«Թուղթը վերածենք զենքի»․ նոր նախաձեռնությամբ Երեւանում թուղթ են հավաքում

«Թղթե շերեփով հարիսա չենք ուտի։ Թուղթը վերածենք զենքի»․ Երեւանում օրերս մեկնարկած նախաձեռնության կարգախոսն է:

Սահմանին պատերազմ է, թիկունքից աջակցելու համար էլ բանակին պետք է օգնել՝ բոլոր ռեսուրսներն օգտագործելով, անգամ՝ թուղթը զենք դարձնելով: Կապն իրականում անհասկանալի չէ, ինչպես կարող է առաջին հայացքից թվալ: Նոր նախաձեռնության անդամները թուղթ են հավաքում, հանձնում համապատասխան կազմակերպությանն ու հավաքված գումարը ուղարկելու են «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով դրամահավաքին:

«Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնության անդամների կողմից ամեն տեսակ թուղթ, բացի ստվարաթղթից, մակուլատուրա հավաքվում է արդեն 4 օր նույն վայրում՝ Երեւանի Միսաք Մանուշյանի անվան պուրակում (Մաշտոցի պուրակ)։ Երեկվա դրությամբ հավաքվածը 2 տոննայից ավելի է։

Նախաձեռնության ղեկավար Արթուր Օհանյանի կարծիքով՝ բոլորս էլ տանն ունենք թղթեր, որ ոչ մի բանի չեն ծառայում, բայց բոլորը հավաքելով՝ կարող ենք մեծ գործ անել: «Այս նախաձեռնությունից գոյացած գումարը չնչին կլինի այդ թվի հետ համեմատ (նկատի ունի «Հայաստան համահայկական հիմնադրամում հավաքված գումարը) բայց, ամեն դեպքում, այն, ինչ կարողանանք անել, շատ մեծ օգուտ կլինի մեր բանակին»,- ասաց նա:

Ակցիային միացել են մասնավոր, վարկային, բանկային կազմակերպություններ, թանգարաններ ու պետական կառույցներ, օրինակ՝ պետական գույքի կառավարման կոմիտեն: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը եւս մասնակցում է:

Անհատները, քաղաքացիները, ըստ Օհանյանի, եւս ոգեւորվածությամբ են միանում գործընթացին, մի մասը, օրինակ, շրջապատում հավաքում ու միանգամից մեծ քանակ է բերում: Մարդիկ էլ կան կարծում են՝ իրենց քիչ բերածն օգուտ տալ չի կարող: Արթուր Օհանյանն այլ կարծիք ունի:

«Մարդիկ կան, ասում են՝ մի, երկու կիլոն որ բերեն, բան չի փոխելու, բայց հավատացեք, որ այդ մեկ, երկու կիլոգրամներով է, որ մենք կարողացել ենք այդ երկու տոննայի շեմը հատել»,- նշեց նա:

Չնայած նախապես որոշված էր 3 օրով կազմակերպել այս ակցիան, սակայն թուղթը կհավաքեն անժամկետ, քանի որ արձագանքը մեծ է եղել, ձնագունդն էլ սկսել է գլորվել։ Կհավաքեն որքան հնարավոր է շատ: Երեկվա դրությամբ վաճառքից արդեն 160.000 դրամ կա:

Մարզերի բնակիչներին այս ակցիան եւս հետաքրքրել է, այժմ էլ փորձում են այնպես անել, որ մարզերին կարողանան ներգրավել։

Հավաքումն այսօր սկսվել էր ժամը 12:00-ից, այն կտեւի մինչեւ 20:00 նույն վայրում: Մինչեւ դա Մաշտոցի պուրակում անցուդարձ անողները տեսնում են դրոշն ու կարգախոսը, հետաքրքրվում ու հեռանում, բայց քիչ անց վերադառնում՝ արդեն թուղթը ձեռքներին:

Հ․Գ«Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնության հեղինակներն, իհարկե, հույս ունեն եւ ցանկանում են, որ իրենց հանգանակած գումարներն ուղղվեն զենք ձեռք բերելուն, սակայն Հայաստան համահայկական հիմնադրամը զենք գնելու գործառույթ չի իրականացնում եւ իր միջոցները չեն ուղղվում զենք ձեռք բերելուն։ «Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնության անդամների ջանքերի գնով կուտակվող, ապա եւ հիմնադրամին փոխանցվելիք գումարները, թերեւս, կուղղվեն հումանիտար օգնություն ապահովելուն։ Այն, ի դեպ, Հայաստան համահայկական հիմնադրամն արդեն սկսել է։

Տպել
8038 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ