Խոշոր սուպերմարկետները կդադարեցնեն թուրքական ապրանքների վաճառքը. ներմուծողները խնդրի առաջ են կանգնել

Թուրքական ապրանքներ չվաճառելու վերաբերյալ  սուպերմարկետների հայտարարությունից հետո ներմուծողները խնդրի առաջ են:

Խոշոր սուպերմարկետների ցանցերը՝ «Երեւան Սիթի», «Սաս», «Նոր Զովք» եւ «Քարֆուր», երեկ հայտնել են, որ հայ-ադրբեջանական եւ արցախաադրբեջանական սահմանին պատերազմական վիճակում Թուրքիայի միջամտությունից հետո դադարեցնում են թուրքական ապրանքների վաճառքը: Այս պահին վաճառվում են միայն սուպերմարկետներում առկա մնացորդները: Սակայն այստեղ մի շարք հարցեր են առաջ գալիս. առաջին հերթին՝ արդյո՞ք գնային եւ որակական առումով այլընտրանքային տարբերակներ կան հայկական շուկայում, ի՞նչ է լինելու թուրքական ապրանքներ ներմուծող ընկերությունների եւ նրանց աշխատակիցների հետ, երբ այլեւս այդ ապրանքները չսպառվեն:

Հայաստանում թուրքական ապրանքներից լայն սպառում ունեն հագուստը եւ տնտեսական ապրանքները: Սուպերմարկետներն այս հայտարարությամբ հրաժարվում են հենց թուրքական արտադրության տնտեսական ապրանքների վաճառքից:

«Սիթի» ՍՊԸ-ից ՀԺ-ին հայտնեցին, որ ընկերությունը որոշել է այլեւս թուրքական ապրանք չվաճառել, սակայն այս պահին այլընտրանք կա, թե ոչ՝ չհայտնեցին:

«Սաս Գրուպ» ընկերության գործառնական տնօրեն Սամվել Մանուկյանն էլ մեր զրույցում ասաց, որ որոշումը բխում է ներկա իրավիճակից, վերջնական է եւ այսուհետ թուրքական ապրանք չեն վաճառելու: Խոսելով այլընտրանքների մասին՝ ասաց, որ միշտ էլ ամեն ինչին այլընտրանք կա:

Իրավիճակը մտահոգիչ է ներմուծող ընկերությունների համար: Թուրքական արտադրության տնտեսական ապրանքներ ներմուծող «Մորել» ընկերության տնօրեն Աշխեն Ավագյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենք ապրանքները ներմուծում եւ վաճառում են՝ սուպերմարկետներին, տնտեսական խանութներին:

«Սուպերմարկետների կողմից հնչած այդ հայտարարությունը շատ լուրջ ազդեցություն է ունենալու, քանի որ մենք այսօր այլընտրանք չունենք, այլ առաջարկ չունենք: Այսօր մենք փոխարինող արտադրանք չունենք: Եթե անգամ ապրանքի վրա գրված չէ, որ Թուրքիայում է արտադրված, որեւէ մեկը հիմնավորում չունի, որ այդ ապրանքի հումքը կամ տեխնոլոգիան թուրքական արտադրության չէ»,- ասաց Ավագյանը:

Նա նշեց, որ հայաստանյան ապրանքային շուկայի ընդհանուր 70 տոկոսը թուրքական արտադրության է. «Մենք հիմա արդեն իսկ ներմուծած ապրանք ունենք մեր պահեստարաններում, որը գնել ենք, հարկեր ենք վճարել ներմուծման համար ու եթե հիմա այս խմբաքանակը չկարողանանք սպառել՝ կստացվի, որ վնասվում է տեղացի գործարարը»: Հարցին՝ եթե առկա ապրանքը եւս կարողանան սպառել, դարձյա՞լ շարունակելու են թուրքական արտադրության ապրանք ներմուծել, նա պատասխանեց. «Չգիտեմ, այս պահին նման որեւէ վարկած չեմ մտածել: Մենք տարիներ շարունակ աշխատել ենք: Ես ձեզ բառացի ասում եմ այսօր մեր թուրք գործընկերներից զանգել եւ խնդրել են, որ մեր որոշակի պարտավորության գումարի մի մասը, որը պետք է նրանց վճարենք՝ տրամադրենք հայոց բանակի ֆոնդին»:

Ավագյանը տեղեկություն չունի, թե Հայաստանում քանի ընկերություն է ընդհանուր առմամբ թուրքական ապրանք ներմուծում, սակայն, նրա կարծիքով՝ մատակարարների 30-40 տոկոսը հենց թուրքական ապրանք է մատակարարում. «Էլ չեմ ասում, որ մի շարք ապրանքներ Թուրքիայից գալիս է, Հայաստանում փաթեթավորվում եւ գրվում՝ «Արտադրված է Հայաստանում» ու մարդկանց թվում է, թե իրենք հայկական արտադրության ապրանք են օգտագործում»:

Նրա խոսքով՝ իրենց ապրանքների 70 տոկոսի վրա գրված է, որ արտադրված է Թուրքիայում, սակայն ապրանք այնտեղ միայն փաթեթավորվել է. «Ասենք ապրանքը Չինաստանում կամ Մալայզիայում է արտադրված, սակայն Թուրքիայում է փաթեթավորվել»:

Հարցին՝ արդյո՞ք Հայաստանն ունի այլընտրանք թուրքական ապրանքներին, նա պատասխանեց. «Թուրքիան առաջարկում է ավելի մատչելի գնով եւ ավելի բարձր որակով արտադրանք: Փորձել ենք նաեւ իրանական արտադրանք, սակայն սկսած փաթեթավորումից, գրվածքից՝ էական զիջում են թուրքականին: Իմ կարծիքով համապատասխան որակով եւ արժեքով այլընտրանք չկա: Եվրոպական արտադրանքն էլ գնային առումով ավելի թանկ է»:

Ավագյանի կարծիքով՝ սուպերմարկետները փորձում են այս քայլով հաճոյանալ ժողովրդին եւ բավարարել նրանց պահանջը, սակայն թե հաջորդ պահին ինչ կլինի՝ դժվար է ասել, հավանական է, որ խանութներ փակվեն:

Անդրադառնալով հարցին, թե այս պարագայում ներմուծողների պահանջն ու ցանկությունը ո՞րն է, գործարարը պատասխանեց. «Դուք պատկերացնո՞ւմ եք, թե այս փակումն ինչի կբերի. Ռուսաստանում կսկսեն համապատասխան ապրանքներն ավելի բարձր գներով առաջարկել ՀՀ ներմուծողներին: Եվ ապա՝ ո՞վ է ասում, որ Ռուսաստանից եկածը թուրքական չի լինելու: Այս հարցով վնաս է հասցվում մեր տնտեսությանը»:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Գեւորգ Պապոյանը մեր զրույցում ասաց՝ վտանգ է տեսնում, որ թուրքական ապրանքները կարող են գնալ երրորդ երկիր եւ այնտեղից ներմուծվել Հայաստան. «Արդյունքում անունը կլինի ոչ թուրքական, սակայն ապրանքը կլինի թուրքական: Հետեւաբար այստեղ խնդրի լուծումը առաջին հերթին պետք է լինի հետեւյալը՝ շատ արագ մեր հայ արտադրողները պետք է կազմակերպվեն: Հսկայական շուկա է բացվում: Մեր արտադրողները պետք է կարողանան ամբողջությամբ լրացնել այդ ապրանքների տեղը»:

Հարցին՝ արդյո՞ք թուրքականից հրաժարվելը չպետք է քայլ առ քայլ արվի, որպեսզի ներմուծող ընկերությունները խնդրի առաջ չկանգնեն, պատգամավորը պատասխանեց. «Համաձայն եմ, որ պետք է քայլ առ քայլ լինի ու կարծում եմ, որ այդպես էլ կլինի: Ամբողջ առեւտրի շրջանառությունը միայն սուպերմարկետները չեն, կան բազմաթիվ տնտեսվարողներ, որոնց միջոցով հնարավոր կլինի իրացնել այդ ապրանքը: Չեմ հավատում, որ վաղվանից կամ 1 ամիս հետո թուրքական ապրանք չի ներկրվելու եւ չի վաճառվելու»:

Նա նշեց, որ պետք է գնային սահմանաչափերը պահել, թեկուզ՝ թուրքականը չինականով փոխարինելով. «Չի կարող, օրինակ՝ 5 հազար դրամանոց շապիկը վերանալ: Թուրքականին պետք է փոխարինի որեւէ այլ երկրի կամ տեղական արտադրություն»:

Հարցին՝ թուրքական ապրանքներ չներմուծելու դեպքում Հայաստանի՞ տնտեսության վրա բացասական ազդեցություն կլինի, թե՞ Թուրքիայի, Պապոյանը պատասխանեց. «Անկեղծ կլինեմ՝ Թուրքիայի տնտեսության մեջ դեպի Հայաստան արտահանման մասնաբաժինը շատ փոքր է: Մեր տնտեսության վրա կարող է ունենալ դրական ազդեցություն միայն իմ ասած տարբերակով, եթե այստեղ արտադրություն հիմնվի»:

Պատգամավորի խոսքով՝ բիզնեսի որոշումն է՝ ինչ վաճառել եւ ինչ՝ ոչ ու այստեղ պետությունը չի միջամտում. «Նախորդ 30 տարիներին Թուրքիան ագրեսիա չէր դրսեւորում Հայաստանի դեմ ու բնականաբար այս դեպքում, որպես ազգ մենք պետք է արձագանքեինք սրան, ինչը հիմա տեղի է ունենում»:

Տպել
4752 դիտում

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)