Ինչ ասել երեխային՝ սահման մեկնած հոր մասին, ինչպես կառավարել հույզերը. հոգեբանի խորհուրդները՝ պատերազմական իրավիճակում

Պատերազմի ժամանակ թիկունքում սրվում են զգացողությունները, անդադար է սպասումը, լուրերի փնտրտուքը, մոտ ու հեռու ընկերների, բարեկամների զոհվելու, վիրավորվելու մասին հաղորդումները, անպատասխան մնացող զանգերը: Որքան էլ կրկնենք՝ թիկունքը պիտի ամուր լինի, ծանր պատկերներին ի տես՝ թիկունքից լսվում են հառաչանքներ, շաբաթներ շարունակ անհանգիստ տրոփող սրտերը երբեմն փլվում են:

«Ժեստ» հոգեբանական կենտրոնի կլինիկական հոգեբան Անգելինա Հարությունյանը խորհուրդ է տալիս որքան հնարավոր զբաղված լինել օգտակար և անհրաժեշտ գործերով, Արցախից երեխաների հետ տեղափոխված կանանց՝ առաջարկում է դիտարկել այս իրավիճակը որպես առիթ՝ երեխաների հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու, նրանց ձեռքի աշխատանքներ սովորեցնելու, նրանց հետ նկարելու, ծեփելու համար: Վերջին շրջանում սահմանագոտում հարազատներ ունեցող կանանց ու երեխաների հետ աշխատող հոգեբանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հավաստում է. պետք է թե մեծերը, թե փոքրերը ժամանակ չունենան ծանր մտքերով տարվելու: Նրա խոսքով՝ կարևոր է իրավիճակի ընկալումը, դրա սահմանումը, և այն անպայման պիտի դրական գույներով լինի:

-Նախ տեսնենք, թե ինչպես ենք երեխային ներկայացնում, որ հայրիկը սահմանում է. ոչ թե պիտի ասենք հայրիկը կամ, օրինակ, քեռին գնացել են մինչ ի մահ կռվելու, այլ՝ գնացել են մեզ պաշտպանելու: Իհարկե, չպիտի ստենք. պիտի ասենք, որ դժվար ժամանակ է, պատերազմ է, վտանգավոր է, և նաև պետք է մեր տղամարդկանց բարձրացնենք մեր երեխաների աչքերում՝ չվախենանք այդ բառից՝ հերոսացնենք: Երբ մայրիկները երեխաներին այդպես ներկայացնեն, ամեն օր այդ ձևով կրկնեն, իրենք էլ կհանգստանան, իրենք էլ կտրամադրվեն այդպես: Այո, հասկանում ենք, որ կռիվ-մահու պատերազմ է, տարբեր ձևով կարող է անդրադառնալ ամեն ընտանիքի վրա, բայց միևնույնն է, պիտի ասենք, որ հայրիկները, եղբայրները պայքարում են հանուն հայրենիքի, հանուն մեզ, որ մենք՝ մյուսներս, կարողանանք հանգիստ քնել, ապրել: Որպեսզի երեխան քնելուց առաջ չմտածի՝ վայ, հայրիկիս հանկարծ չսպանեն:

- Մեր զրույցի ընթացքում իմ ընդհանուր հարցերին պատասխանելով՝ դուք կենտրոնանում եք հենց երեխաների վրա: Ձեր աշխատանքային փորձը հուշում է, որ առավել մեծ խնդիրները երեխաների՞ հետ են կապված:

- Ոչ, ուղղակի նման իրավիճակում թե մեծերի և թե փոքրերի համար աշխատանք է տարվում հատկապես մեծերի հետ. երեխաներին խորհուրդ չենք տալիս՝ դուք զբաղված եղեք, մայրիկների վրա ենք դնում այդ պարտականությունը, որ իրենք ավելի ուշադիր լինեն և ավելի ապահովեն զբաղվածությունը երեխաների, որի արդյունքում իրենց զբաղվածությունն էլ է ապահովվում: Իրենք ոչ թե պետք է ուղղակի հանձնարարություն տան երեխաներին, այլ՝ պիտի իրենք էլ ներգրավվեն: Եվ ինչքան շատ շփվեն երեխայի հետ, ցրվեն, գույներ տեսնեն, կտրեն-կարեն-պատրաստեն, այնքան իրենք էլ դուրս կգան այդ վիճակից: Մյուս բոլոր հարազատների հետ զրույցներում պետք է ընդգծել ամուր թիկունքի կարևորությունը. որ մենք պետք է անենք այն ամենն, ինչ կարող ենք անել:

- Որո՞նք են այն նշանները, որ դիտարկելիս լավ կլինի դիմեն մասնագետի աջակցությանը:

- Թե երեխաների ու թե մեծերի մոտ առավել հաճախ դիտարկվող նշանները, որ վկայում են ծանր հոգեբանական դրության մասին, անքնությունն է, տրամադրության անկումը՝ շփվել չեն ցանկանում, մարսողական որոշ խնդիրներ՝ չեն ցանկանում սնվել, փսխումներ են ունենում, մարսողական համակարգի հետ կապված այլ խնդիրներ: Հնարավոր է նաև, որ այս խնդիրները կապված լինեն տեղափոխության կամ սննդի փոփոխության հետ, բայց հիմնականում դրանք հոգեբանական խնդիրներ են:

- Այլ խնդիր է պատերազմից հետո վերքերի բուժումը, այլ խնդիր է, երբ վերքն այս պահին է խորանում, արնահոսում: Մենք գործ ունենք այս պահին խորացող վերքերի հետ, և ուղղակի ասել՝ խուճապի մի մատնվիր, անիմաստ է: Կարելի՞ է ուղղորդել տագնապի, ցավի զգացումները. ինչպես օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ պիտի կարողանանք մեր ցավը վերածել ցասման, թիկունքում գտնվողների համար կարո՞ղ ենք վերաձևակերպել՝ ցավը պիտի վերածենք գործի:

- Այո,  և այդպես ամեն մեկն իր դերը պիտի տեսնի վաղվա հաղթանակի մեջ: Եթե տատիկը կարողանում է  գուլպա գործել,  ինքը կարող է զինվորների համար գուլպա գործել. այսինքն՝ զբաղվել ինչ-որ բանով՝ իմանալով, որ իր որդուն կամ իր ազգի հինգ տղայի ինքն ապահովել է տաք գուլպայով: Սա իրեն ներքուստ հանգստություն կտա, որ ինքն օգտակար մի բան արել է: Բացի դրանից՝ ձեռքի աշխատանքներն ունեն նյարդերը հանգստացնող ազդեցություն: Առավել ևս, երբ գործը նպատակային է, ինքն իր ջերմությունն է դնում դրա մեջ: Այսինքն՝ այս օգտակար գործն ունենում է նաև թերապևտիկ ազդեցություն:

- Երբեմն սահմանից մի պահ իջած ու տուն զանգած զինվորի հետ զրույցից հետո ընտանիքի մոտ վերջին-ճակատագրական զրույցի տպավորություն է լինում: Եթե զինվորը մի փոքր կարոտած-հուզված է խոսում, ուզում է բոլորի ձայնը լսել, այստեղ անմիջապես սկսում են պատկերացնել հազար ու մի բան՝ վտանգավոր հանձնարարություն պիտի կատարի, դժվար դրության մեջ է և այլն: Նման պահերն ինչպե՞ս հաղթահարել:

- Նման դեպքերի ես շատ եմ հանդիպել, քանի որ աշխատում ենք Արցախից եկած ընտանիքների հետ. ասում են՝ կապն ընդհատվեց ու չգիտենք՝ այլևս կլինի զանգ, թե ոչ: Այստեղ պետք է հուսադրող-ոգևորող խոսքեր գտնել, հիշեցնել, որ հնարավոր է՝ պետք էր իր իսկ ապահովության համար անմիջապես անջատեր: Իսկ զինվորն ուզում է բոլորի ձայնը լսել, քանի որ դա իրեն ուժ է տալիս: Չէ՞ որ ինքը պայքարում է, որ իր ընտանիքը խաղաղ քնի: Հիմա ինքը զանգել է՝ ուժ ստանալու այստեղից, որ էլի շարունակի կռվել:

- Սովորաբար տագնապային տրամադրությունների ժամանակ մարդը չի կարողանում լայնորեն ընկալել օբյեկտիվ իրականությունը, կենտրոնանում է մեկ-երկու դետալի վրա, դրանցից եզրակացություններ անում: Հոգեբանությունն ունի՞ ասույթներ, որ կարող են օգնել անցկացնել տագնապի սրվող զգացումները:

- Մարդն ինքը կարող է ընտրել իրեն օգնող միջոց, հիշել ու կիրառել այն նման իրավիճակներում: Դա կարող է լինել փոքրիկ աղոթք, որ կարող է և չլինել Աստվածաշնչից սաղմոս, կարող է իր հորինած աղոթքը լինել, և դա կարող է պաշտպանիչ հատկություն ունենալ:  Եթե խոսենք սահմանի մասին, ապա տագնապը կարող է մղել արագ, ճիշտ գործողություններ անելուն, այն միայն մեկ գործառույթ չունի: Բայց ինչ վերաբերում է թիկունքին, ապա տագնապի ժամանակ մարդիկ ֆիքսվում են հարազատների համար անհանգստանալու վրա: Գուցե կրկնվում եմ, բայց դա հաղթահարելու արդյունավետ միջոց է նշածս զբաղվածությունը: Կարող է հանգստացնող լինել շատ գույներով, վառ գույներով արվեստի գործ ստեղծելը: Եթե մարդու տան պայմանները ներում են, նա կարող է հյուրընկալել Արցախից եկած ընտանիքների: Կարող է նաև կցվել կամավորականների խմբերի և կատարել օգտակար աշխատանքներ:

Տպել
2096 դիտում

Փոփոխություններ՝ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին