Ուղերձներ կհղվեն Ադրբեջանի ազգային փոքրամասնությունները ներկայացնող հանրային կառույցներին. ՀՀ հանրային խորհուրդ

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքում ռազմական դրություն հայտարարելուց անմիջապես հետո ՀՀ Հանրային խորհուրդն սկսել է աշխատել արտակարգ ռեժիմով: ՀԽ անդամներն ու նախագահն իրենց լիակատար պատրաստակամությունն են հայտնել տրամադրելու անհրաժեշտ ժամանակը՝ ՀԽ լիազորությունների և իրավասությունների սահմաններում քննարկելու և իրագործելու բոլորը այն քայլերը, որոնք ռազմաճակատի թիկունքում կարող են նպաստել կամ լրացնել պետական քաղաքականությանն ու դիվանագիտական աշխատանքին:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Հանրային խորհուրդը:

Այսօր կայացած արտահերթ ևս մեկ նիստում Հանրային խորհրդի միաձայն որոշմամբ հստակեցվել են օպերատիվ աշխատանքային խմբի գործունեության հիմնական նպատակներն ու խնդիրները, ըստ որի՝ այն հստակ քայլեր կիրականացնի ստեղծված իրավիճակում հանրային տարբեր շրջանակների հետ կապերն ամրապնդելու, հանրային և տնտեսական գործունեության տարբեր ոլորտներում առաջացած հնարավոր խնդիրների վերհանման և դրանց մասով առաջարկների մշակման, միջազգային գործընկերներին ամենօրյա ռեժիմով տեղեկատվության տրամադրման ուղղությամբ, ինչպես նաև ակտիվ կհամագործակցի պետական կառավարման մարմինների և սփյուռքի գաղթօջախների հետ՝ ապահովելով արագ արձագանք և/կամ խորհրդատվություն:

ՀԽ անդամ և «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության» նախագահ Արսեն Ղազարյանը՝ որպես ոլորտը ներկայացնող անձ և տեղեկատվության անմիջական կրող, ներկայացրել է մասնավորապես տնտեսական դաշտում առկա իրավիճակը՝ ընդգծելով, որ տնտեսական գործունեությունը ռազմական դրությամբ պայմանավորված որևէ էական փոփոխությունների չի ենթարկվել, ներմուծումն ու արտահանումն իրականացվում են ամբողջ ծավալով և առաջարկել հավանություն տալ այս հարցի առնչությամբ առանձին հաղորդագրությամբ հանդես գալու միության մտադրությանը, որը ևս միաձայն է ընդունվել խորհրդի կողմից:

Սա կարևոր ուղերձ պետք է լինի Հայաստանում տնտեսական գործունեությամբ զբաղվող կամ նման մտադրություններ ունեցող տեղական կամ միջազգային ներդրողների համար, ովքեր ստեղծված իրավիճակում կարող են այս կամ այն մտահոգությունն ունենալ իրենց հետագա գործունեության առնչությամբ:

Միջազգային հարթակներում հայկական կողմի ձայնը լսելի դարձնելու համար ու արտաքին դիվանագիտությանն ի լրումն՝ որոշում է կայացվել քայլեր ձեռնարկել երկու հիմնական ուղղություններով՝

Շարունակել հանդիպումները ՀՀ-ում մի շարք երկրների դեսպանների հետ՝ ներկայացնելու առկա խնդիրների և հարցերի վերաբերյալ հանրային կարծիքը, դիրքորոշումն ու տրամադրությունները ՀՀ-ում և Արցախում:

Ուղերձներ հղել Ադրբեջանի ազգային փոքրամասնությունները ներկայացնող կառույցներին՝ կոչով, որպեսզի վերջիններս զերծ մնան ռազմական գործողություններին միջամտելուց և առաջնագծում պատերազմելուց, քանի որ առկա կոնֆլիկտը մեզ ոչ թե հակադիր, այլ պայքարի միևնույն կողմում է դնում:

Ըստ հաղորդագրության, տեղական և միջազգային հարթություններում Հանրային խորհուրդը հետևողական է լինելու խնդիրների վերհանման, դիտարկման և փորձագիտական կարծիք հայտնելու հարցում, սակայն, ինչպես միշտ, ռազմական դրության պայմաններում ևս և առավելապես հիմա խորհուրդը բաց է դիտարկելու և քննարկելու հանրային նշանակության այս կամ այն խնդրի կարգավորման վերաբերյալ հանրության կողմից եկող այն առաջարկները, որոնք իրապես կներկայացնեն ոչ թե մասնավոր, այլ հանրային նշանակության հարցեր:

Տպել
1071 դիտում

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա