Կորոնավիրուսը կարող է լսողության կորստի պատճառ դառնալ. կորոնավարակակիրներին սպասարկող բուժկենտրոններն ավելացել են 5-ով

Միջազգային մամուլն ու բժշկական հանրությունը սկսել են խոսել կորոնավիրուսի նոր բարդության՝ լսողության կորստի մասին: 

Լսողության ամբողջական կորստի ձևով բարդություն առաջին անգամ արձանագրվել է մի 45-ամյա բրիտանացու մոտ. հաղորդում է BBC-ն:

Վիրուսային վարակներից հետո երբեմն նկատվում է լսողության անսպասելի կորուստ, բայց կորոնավիրուսի դեպքում սա բժշկական պրակտիկայում դեռ նկարագրված չէր: Միևնույն ժամանակ, քիթ-կոկորդ-ականջաբանները նշել են, որ լսողության կորստից կարելի է խուսափել ժամանակին ընդունելով ստերոիդներ:

Սա առաջին, բայց ոչ միակ դեպքն է եղել: Ասթմայով տառապող մի կին տեղափոխվել է Լոնդոնի հիվանդանոց Covid-19 ախտանիշներով և ընդունվել վերակենդանացման, քանի որ շնչառություն դժվարություն է ունեցել:

Թեստը հաստատել է, որ կինը վարակված է  Covid-19-ով, նրան միացրել են թոքերի արհեստական օդափոխման սարք, նշանակվել է մի քանի դեղամիջոց, արյան փոխներարկում: Կինն սկսել է ապաքինվել, և 30 օր անց օդափոխման սարքն անջատել են:

Դրանից մեկ շաբաթ անց հիվանդը սկսել է ականջներում զնգոց լսել, ձախ ականջի լսողությունը թուլացել է: Հետազոտությունը ցույց է տվել, որ լսողության կորուստը, ամենայն հավանականությամբ, եղել է կա՛մ նյարդի կամ միջին ականջի վնասմամբ պայմանավորված, կա՛մ երկու գործոնը միասին: Բժիշկների կարծիքով՝ դրա պատճառն է եղել Covid-19-ը:

Այս կնոջ լսողությունը ստերոիդային հաբերի և ներարկումների կուրսից հետո մասամբ վերադարձել է, բայց ամբողջովին չի վերականգնվել:

Մասնագետները կարծում են, որ վիրուսը կարող է ներթափանցել թոքերի բջիջների որոշակի տեսակների մեջ՝ դրանց մակերեսի ընկալիչների միջոցով և ախտահարել դրանք: Այս նույն ընկալիչներն են նաև միջին ականջի բջիջների մակերեսի վրա:

Ուստի այժմ բժիշկներին խորհուրդ է տրվում հատուկ ուշադրություն դարձնել կորոնավիրուսով հիվանդների լսողության խնդիրներին և լսողության անսպասելի կորստի դեպքում անմիջապես ուղղորդել նրանց համապատասխան մասնագետների մոտ, որոնք կարող են միջոցներ ձեռնարկել լսողության կորստից խուսափելու համար:

Հայաստանում կորոնավիրուսի ազդեցությունը լսողության վրա կամ այլ առանձին բարդությունների տեսքով առանձին չի հետազոտվում. «Հայկական ժամանակի» հետ զրույցում  հաղորդեց Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը: Նրանից տեղեկացանք, որ այս պահին փաստացի բուժվող մոտ 16 հազար հիվանդներից ծանր վիճակում է 453-ը, ծայրահեղ ծանր՝ 128, թոքային օդափոխության սարքին միացված է նրանցից 46-ը:

Հունիսին՝ հիվանդության բարձրակետերի ժամանակ, կորոնավիրուսով հիվանդներին սպասարկում էր 20 բուժկենտրոն, նոր վարակվածների թվերի նվազմանը զուգընթաց՝ սեպտեմբերի սկզբին դրանց թիվը 12-ն էր դարձվել: Մեր հարցին, թե արդեն իսկ նկատվե՞լ է անհրաժեշտություն ավելացնել բուժկենտրոնների թիվը, Լիլիթ Բաբախանյանը պատասխանեց. «Ըստ անհրաժեշտության ավելանում են այն բուժկենտրոնները, որ իրականացնում են կորոնավիրուսով հիվանդների բուժումը: Այդպիսի բուժկենտրոնների թիվն այս պահին 17 է»:

Հիշեցնենք, որ այս տարվա սկզբից աշխարհում տարածվող կորոնավիրուսը, որ կաթվածահար է արել երկրագնդի բնականոն կյանքը՝ ստիպելով անցնել հեռավար ուսուցման ու աշխատանքի, փակել երկրները այցելուների ու զբոսաշրջիկների առաջ, ստիպել առանց հանդիսատեսի անցկացնել սպորտային և մշակութային հանդիպումները, ավանդական հարսանիքներն էլ տոնել միայն շատ մտերիմ հարազատներով, դեռևս քիչ ուսումնաիրսված վարակ է, որ անկանխատեսելի ազդեցություն է ունենում վարակակիրների վրա: Մեծամասամբ այն ընթանում է թեթև, անախտանիշ տեսքով, երբեմն, սակայն, մի քանի օրում այնպիսի բարդություններ է առաջացնում, որ հիվանդին փրկել չի հաջողվում:

Պատերազմի պայմաններում գերլարված աշխատող առողջապահական ոլորտի համար առավել անհրաժեշտ է չծանրաբեռնվել այլ հիվանդություններով՝ ռեսուրսներն առավելագույնս ուղղելով վիրավորների բուժմանն ու խնամքին, և դրա համար բուժաշխատողներն ու պաշտոնյաները կրկին ու կրկին հանրությանը խնդրում են պահպանել հակահամաճարակային կանոնները, որ, վստահաբար, փոքրացնում են վարակի փոխանցման հավանականությունը:

Տպել
2091 դիտում

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան