Արցախի նախագահի կոչին դեռ արձագանք չկա. հակաահաբեկչական պայքարին միացող պետությունը պետք է ճանաչի նաեւ ԱՀ անկախությունը

Միջազգային հակաահաբեկչական կոալիցիա ձեւավորելու Արցախի նախագահի առաջարկին դեռեւս որեւէ պետություն չի արձագանքել: ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնեց Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Հետաքրքրվեցինք՝ բացի համացանցում տեղադրված կոչից՝ որեւէ պետության ղեկավարի գրավոր առաջարկ արվե՞լ է այդ կոալիցիային միանալու համար: Պողոսյանը բացասական պատասխան տվեց: 

Ըստ նրա՝ կոչն ուղղված է ահաբեկչության դեմ պայքարի ցանկություն ունեցող բոլոր պետություններին, եւ որեւէ կոնկրետ երկիր չի դիտարկվում այս հարցում՝ որպես պոտենցյալ գործընկեր:

Այս համատեքստում Արցախի նախագահի մամուլի խոսնակը շատ է կարեւորում ՌԴ նախագահի այսօրվա հայտարարությունը, որում նա հերթական անգամ կրակի դադարեցման կոչ է արել: 

Վահրամ Պողոսյանը մանրամասնեց, որ հակաահաբեկչական կոալիցիային միացած պետությունը պետք է ճանաչի նաեւ Արցախի անկախությունը, հետո նաեւ պայքարի ահաբեկչության դեմ, ահաբեկչությունը հովանավորող պետության իշխանության դեմ:

Տվյալ դեպքում, ըստ Պողոսյանի, խոսքը Ադրբեջանին հովանավորող Թուրքիայի մասին է: «Սովորաբար նման կոալիցիա ձեւավորվում է ահաբեկչությունը հովանավորող պետությունների դեմ: Խոսքը այն աջակցության մասին է, որ մենք տեսնում ենք Թուրքիայի Հանրապետության կողմից Ադրբեջանի նկատմամբ: Այդ համատեքստում էլ մենք ակնկալում ենք միջազգային հանրության կոշտ արձագանքը: Մենք բազմիցս տեսել ենք աշխարհի տարբեր անկյուններում, որ առաջին հերթին մարդիկ իրենց կատարած հանցագործությունների համար միջազգային դատարաններում պատասխանատվություն են կրում»,- ասաց ԱՀ նախագահի մամուլի խոսնակը:

Հիշեցնենք՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ հայտարարեց, որ կոչ է անում քաղաքակիրթ աշխարհին ակտիվ մասնակցություն ունենալ ահաբեկչության դեմ պայքարում։ Ըստ նրա՝ համաշխարհային հակաահաբեկչական գործուն ու արդյունավետ կոալիցիայի ստեղծումը օրվա հրամայական է:

Տպել
2258 դիտում

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին