Հայկական ավիաընկերությունները մի քանի տասնյակ մարդասիրական բեռնափոխադրումներ են իրականացրել առանց շահույթ հետապնդելու

Հայկական ավիափոխադրողները մոբիլիզացվել են պատերազմի առաջին օրվանից և պատվով կատարում են հումանիտար առաքելություն: Այս մասին հայտնում է Քաղավիացիայի կոմիտեն:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարում է հայկական ավիաընկերությունների հայրենանվեր աշխատանքի և բարձր պրոֆեսիոնալիզմի մասին, որը նրանք դրսևորում են պատերազմի առաջին օրվանից:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ համագործակցությամբ «Ավիակոմպանիա Արմենիա», «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ», «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ», «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերություններն իրականացնում են հումանիտար բեռների տեղափոխումը, իսկ «Արմենիան հելիքոփթըրզ» ընկերությունը կենտրոնացել է վիրավորներին դեպի հոսպիտալներ տեղափոխելու վրա՝ խնայելով մարդկանց առողջության և կյանքերի փրկության համար թանկ րոպեները:

Հայկական ավիաընկերություններն արդեն մի քանի տասնյակ մարդասիրական բեռնափոխադրումներ են իրականացրել առանց շահույթ հետապնդելու՝ ոչ առևտրային հիմունքներով, իսկ որոշները նաև սեփական միջոցների հաշվին: Ծախսերի որոշ մասը հոգում են սփյուռքի մեր հայրենակիցները: «Արմենիա միջազգային օդանավակայաններ», «Աքիլլա Տեքնիքս», «Հայաէրոնավիգացիա», «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ընկերություններն իրենց հերթին մարդասիրական բեռներ տեղափոխող ինքնաթիռների սպասարկման ծառայությունները մատուցում են անվճար:

Նշվում է, որ քաղավիացիայի կոմիտեն արագ և համապարփակ աջակցություն է տրամադրել՝ աշխատանքները սահուն կազմակերպելու համար:

«Ընդհանրապես մոբիլիզացվել է ամբողջ ավիացիան: Շնորհակալություն եմ հայտնում հայկական ավիաընկերություններին, Քաղավիացիայի կոմիտեի աշխատակիցներին, բոլոր օղակների անձնակազմերին, օդաչուներին, ինժեներներին, անշահախնդիր աշխատող ոլորտի անկախ մասնագետներին՝ բարձր պատասխանատվության, Հայաստանին նվիրվածության և շուրջօրյա ճկուն համագործակցության համար: Հայկական ընկերությունները դարձել են «ազգային ավիափոխադրողներ» և մնացած բոլորի հետ միասին թիկունքի համար կատարում են կարևոր աշխատանք»,- ասել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

Հումանիտար բեռնափոխադրումների կազմակերպման նպատակով սփյուռքի հայ համայնքների ներկայացուցիչները կարող են կապվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ. հեռ.՝ +374 10 589 155, էլ.փոստ՝ [email protected]:

Տպել
1407 դիտում

Երևանում ճանապարհներից մեկը փորձում են փակել չոր խոտի տուկերով

Վարորդները հրում են աղբամանները ճանապարհից դուրս` վերականգնելով երթևեկությունը (տեսանյութ)

Մայրաքաղաքի մի շարք փողոցներում ակցիաներ են, աղբամաններով փակվում են փողոցներ

Հրդեհի հետևանքով մեքենան վերածվել է մոխրակույտի

Շոյգուն նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար

Մենք հանրահավաքներ, որպես այդպիսին, չենք ունենալու. Բագրատ Գալստանյան

Պուտինն ազատել է Շոյգուին ՌԴ ՊՆ ղեկավարի պաշտոնից

Մայր Աթոռը կարմիր գծից շատ վտանգավոր հեռավորության վրա է, անելիքը այժմ եկեղեցու դաշտում է. Խալաթյան

Բագրատ Գալստանյանի ելույթի ժամանակ մարդիկ խմբերով լքել են հրապարակը

Կղերական առաջնորդը հայտարարեց, որ իրեն Աստված է ուղարկել ընդդիմությանն առաջնորդելու. Ջուլհակյան

Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՆԳՆ

Ալբանացին ցանկանում է ճամպրուկով վերցնել իշխանությունը, ախորժակներիդ քացախ. Տարոն Չախոյան

Երբ սին ես էությամբ, մարդկանց պետք է զբաղեցնել վարչապետի՝ տարբեր ժամանակների և իրավիճակների մասին ելույթներով. Դավոյան

Խոսում են մարդիկ, որոնք Ադրբեջանի առաջին ագրեսիայի ժամանակ թողեցին ու փախան դիվանագիտական խրամատից. Թորոսյան

Հանրապետության հրապարակը՝ 19:00-ի դրությամբ

Հանրապետության հրապարակը՝ 18:45-ի դրությամբ

39 համարի ավտոբուսում քաղաքացի է հանկարծամահ եղել

Հանրապետության հրապարակը՝ 18:30-ի դրությամբ

Ինչ է կատարվել Արարատի մարզում. ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հրապարակել (լուսանկարներ)

Ինչքան հայ սակրավոր մտնի ականապատ դաշտ, ցանկանում ենք այնտեղից դուրս բերվի նրա մարմինը. Էդգար Ղազարյան (տեսանյութ)

Կոսովոն ամբողջությամբ կանցնի եվրոյով գործարքների

Հիտլերը նրան կնախանձեր. Էրդողանը՝ Նեթանյահուի մասին

Լոռիում ուժգին կարկուտ է տեղացել

Պայթյուն-փլուզում Արարատի մարզի բենզալցակայաններից մեկում

Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

Մեծ Բրիտանիան Ուկրաինային ռազմական օգնության ռեկորդային փաթեթ կփոխանցի

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից

Գազամատակարարման անջատումներ են սպասվում 4 մարզի բազմաթիվ համայնքներում

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Փասադենայի քաղաքապետին

Տեղի է ունեցել Գարեգին Երկրորդի հանդիպումը Բագրատ արքեպիսկոպոսի հետ․ Բաբաջանյան

Լիտվայում նախագահական ընտրություններ են

Երկար ճանապարհ ունենք թշնամանքը կառավարելու համար. որոնք են Ադրբեջանի հետ սահմանազատման դրական և բացասական կողմերը

Ծննդյան արարողության մասնակից երիտասարդները ծեծել և դանակահարել են միմյանց

Անձրև, ամպրոպ ու կարկուտ. ցուրտ եղանակային պայմանները կպահպանվեն ամբողջ ՀՀ տարածքում

Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը (տեսանյութ)

Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են՝ բացահայտելով պատմական նոր շերտեր (տեսանյութ)

Դուք բժշկին ու բուժառուին ամենամոտ կանգնածն եք, նրա գանգատին հասնողը. Անահիտ Ավանեսյանը՝ բուժքույրերին

Հաստատվել է պետական ավարտական քննությունների ժամանակացույցը

Խնդրում եմ անկեղծ պատասխանել այս 3 հարցին․ Բաբկեն Թունյան