«Արյունոտ լվացք» Տորոնտոյում. ակցիա՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի (լուսանկարներ)

Տորոնտոյի հայ համայնքի ներկայացուցիչները լուռ ակցիա են կազմակերպել՝ ցույց տալու համար աշխարհին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքները:

Նախաձեռնության հեղինակ, նկարիչ Մարիամ Մուղդուսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց, որ Տորոնտոյի «Լվացքներ․ հենց հիմա՝ Հայաստանում եւ Արցախում» խորագրով արտ-ինստալացիայի նպատակը ռմբակոծությունից հետո մեր քաղաքների տեսարանները ներկայացնելն էր։

Կանադայի ժամանակով՝ երեկ՝ կեսօրից հետո, Հայաստանի ժամանակով՝ գիշերը, սկսել են լվացքը փռելու արարողությունը։ Ակցիան անցկացվել է ժամը 3-ից 7-ը։ Ինստալացիային զուգահեռ հայ եւ օտարազգի երաժիշտներ կենդանի կատարումներով իրենց զորակցությունն են հայտնել Արցախին, Հայաստանին։

Մեր զրուցակից արվետագետի խոսքով՝ սա արվեստի միջոցով բարձրացված բողոքի ձայն էր, որի ընթացքում ստեղծվել է Շուշիի, Ստեփանակերտի եւ հարակից քաղաքների ու գյուղերի իմիտացիան՝ անմիջապես ռմբակոծությունից հետո՝ լվացքների տեսքով։

Լուսանկարում՝ Մարիամ Մուղդուսյան

«Շուշին, Ստեփանակերտը եւ առհասարակ հայկական գյուղերն ու քաղաքները հայտնի են լվացքներով, եւ որպես կանոն արեւոտ, տաք օրերին շենքերի ու տների պատուհաններից կախված կարելի է տեսնել գունավոր, խնամքով փռված լվացքները՝ դրոշների պես ծածանվելիս, եւ եթե որեւէ տան մոտ կամ պատուհաններից երկար ժամանակ լվացք չի երեւում, ուրեմն տանը մարդ չի ապրում»,- նկարագրեց Մարիամ Մուղդուսյանը։

Ըստ նկարչի՝ Հայաստանում եւ Արցախում լվացքներն ունեն որոշակի տրամաբանություն․ դրանք ուղղակի չեն «կախում», դրանք մեծ կտորից դեպի փոքր, բացից մուգ կամ հակառակն են փռվում։ Լվացքներին նայելով՝ կարելի է պատկերացնել, թե ովքեր են տանն ապրում, քանի հոգի են, նույնիսկ այն, թե ինչ բնավորության տեր մարդիկ են։


«Այս իմաստով լվացքները բավականին խոհրդանշական են, եւ եթե դրանք արյունոտ են, ուրեմն աղետ է եղել, պատերազմ։ Նպատակն էր համայն աշխարհում ապրող մարդկանց իրենց կոմֆերտ դիրքերից տեղափոխել այնտեղ, որտեղ պատերազմ է։ Կանադացիների համար սա բավականին շոկային էր։ Բայց շատ կարեւոր էր այն, որ մեզ միացան նաեւ միջազգային արտիստներ։ Նրանք իրենց մասնակցությամբ բավականին հնչեղություն բերեցին։ Այս արտիստները ունեն բավականին շատ հետեւորդներ ու ակտիվ են սոցիալական ցանցերում։ Հարկ եմ համարում նշել, որ արվեստագետեր կան, որոնք շատ սրտացավ են եւ անտարբեր չեն անցնում մեր խնդրի կողքով»,- ասաց Մարիամը՝ թվարկելով միջոցառման ակտիվ մասնակցություն ունեցած անձանց անունները։

Մուղդուսյանը հարկ համարեց հայտնել, որ ինստալացիայի հեղինակն ինքն է, բայց կազմակերպել են «Օնտարիոյի հայկական միացյալ խորհրդի» հետ միասին, որը նոր ձեւավորված մարմին է՝ բաղկացած հայկական գրանցված կազմակերպություններից ու համայնքային ակտիվ քաղաքացիական անձանցից։

Արվետագետը նկատեց՝ ինստալացիան արել են առայժմ միայն մի տեղ՝ քաղաքի ամենակենտրոնական հատածներից մեկում՝ Յունիոն ստեյշընում։ Սակայն անպայման անելու են այլ քաղաքներում եւս։ «Արտ-ակտիվիզմը շարունակական է լինելու, անընդհատ պետք է արվի, եթե պետք լինի, ամեն օր, այնքան, մինչեւ լսեն մեզ։ Այնքան ենք անելու, մինչեւ բոլորն իրենց ապահով տարածքներից դուրս գան, տեսնեն ու լսեն մեզ։ Ու մենք նաեւ մշակույթով ենք հաղթելու»,- եզրափակեց նա։

Տպել
4031 դիտում

Որքան մարդ է մասնակցել Վազգեն Գալստանյանի հանրահավաքին

Հայաստանում տեղի ունեցած աղետի և դրա հետևանքով զոհերի ֆոնին Վազգեն Գալստանյանը երգ-երաժշտությամբ ժամանց է կազմակերպել

Փրկարարները գիշերվա ընթացքում կշարունակեն հերթապահությունը. ՆԳ փոխնախարարը ներկայացրել է իրավիճակը

Աղետի գոտում կա երեք զոհ. ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել

Ինչ վիճակում են կապի օպերատորների կայանները՝ հեղեղումներից տուժած վայրերում․ նախարարությունը տվյալներ է ներկայացնում

Վարչապետն այցելել է Լոռու մարզի Ալավերդի և Տաշիր համայնքների հեղեղված բնակավայրեր, ծանոթացել ստեղծված իրավիճակին

Ջուրը լցվել է բնակելի շենքեր և տարբեր շինություններ․ Վրաստանում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են

ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով․ իրականացվում է հեղեղումների հետևանքով առաջացած իրավիճակի մշտադիտարկում

Ծաղկաձորում գտնվող խաղատունը ջրալցվել է․ փրկարարները տարածքից հեռացրել են 15 տոննա ջուր

Հորդառատ անձրևների հետևանքով վնասվել է Ստեփանավան համայնքի ձախափնյա հատվածը և Տաշիր քաղաքը սնուցող գազատարը

Գնահատում ենք ՀՀ իշխանությունների գործադրած ջանքերը․ Միացյալ Թագավորությունը իր զորակցությունն է հայտնում

Աղետավտանգ իրավիճակ Շիրակի մարզում չկա. մարզպետն այցելել է ջրամբարներ

Գալստանյանի հավաքի մասնակից անձանցից շատերը չեն գնացել ամառանոց, նրանք հիասթափված հեռացել են հրապարակից

Նիկոլ Փաշինյանը Տավուշում հետևել է փլուզումների հետևանքների վերացման աշխատանքներին (լուսանկարներ)

Ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են ուժեղացված հերթապահություն Լոռու և Տավուշի մարզերում

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն իր կարեկցանքն է հայտնում Հայաստանին ու հայ ժողովրդին

ՌԴ դեսպանատունը և Գյումրիում գլխավոր հյուպատոսությունը պատրաստ են օգնություն ցուցաբերել. ՌԴ ԱԳՆ

Ախթալայից տարհանված հղի կինը ծննդաբերել է, մոր և երեխայիի առողջական վիճակը բավարար է. ԱՆ

Դեբեդ գետի ավազանում դիտվել է ջրի մակարդակի որոշակի նվազում

Բողոքի ակցիաների ընթացքում արձանագրվել են հանցագործության դրսևորումներ, հետապնդում է հարուցվել շուրջ 30 անձի նկատմամբ

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեպքում

ՀԿԵ-ն վերականգնողական աշխատանքներ է իրականացնում աղետի հետևանքով երկաթուղու վնասված հատվածներում

Որոնողափրկարարական աշխատանքները Լոռու մարզում շարունակվում են (լուսանկարներ)

Երթով դեպի կառավարական ամառանոց գնալը այլ նպատակ չունի, քան սադրելը. Չախոյան

Հեղեղումների հետևանքով կա 2 հաստատված զոհ, 2 անհետ կորած. Սանոսյան

Գալստանյանը աջակիցներին ուղղորդում է կառավարական ամառանոց՝ լավ իմանալով, որ վարչապետը աղետի գոտում է. ինչ է ծրագրել նա

Սանոսյանը հանձնարարել է իրականացնել վնասների գույքագրում, գնահատել բնակիչների կարիքները. ինչ է քննարկվել Լոռիում

Հեղեղումները վնասներ են պատճառել նաև Տաշիրում. վարչապետը լուսանկարներ է հրապարակել

Ընդդիմության վարչապետի թեկնածուն Վազգեն Գալստանյանն է, նա հայտարարել է՝ սառեցնում է հոգևորական լինելը

ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վնասներ են հասցվել Տավուշի մարզում

Աղետի վայրում աշխատում է 30 մարտական հաշվարկ և 324 փրկարար. ՆԳՆ-ն նոր տեղեկատվություն է հրապարակել (լուսանկարներ)

Եթե Հ1-ը հանրահավաքը ուղիղ հեռարձակեր, այդ պատկերը բավարար կլիներ, որ 3 մլն հայ մերժի սրբազանամաֆիոզ շարժումը. Աթանեսյան

Ինչ-որ բան չհասկանալը ամոթ չէ, բայց չհասկացածդ վերլուծել ու թիրախավորել փորձելը կոչվում է բթամտություն. Ղազարյան

Տեղեկատվություն ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհների և այլընտրանքային երթուղիների մասին

Վարչապետը հանձնարարել է սեղմ ժամկետում գնահատել աղետից տուժած բնակիչների հրատապ կարիքները

Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով ինտերնետ և հեռախոսային կապը գործում է խափանումներով. ԲՏԱ նախարարություն

Դեբեդի հունը բարձրացել է 6 մետրով, «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» ջրատարը ամբողջական հայտնվել է ջրի տակ

Վերահաստատել եմ աջակցությունը Հայաստան-Ադրբեջան կարգավորմանը. Բորելն անդրադարձել է Միրզոյանի հետ հանդիպմանը

Առողջապահության նախարարությունն աշխատանք է իրականացնում աղետի հարակից բնակավայրերից երկու հղիների տարհանման համար

Վազգեն (Բագրատ) Գալստանյանի հրավիրած հանրահավաքը (տեսանյութ)