Պետք է գոնե մոտակա 10-15 օրվա մեջ 100 մլն դոլար գումար ունենանք Համահայկական հիմնադրամում. Սողոմոնյան

Կառավարության ներկայացրած «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երեկ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հավանություն արժանացավ: Նախատեսվում է ներկա իրավիճակով պայմանավորված ռազմական ծախսերը ավելացնել 40 մլրդ դրամով: Նշենք, որ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ Կառավարությունը ռազմական դրություն հայտարարելուց հետո՝ ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում ՀՀ Ազգային ժողով է ներկայացնում ընթացիկ տարվա` ՀՀ պետական բյուջեում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, որին կցվում է ՀՀ կառավարության ծրագրում փոփոխություններ կատարելու տեղեկանքը:

Հարցը զեկուցող ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը երեկ ԱԺ-ում նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, որ ռազմական գործողությունների ակտիվացումը եւ ռազմական դրությունը նույնպես բացասական ազդեցություն կունենա տնտեսական ակտիվության վրա: Մասնավորապես, սպասվում է զբաղվածության ժամանակավոր նվազում, մասնավոր հատվածում պահանջարկի կրճատում, ինչպես նաեւ անորոշությունների եւ ռիսկերի աճ: Արդյունքում, 2020 թ. սպասվում է 6.8% տնտեսական անկում՝ ապրիլին բյուջեի օրենքի փոփոխությունների հիմքում ընկած 2% անկման փոխարեն: Իսկ անվանական ՀՆԱ-ն կնվազի՝ կազմելով 6 տրլն 170.2 մլրդ դրամ՝ ապրիլին բյուջեի օրենքի փոփոխությունների հիմքում ընկած 6 տրլն 485 մլրդ դրամի փոխարեն:

Ջանջուղազյանը հայտնեց, որ ստեղծված իրավիճակը չի շրջանցի նաեւ հարկային եկամուտները: 2020 թ. պետբյուջեի հարկային եկամուտների կանխատեսվող մեծությունը գնահատվում է մոտ 1 տրլն 320 մլրդ դրամ. «Պարզ է նաեւ, որ մենք իրականացնելու ենք որոշակի ծախսեր, դրանց չափի վերաբերյալ նախնական գնահատականը մոտ 40 մլրդ դրամ է»:

Եկամուտների եւ ծախսերի հարաբերակցության համեմատությամբ կանխատեսվում է, որ պետական բյուջեի պակասուրդը կկազմի շուրջ 459 մլրդ դրամ, ինչը 134.8 մլրդ դրամով ավելի մեծ է ապրիլին կատարված փոփոխությունների համեմատ եւ 75.4 մլրդ դրամով ավելի մեծ է 2021թ. բյուջեի նախագծի հիմքում դրվող 2020-ի սպասվող ցուցանիշից:

«Այսպիսի դեֆիցիտը, ենթադրվում է, որ կսպասարկվի ամբողջությամբ պարտք ներգրավելու հաշվին, այլընտրանք չկա: Մյուս կողմից ենթադրվում է, որ այս պարտքի ներգրավումը չի կարող չհանգեցնել պարտք-ՀՆԱ հարաբերակցության զգալի փոփոխության»,- ասաց Ջանջուղազյանը:

2020 թ. համար գնահատվում է, որ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կմոտենա շուրջ 67 տոկոսի՝ հատելով 60 տոկոս սահմանային շեմը:

Քննարկման ժամանակ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց, որ բիզնեսից դրական ուղերձներ են ստանում, եւ հաշվի առնելով ռազմական դրությունը՝ հարկերը մի բան էլ ժամանակից շուտ են ցանկանում վճարել:

Իսկ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն էլ ասաց, որ Կառավարությանը պետք է տալ ճկուն գործիքակազմ, պետք է կողմ քվեարկել, որ ՊՆ-ն որեւէ բանի կարիք չունենա:

ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Եղիշե Սողոմոնյանը նիստից հետո ՀԺ-ի հետ զրույցում նկատեց, որ 40 մլրդ դրամով ռազմական ծախսերը ավելացնելու վերաբերյալ շատ մանրամասներ չներկայացվեց, քանի որ խոսքը ռազմական բյուջեին է վերաբերում եւ գաղտնիքներ է պարունակում: «Այստեղ միայն իրավական դրույթներն են կարեւոր»,- նշեց պատգամավորը: Նրա խոսքով՝ օրենքի պահանջն է, որ ռազմական դրություն հայտարարելուց հետո բյուջեն վերանայվի. «Կառավարությունը առաջարկեց փոփոխություն կատարել պետական ծախսերի կառուցվածքում եւ ՊՆ-ի ծախսերն ավելացնել»:

Սողոմոնյանը նշեց, որ դեֆիցիտի առումով եւս սահմանափակում կար ու այդտեղ եւս փոփոխություն կատարվեց. «Նաեւ մակրոտնտեսական ցուցանիշներ կային, որոնք բյուջեի մասին օրենքով ֆիքսված էր ու այդ փոփոխության արդյունքում ցուցանիշները փոխվում էին»:

Անդրադառնալով 6.8 տոկոս տնտեսական անկման կանխատեսմանը, պատգամավորն ասաց, որ այն ավելի շատ պայմանավորված էր մարտից սկսված կորոնավիրուսով. «Նույնիսկ մինչեւ պատերազմը մեզ համար պարզ էր, որ նախնական 2 տոկոս անկումից ավելի մեծ անկում է լինելու ու դրան նաեւ ավելացավ այս պատերազմական վիճակը»:

Հարցին՝ բացի բյուջեից հատկացվող 40 մլրդ դրամից, բանակին օժանդակելու այլ աղբյուրներ չկա՞ն, Սողոմոնյանը պատասխանեց. «Կարծում եմ կլինեն՝ հաշվի առնելով, որ «Հայաստան» հիմնադրամը դրամահավաք է իրականացնում, 1000 դրամների հիմնադրամը: Ուղղակի շատ ինֆորմացիաներ կան, որոնք ռազմական բյուջեի հետ են կապված, գաղտնի են կազմվում եւ նույնիսկ կարող է մեզ հասանելի չլինել: Օրենքի շրջանակներում բոլոր այն հնարավոր աղբյուրները պետք է ուղղվեն ռազմադաշտում հաջողությունների գրանցման համար՝ ռազմամթերքի եւ տեխնիկայի ձեռքբերում եւ այլն»: Նրա կարծիքով՝ այս պահին առկա ինֆորմացիայով, 40 մլրդ դրամը բավարար է:

Հարցին՝ որքանո՞վ են մեր ծախսերը համարժեք հակառակորդի ծախսերի հետ, պատգամավորը պատասխանեց. «Կարծում եմ, տարբերությունը շատ մեծ է: Այստեղ ոչ թե պետք է բացարձակ թվերի հետեւից ընկնել, այլ պետք է տեսնել, թե ինչի կարիք ունի պաշտպանության բանակը ու ըստ դրա կատարել գնումներ: Եթե բացարձակ թվերով փորձենք թշնամու հետ մրցակցել, այստեղ հարց է առաջանում՝ Ադրբեջանի՞ բյուջեի հետ համեմատել, Թուրքիայի՞, թե նրանց համատեղ բյուջեի հետ: Մենք պետք է հասկանանք պատերազմի դաշտում ինչի կարիք ունենք ու այդ գնումներն արագ կազմակերպենք»:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք գո՞հ է այս օրերին համահայկական հիմնադրամին փոխանցվող գումարներից, Սողոմոնյանը պատասխանեց. «Հաշվի առնելով, որ Սփյուռքի հետ միասին 10 մլն հայ կա ու նկատի ունենալով, որ այդ գումարների մեջ մեծ չափերով կոնկրետ անձինք են փոխանցել, կարծում եմ, քիչ գումար է հավաքվել եւ պետք է շարունակենք գումարներ փոխանցել հիմնադրամին: Պետք է կոչ անել Սփյուռքի եւ Հայաստանի մեր մյուս հայրենակիցներին՝ փոխանցումներ կատարել, որ գոնե 100 մլն դոլարին մոտ գումար ունենանք առաջիկա 10-15 օրվա մեջ»,- նշեց Սողոմոնյանը:

Նրա խոսքով՝ բացի «Հայաստան» հիմնադրամից, մարդիկ կան, որ նվիրատվություն են անում հենց Արցախի կառավարությանը, այդ գործընթացը շարունակվում է:

«Նաեւ կոչ ենք անում լրատվականներին՝ ակտիվ լինել ու բնակչությանն անընդհատ հորդորել, որ իրենց խնայողությունները ուղղեն մեր հաղթանակի համար: Ուզում եմ ասել, որ այսօր էլ ես իմ խնայողություններից 1 մլն դրամ եմ փոխանցել հիմնադրամին»,- եզրափակեց պատգամավորը:

Տպել
2454 դիտում

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ