Վիրավոր էի, բայց աչքերս բաց էին, օգնում էի ուշագնացներին. դստերը կորցրած Անահիտը վստահ է՝ թշնամին ուղիղ տներին է խփում

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակման անցավ ոչ միայն Արցախի սահմանների ողջ երկայնքով՝ հայոց բանակի դեմ, այլև՝ իր մահաբեր զենքերն ուղղեց նոր արթնացող խաղաղ բնակչությանը: Առաջին հարվածներից Մարտունի քաղաքի իրենց տան բակում զոհվեց ութնամյա աղջնակ (պաշտոնական տեղեկատվության մեջ նշվում է, որ երեխան ինը տարեկան էր, սակայն ինը դեռ չէր բոլորել)։ 

Փոքրիկը վեր էր թռել հեռվից լսվող պայթյունների ձայնից ու հարազատների հետ շտապել նկուղ: Նրա եղբայրը՝ բեկորային բազմաթիվ վնասվածքներ ստացած երկու տարեկան Արծվիկը, այժմ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում է:

Մայրը՝ տիկին Անահիտը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում պատմեց, որ նույնիսկ տագնապի ազդանշան չի եղել, միանգամից սկսվել են պայթյուններն իրենց տների վրա: «Տագնապի ձայն չենք լսել, միանգամից մեզ վրա պայթեց»,- ասաց նա:

Ամեն ինչ կատարվել է վայրկյանների ընթացքում, նկուղ հասնել չեն հասցրել: «Ես էի, փոքր տղաս՝ Արծվիկը, ութամյա աղջիկս: Հարևան կին կար, նրան ավելի մոտ էր հարվածը, ինքը մահացել էր տեղում: Տեգրակինս, որ ծանր վիրավորվեց… Ես ու ամուսինս ուշագնաց եղած վիրավորներին դրել ենք ավտոբուսի մեջ (ինքն էդ ավտոբուսի վարորդն է), տարել ենք Մարտունու հիվանդանոց, էնտեղ իմացել, որ աղջիկս ու հարևանը չկան արդեն… Տեգրակինս էր ծանր վիճակում, էրեխու հետ ուղարկեցին Ստեփանակերտ, հետո էլ՝ ինձ»:

Ճշտող հարցին՝ ինքն է՞լ էր վիրավոր, նա պատասխանեց. «Վիրավոր էի, ուղղակի էդ պահին ցավ չէի զգում, հետո էլ, դե, օգնում էի էն վիրավորներին, որ ուշագնաց վիճակում էին, իմ աչքերը բաց էին, ականջներս էին խլացած… Ու հենց էդ պահին, որ մենք ավտոբուսով շարժվեցինք, տեսանք, որ հարևանի կտուրին ռումբ գցեցին, տեսանք՝ ոնց տունը կրակ  ընկավ: Նպատակադրված տների վրա էին խփում»:

Տիկին Անահիտը նշեց, որ իրենց տների մոտ չկան ռազմական օբյեկտներ, իսկ հարվածները գալիս էին ուղիղ տներին. «Խաղաղ բնակավայրի են խփում, խաղաղ բնակիչների»:

Այսօր երկու տարեկան Արծվիկը գլխի երկրորդ վիրահատությանն է ենթարկվել, հեռացրել են բեկոր. գլխի առաջին վիրահատությունը կատարվել է Ստեփանակերտում: Փոքրիկը ստացել է ոտքի, ձեռքի, գլխի բեկորային բազմաթիվ վնասվածքներ, բեկորներից մեկն էլ կոտրել է ոտքի ոսկորը:

Դստերը կորցրած, որդու առողջությամբ խիստ մտահոգ մայրը վստահ է, որ աշխարհի ուշադրությունն է պետք բևեռել այն վայրագ դաժանությանը, որ թշնամին ամեն օր իրականացնում է խաղաղ ժողովրդի նկատմամբ, որպեսզի պահ առաջ կանխվեն նոր ողբերգությունները: «Լեռնային Ղարաբաղն առաջնահերթ պետք է դարձնել անկախ հանրապետություն, որպեսզի մյուս պետությունները մեզ ուշադրություն դարձնեն,- վստահ է նա,- այսքան զինվորներ են գնում, այսքան անմեղ բալիկներ են գնում, ոչ ոք մեզ ուշադրություն չի դարձնում: Օգնություն չկա: Պիտի ճանաչվի, որ նկատեն, որ օգնեն»:

Փոքրիկ Արծվիկի երկու քույրերը՝ 14 և 17 տարեկան, ուզում են խաղաղ ապրել, վախենում են Մարտունի վերադարձի մասին լսել: «Ես ինձ այնպես եմ պահում, որ էրեխեքը չտեսնեն էս ցավը, որ չկոտրվեն»,- ասում է տիկին Անահիտը՝ կրկնելով, որ հանկարծակի պայթած պատերազմի վախը դեռ թույլ չի տալիս երեխաներին տուն վերադառնալու մասին մտածել:

«Առաջիկա երկու-երեք տարին կապրենք ավելի անվտանգ որևէ վայրում՝ դեռ չգիտեմ, թե որտեղ,- մտածում է նա,- հետո, Աստված տա, վերանորոգենք մեր տները, էլի կգնանք Մարտունի: Կգնանք, անպայման կգնանք, բա իմ էրեխու գերեզմանն էնտեղ է»:

Հիշեցնենք, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գեւորգ Դերձյանն այսօր տեղեկացրել էր, որ Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկի՝ գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, և երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:

Տպել
3492 դիտում

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի