Զինպարագաների վաճառքից գերշահույթ ստանալու մեղադրանքին ի պատասխան՝ թշնամական սադրանքի մեղադրանք․ ով է ավելի հայրենասեր

Երկու օր առաջ ռազմամարզական հայտնի մի ակումբի անդամ իր ֆեյբուքյան էջում գրել էր, որ զինվորական պարագաներ վաճառող խանութների 80 տոկոսն այս օրերին գերշահույթներ է ստանում: Նա սպառնացել էր, որ եթե խանութի տերերը չփոխեն գնային քաղաքականությունն, ապա իրենք «քաղաքավարի կերպով կկազմակերպեն այդ գործընթացը՝ բռնի ուժով առգրավելով անհրաժեշտ իրերը»: Նմանատիպ այլ հայտարարություններ կային ֆեյսբուքյան այլ օգտատերերի էջերում էլ։  Առանց որոշակի խանութների անուններ նշելու՝ մարդիկ ամոթանք էին տալիս այսպիսի ժամանակաշրջանում զինվորագրվող երիտասարդների հաշվին հարստանալ փորձողներին, զայրալից հայտարարություններով կոչ անում անմիջապես իջեցնել գները կամ նվիրել զինվորին անհրաժեշտ ապրանքները:

Սակայն առավել լայն տարածում ստացել է ռազմամարզական ակումբի անդամի գրառումը, ում անունը չենք նշում, քանի որ խնդիրը ոչ թե նրա անձի, այլ՝ իր արարքի վրա ուշադրություն բևեռելն է: Ու ոչ միայն այս գրառման մեկնաբանություններում, այլև այն նույնությամբ արտատպած լրատվամիջոցների էջերում քաղաքացիները ցանկություն էին արտահայտել օժանդակել զինխանութներից այս պահին զինվորներին անհրաժեշտ իրերի բռնագրավմանը, և ինչպես հատուկ է նմանատիպ ոճի հայտարարություններին, հռետորաբանությունը քիչ-քիչ խստացել էր, և ոմանք հնչեցրել էին խանութի տերերին «պատժելու», «առաջնագիծ ուղարկելու», «սատկացնելու» կոչեր:

Գտնել զինվորական խանութների հասցեներ այս օրերին հեշտ չէ, քանի որ «Սփյուռ» տեղեկատվական համակարգն իր այդ տիրույթն արգելափակել է: Մեր գտած երկու խանութներից ճշտեցինք տաք հագուստի՝ հատկապես ամենամեծ պահանջարկը վայելող զինվորական բաճկոնի (բուշլատի) գները նախկինում և այժմ:

Առաջին խանութում տեղեկացրին, որ առանձին զինվորական բաճկոն չեն վաճառում. տաք հանդերձանքի փաթեթում մեկ հաստ տաբատ է և մեկ տաք բաճկոն, ու այդ փաթեթը 34 հազար դրամ է եղել մինչև անցյալ ամիս, և 34 հազար դրամ արժե այսօր:

Մյուս խանութում դիտարկումը, որ զինվորական պարագաների գների կտրուկ բարձրացման մասին լուրեր են տարածվում, զայրույթով ընդունվեց. «Խնդրում եմ՝ վերջ տվեք բոլոր պրովոկացիաներին: Մեր խանութ եկեք, անձամբ տեսեք: Մենք զինվորին մայկա, տրուսիկ, նասկիներն անվճար ենք տալիս, ֆորմաները, որ մինչև պատերազմը տարիներ շարունակ եղել են 12-13 հազար, հիմա վաճառում ենք 9-10 հազարով, զինվորի բատինկաները, որ եղել են 9-10 հազար, հիմա վաճառում ենք 8 հազարով: Չհաշված նվիրատվություններն ու օգնությունները՝ հարյուր հազարավոր դրամների: Նման բաները (գերշահույթի մասին լուրերը) թուրքի պրովոկացիա են, մերոնք էլ տոն են տալիս ու շարունակում են»,- հաղորդեցին՝ հրավիրելով նման կասկած ունեցողներին անձամբ խանութ գալ և համոզվել:

Բնավ չբացառելով, որ ռազմական դրության ժամանակ կարող են լինել նաև կռվի մեկնելու համար հազարավոր կամավորագրվողների հաշվին գերշահույթի ձգտողներ՝ ֆեյսբուքյան սկանդալային գրառման հեղինակին այսօր առավոտյան խնդրեցինք նշել այն խանութների տվյալները, որտեղ գնային փոփոխություն են արձանագրել։ Մեր նամակն անպատասխան է մինչ այս պահը, մինչեւ ուշ երեկո:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից փորձեցինք ճշտել, թե կարող է այս՝ ռազմական դրությամբ պայմանավորված մեծ պահանջարկ ստացած ոլորտը կարգավորվել պետական միջամտությամբ: Պարզվեց, չի կարող: «Հագուստի ոլորտում չկան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, քանի որ շուկայի մասնակիցների թիվը մեծ է: Ըստ այդմ, ՏՄՊՊՀ-ն չի ուսումնասիրում, մշտադիտարկումներ չի իրականացնում, բայց եթե կոնկրետ այս դեպքում նշված գրառման հեղինակը նշի, թե որ խանութը նկատի ունի, մենք այդ մասնավոր դեպքը կդիտարկենք»,- ասաց ՏՄՊՊՀ-ի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը:

Հարցին, թե կարո՞ղ է լինել պայմանավորվածություն, որ շուկայի բոլոր մասնակիցները միաժամանակ բարձրացնեն գները, նա պատասխանեց.  «Շուկայում, եթե մասնակիցները շատ են, նման պայմանավորվածություններ սովորաբար չեն հանդիպում: Բացի դրանից, մենք նման պայմանավորվածության մասին ահազանգ չունենք»: Սակայն մեր զրույցից հետո, այնուամենայնիվ, ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել էր զինվորական համազգեստի շուկան՝ արձանագրելով, որ գների բարձրացում չկա: 

Իսկ մենք ուղղակի հիշեցնենք, որ սահմանագծին կանգնած եւ թշնամու վայրագություններն անդադար տեսնող հայ զինվորը, հայկական բանակը քաջարի աշխարհին հայտնի են ողջամտությամբ ու ցանկացած պարագայում մարդկայնությունը չկորցնելու սկզբունքով: Եվ հիմա դուք կշռեք. զինվորական շորերի թանկացման համար միմյանց նկատմամբ հաշվեհարդարի այս կոչե՞րն են առավել մեծ հարված հայոց բանակին, թե՞ այն հավանական գերշահույթը, որ գուցե թե մի քանի օր փորձել են ոմանք ստանալ կամ նույնիսկ ստացել են:

Տպել
4643 դիտում

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)