիկաների տեսքով, տեսանյութերին հղումներով:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն դոկտոր Թեդրոս Ադհանոմ Գեբրեսիուսի խոսքով՝ համաճարակի բռնկումից ի վեր ԱՀԿ-ն քայլեր է ձեռնարկել՝ կանխելու «ինֆոդեմիան», որը ապակողմնորոշող կամ շինծու լուրերի, պատկերների և տեսանյութերի արագ տարածմամբ կասկածի տակ էր դնում ձեռնարկված հակահամաճարակային միջոցների արդյունավետությունն ու նպաստում վարակի տարածմանը:

«Տեղեկատվության մատչելիությունը մարդկանց առողջության համար կարևոր է, - ասել է Վիքիմեդիա հիմնադրամի գործադիր տնօրեն Քեթրին Մահերը:- Դա է՛լ ավելի պարզ է դառնում առողջապահության համաշխարհային ճգնաժամերի ժամանակ, երբ տեղեկատվությունը կարող է ունենալ կյանքի վրա մեծապես ազդող հետևանքներ»: Պայմանավորության համաձայն՝ առաջիկայում Վիքիմեդիա հիմնադրամը և ԱՀԿ-ն կներդնեն անհրաժեշտ գործիքներ, որ մասնագիտական վստահելի ինֆորմացիան ավելի հասանելի դառնա բոլորին:

Տպել
2408 դիտում

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարո՞ղ է կանգնեն և հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի