Բերքահավաք՝ հրետակոծությունների ու ԱԹՍ-ների պայթյունների տակ. Վարդենիսում կարտոֆիլի մի մասը դեռ հողում է (լուսանկարներ)

Պատերազմն սկսելուց ի վեր հակառակորդը մի քանի անգամ անօդաչու թռչող սարքերով ռմբակոծեց Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վարդենիսի տարածաշրջանի մի շարք համայնքներ: Փլուզվեց սեփական տուն, զոհվեց խաղաղ բնակիչ: Ռմբակոծությունների հետեւանքով վնասվեցին դպրոցներ, մի շարք քաղաքացիական ենթակառուցվածքներ: Վիրավորվեցին խաղաղ բնակիչներ, որոնց մեջ նաեւ՝ հողագործական աշխատանքներ կատարող 14-ամյա Նարեկը:

Չնայած չդադարող պայթյուներին, Վարդենիսի տարածաշրջանում գյուղատնտեսական եռուզեռ է: Թե տղամարդիկ, թե կանայք, ամեն օր մեկ բռունցք դարձած վաղ առավոտից կարտոֆիլի դաշտերում են, բերքը հավաքել է պետք ինչ գնով էլ որ լինի:

Մարտական տրամադրությամբ ու տրամադրվածությամբ, պայթած ռումբերի կողքին ու թշնամու խոցվող ԱԹՍ-ների ձայնից ոգեւորված կանայք կարտոֆիլն են հողից հանում, լցնում պարկերը, տղամարդիկ՝ բեռնատարներն են բարձում: Կարտոֆիլի մեծ մասը զինվորինն է, որ ուղեւորվելու է սահման: «Տրամադրություններս լավ է, անգամ շատ լավ է, թող մենակ այս կրակի վրա ջուր լցվի, խախանդվենք, տեսնենք ինչ կլինի մեր վիճակը»,- ՀԺ-ի թղթակցի հետ զրույցում շտապեց հայտնել Սոթքի դաշտերում կարտոֆիլ տղամարդկանցից մեկը:

Համագյուղացու խոսքը շարունակում է մեկ այլ տղամարդ. «Մենք արդեն հաղթել ենք, պայքարելու ենք մինչեւ վերջ»,- ասաց Սոթքեցի տղամարդը՝ առաջարկելով մինչ հարցազրույցը համտեսել հողից նոր հանված ու աթարի փռան մեջ խորովվող կարտոֆիլը: Հարցից՝ չեն վախենում հակառակորդի արձակած ԱԹՍ-ներից ու հնարավոր վտանգներից, տղամարդկանց հայացքն ու ձայնը միանգամից է փոխվում. «Հասարակ մի բան հարցնեմ, ղարաբաղցին Ղարաբաղում վախենու՞մ ա, որ մենք այստեղ վախենանք, մենք մեր հողի ջրի մեջ վախենալու բան չունենք, մեր երեխեքը էնտեղ են, որ մենք էստեղ մեզ լավ զգանք, մեր բերքը հավաքենք ու մեր աջակցությունը փոխանցենք մեր երեխեքին, մեր զինվորների, եթե իրենք ճակատն են ամուր պահում, մենք էլ պարտավոր ենք թիկունքը ամուր պահել, մեկ էլ Ալիեւին փոխանցիք՝ թող ինքը վախենա, մենք վախենալու ոչ մի բան չունենք, պետք է՝ ամբողջ ազգով կիջնենք այնտեղ, բայց որ ազգով իջանք՝ դրանք սաղ փախչելու են»:

Դաշտում աշխատող գյուղացիների հետ զրույցի ընթացքում չեն դադարում լսվել հրետակոծության ձայները, գյուղացիները շտապում են ցույց տալ սարից այն կողմ երկինք բարձրացող թանձր ծուխը՝ մերոնք էլի խփեցին:

Տղամարդկանցից քիչ այն կողմ, վառող արեւի տակ, հավաքած բերքի կողքին կանայք են, մոտենում եմ զրուցելու, ստացվում է այնպես, որ իրենք են ինձ հարցեր տալիս: Ծիծաղում են՝ լրագրողի հետ դերերով փոխվել ենք:

«Թող Աստված պահապան լինի մեր զինվորներին, մեր մատղաշ երեխեքին, թող թուրքին այնպես ջախջախեն, որ… մենք հույս ունենք, մենք վստահ ենք, որ մեր տղերքը հաղթանակով են հետ գալու, ոչնչացնելու են դրանց մինչեւ վերջ, ու հաղթանակը մերն է լինելու, մեր տղերքը ուրիշ տղերք են, մեր տղերքը հերոս տղերք են…»,-ասում են կանայք ու փորձում թաքցնել արցունքները՝ թշնամին չպետք է տեսնի իրենց արտասուքը. «Սաղ Ալիեւ կոչվածն է անում, ես վստահ եմ, իրենց շատ երեխեք էլ չէին ուզի էս պատերազմը»:

Կանայք մեկ առ մեկ հիշում են թշնամու ԱԹՍ-ների բոլոր հարվածները, թե որը որ ժամին ու որտեղ ընկավ: Հարվածների ժամանակ պատսպարվել են, հետո վերադարձել իրենց աշխատանքին, հայացքը պահած երկնքին, մտքերով՝ սահմանում գտնվող ու հայրենիքը պաշտպանող իրենց տղաների, ամուսինների ու որդիների հետ: «Լավ է լինելու, կասկած չկա»,- զրույցը եզրափակում են կանայք ու ու հորդորում՝ թողեք աշխատենք, օրը ճաշ դարձավ:

Վարդենիսում բերքն այս տարի չափից առատ է: Գյուղացիների հիմնական դժգոհությունը իրացման հետ է կապված: Հողից հանում, պահեստավորում են, մինդեռ այն նաեւ վաճառել է պետք: Ոչ միայն մթերողներն են քիչ, այլ նաեւ վաճառքի գինն է ընկել:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց՝ գյուղատնտեսական տարին, հատկապես կարտոֆիլի մասով, բերքառատ է, սակայն սրան զուգահեռ՝ գյուղատնտեսական աշխատանքները հետ են ընկել՝ ելնելով պատերազմական դրությունից ու բնակչության անվտանգությունից. «Ընդհանուր առմամբ եւ Վարդենիսի տարածաշրջանում եւ մարզի մյուս տարածաշրջաններում, հատկապես կարտոֆիլի բերքի առումով, բարենպաստ ու բերքառատ տարի է, բայց պատերազմական իրավիճակից ելնելով որոշակի խոչընդոտներ ու խնդիրներ են առաջացել հատկապես Վարդենիսի տարածաշրջանում, Մասրիկի դաշտերում: Ներկա դրությամբ մոտ 1200 հա կարտոֆիլի դաշտեր կան, որտեղ կարտոֆիլը հանված չէ: Հիմնական պատճառը՝ պատերազմական իրավիճակն է»,- ասաց Գնել Սանոսյանը` հավելելով. «Գյուղատնտեսական տարին այդ պատճառով որոշակիորեն հետ է ընկել, հիմա մենք փորձում ենք ֆերմերների հետ համագործակցել եւ այլ տեղերից որոշակի գյուղատնտեսական տեխնիկաներ բերենք, որոնց միջոցով հնարավոր կլինի հնարավորինս արագ կարտոֆիլը հավաքել»:

Մարզի ղեկավարի խոսքով՝ եթե պատերազմ չլիներ, կարտոֆիլը հողից վաղուց հանված կլիներ. «Քանի որ օրեր շարունակ այդ տարածաշրջանում ունեցանք եւ ռմբակոծություններ, եւ ԱԹՍ-ների կողմից որոշակի հթրիռակոծություններ ոչ միայն շենք-շինությունների վրա, այլ նաեւ հողամասերում, դա բերեց նրան, որ բնակչության անվտանգությունից ելնելով որոշ ժամանակով կասեցվեցին աշխատանքները, ինչի հետեւանքով էլ դեռեւս բավականին ցանքատարածություններ կան չքանդված»:

Հարցին՝ չկա մտավախություն, որ դաշտում մնբացած կարտոֆիլն այդպես էլ չի հանվի հողից, Սանոսյանն ասաց. «Համենայնդեպս եւ մենք, եւ ֆերմերները, եւ համայնքապետերը փորձում ենք ամեն ինչ անել, որ նման խնդրի առաջ չկանգնենք»:

Ինչ վերաբերվում է բնակիչների բարձրացրած մթերման խնդրին, մարզպետը նկատեց՝ դրա մասին դեռ վաղ է խոսել, քանի որ բերքը դեռեւս պահեստավորման փուլում է:

 

Տպել
4446 դիտում

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի` զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան

Մեզ ծառայելու առաքելությունը թողել ու կոռուպցիոն մեգաաստղերի, պոլիտիկ դիերի հետ քաղաքականությամբ են զբաղվում. Մկրտչյան

Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ

Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ

Քննչական կոմիտեն նախազգուշացում է հրապարակել

Վեհափառը ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, կամ հեռացվի և Քոչարյանը պետք է գա․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)

5 մարզում և «Զվարթնոց»-ում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը. Կոնջորյան

Սա եկեղեցու անունից հանդես եկող որոշ սևազգեստ անհատների պայքար է ընդդեմ պետության ու պետականության. Չախոյան

Բոլոր նրանք, ովքեր 4 տարի ժողովրդին հայտարարել են «ժեխ» և «թուրք», հավաքվել են իրար գլխի և գալիս են փրկելու. Կոնջորյան

Մոսկվայում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի շքերթը (լուսանկարներ, տեսանյութ)

ՆԳՆ-ն սպասվող հավաքների առնչությամբ հայտարարություն է տարածել

Թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացից և փաստացի արդյունքներից դժգոհ չեն․ Թունյան

Գևորգ Պապոյանն ուղևորվել է ԱՄՆ

Սահմանազատման դեմ ակցիաների ժամանակ արձանագրված դեպքերով հարուցվել է 11 քրեական վարույթ, կան կալանավորվածներ

2018-ին քաղաքացին իշխանություն ընտրելու խնդիր ուներ, այսօր այդ իրավիճակը չէ, միջպետական ճանապարհ փակելը լավ չէ. Արշակյան

Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ. Նազելի Բաղդասարյան

Մեր ժողովրդի և հայրենիքի անվտանգությունը պետք է վեր լինի որևէ նկատառումներից. ՌԱԿ հայտարարությունը

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել և զգուշացրել

Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը պատվել են Հաղթանակի զբոսայգում գտնվող վետերաններին (տեսանյութ)

Փաշինյան-Պուտին բանակցությունները տևել են ավելի քան մեկ ժամ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ