Այս կռիվը մեծ ավեր է, արհավիրք, սակայն այն գինն է, որ վճարում է ազգս որակական վերելք նվաճելու համար․ Անահիտ Աբադ

«Այս մարտը նորօրյա Սարդարապատ է։ Այս կռիվը մեծ ավեր է, մեծ արհավիրք, սակայն այն գինն է, որ վճարում է ազգս որակական վերելք նվաճելու համար։ ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ մի պարզ պատճառով․ սա գոյապայքար է։ Ու ոչ մի թիզ հող չենք զիջելու»,- մեր զրույցում այսպես սկսեց իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադն իր խոսքը՝ դատապարտելով թշնամի երկրի ձեռքով Արցախում կատարվող վանդալիզմն ու ցեղասպան գործողությունները։ 

Անահիտ Աբադն այս օրերին Իրանում լծված է հայրենիքի համար իր ներդրումն ունենալու գործին, որի մասին մանրամասներ հայտնել նա դեռ չի ցանկանում։ Ռեժիսորի հետ մեր հարցազրույցը ստորեւ․

- Անահիտ, արցախյան արմատներով մարդու համար այս պահին հայրենիքից հեռու գտնվելն առավել քան մեծ փորձություն ու տանջանք է, ինչպե՞ս եք հաղթահարում:

Հայրենիքից հեռու գտնվելն այսօր իսկապես շատ դժվար է, բայց կարծես աշխատանքերի բաժանում արված լինի, որը մի փոքր մեղմացնում է հոգեվիճակս։ Կարծում եմ՝ հայրենաբնակները՝ արցախաբնակները, իրենց պարտականությունը կատարում են, բայց հիմա սփռյուռքում էլ կա հսկայական աշխատանք, որն այս պահին ծանրացված է սփյուռքահայերիս ուսերին, եւ պետք է մենք էլ մեր պարտականությունը գերազանցապես կատարենք։ Ինչպես ես, այնպես էլ իրանահայ գաղութում բոլորը շատ զգայուն են ու լարված առաջացած այս տմարդի պատերազմի պատճառով։

- Մեր երկրի նկատմամբ ադրբեջանաթուրքական ցեղասպան քայլերի վերաբերյալ ինչպիսի՞ արձագանքներ կան Իրանում։ Ինչպիսի՞ն է մտավորականության վերաբերմունքը։ 

- Իրանում մտավորականությունը դատապարտում է կատարվողը։ Վերաբերմունքը բնականաբար այնպիսին է, ինչպես բոլոր պատերազմների դեպքում, սակայն այս պատերազմը Իրանի մտավորականության եւ հասարակության մոտ առաջացնում է մեկ այլ մտավախություն, այն վտանգում է Իրանի հողային ամբողջականությունը․ պանթուրքիզմը միայն հայ ժողովրդի հայրենիքից՝ Հայաստանի տարածքով չէ, որ անցնում է, նրանց ծրագրերում է նաեւ Իրանի Ատրպատականը։ Թուրքիայի ու Իսրայելի ծրագիրն է նաեւ վտանգել Իրանի հողային ամբողջականությունն ու կայունությունը։ Սա առավել քան մտահոգում է տեղի հասարակությանը եւ բնականաբար ունեն դատապարտող կեցվածք եւ վերաբերմունք։

- Իսկ ինչպիսի՞ն է Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը մեր երկրում կատարվածի վերաբերյալ, եւ առհասարակ ինչ իրավիճակ է ձեզ մոտ:

- Իրանի Իսլամական Հանրապետությունն իր պաշտոնական վերաբերմունքն արդեն հայտարարել է՝ կոչ արել պահպանել հրադադարի ռեժիմը՝ դատապարտելով հրթիռային հարվածները կենսական կարեւորության ենթակառուցվածքների, քաղաքների, բնակելի թաղամասերի վրա, ինչպես նաեւ խաղաղ բնակիչների սպանությունը։ Բայց պետք է դեռ սպասենք։ Ըստ իս՝ առաջիկայում Իրանը կդատապարտի Թուրքիայի եւ Իսրայելի ոտնձգությունն Իրանի սահմաններում, չեն հանդուրժի նրանց այն քայլերը, որոնք կվտանգեն Իրանի կայունությունը, հողային անբողջականությունն ու ազգային անվտանգությունը։

Դառնալով արվեստագետի ձեր ստեղծագործական աշխատանքին՝ մի էսպիսի հարց․ եթե հիշում եք, 2018 թվականին, երբ Թուրքիայիում արգելել էին ձեր «Եվա» ֆիլմի ցուցադրումը «ֆիլլմոր» փառատոնին, մեր զրույցի ընթացքում նշեցիք, որ եթե հիմա ոչ մի քայլ չձեռնարկվի, ապա նմանօրինակ սադրանքները շարունակական կլինեն եւ կխանգարեն ստեղծագործող հայերին: Կարծում եմ՝ տեղյակ եք, որ օրերս Մոսկվայում մրցույթից հանվեց եւ չցուցադրվեց Արցախի մասին եւս մեկ ֆիլմ՝ Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասները»: Շատերը սա էլ կողմնապահ մոտեցում որակեցին՝ կապելով այս օրերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության հետ։ Ինչ եք կարծում, ինչ է պետք անել եւ հնարավոր է արդյոք առաջիկայում հասնել նրան, որ Արցախի մասին կամ առհասարակ նմանատիպ ֆիլմերը ներկայացնելու խոչընդոտների չբախվեք արվեստագետներդ։

- Այո, ցավոք սրտի թուրքի ձեռագրին հատուկ վերաբերմունք է, որն իր հալածանքը մեր ժողովրդի նկատմամբ ամեն հարթակներում է դրսեւորում, որը մենք տեսնում ու ճաշակում ենք։ Իսկ Ստամբուլի Ֆիլլմոր փառատոնում «Եվայի» նկատմամբ արվածը վանդալիզմ էր, քանի որ միայն ցուցադրմանը խոչընդոտելով չսահմանափակվեցին, այլեւ թուրքիայի անվտանգության ուժերը բռնագրավեցին փառատոնի գրասենյակը, առգրավեցին ֆիլմի բնօրինակներից մեկը եւ ամենից դաժան ձեւով վերաբերվեցին ֆիլմի ցուցադրմանը այն հարթակում, որտեղ միայն արվեստն է խոսում։ Թուրքիայիում մեծ աղմուկ բարձրացվեց ֆիլմի արգելափակման պատճառով, նույնիսկ այնտեղի խորհրդարանում հարցը բարձրացրեց հայազգի պատգամավոր սիրելի Սելինա Դողանը։ Բայց պետք է ասեմ, որ «Եվայի» միջազգային ցուցադրման ընթացքում հաճախ եմ ճաշակել Թուրքիայի ձեռագիրն ու ոտնահետքը ֆիլմը հալածելուն ուղղված, դրանք եղել են՝ երբեմն պաշտոնապես, երբեմն՝ ոչ պաշտոնապես, երբեմն առերես, երբեմն էլ կուլիսային։ Հիմա էլ չեմ զարմանում, քանի որ հալածանքը գոյություն ունի, իրենց ոտնահետքն ամենուր է եւ մենք արվեստագետներս, բացի մեր գործը շարունակելուց, ցավոք սրտի այլ ելք չունենք։ Արվեստն այն լսարանն է եւ այն տեղը, որտեղ ամենից լավն է ձեւակերպվում ու դրսեւորվում մարդու արդար եւ դրական գործը։ Մեր ժողովուրդն արդար է, եւ նման վանդալիզմը գեղարվեստական հարթակում անընդունելի է, ու բոլորս պարտավոր ենք համապատասխան կեցվածք դրսեւորել։

Տպել
2456 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ