Ես ձեր ցավը տանեմ, միասնական ու պինդ լինենք, վերջին կռիվն է. մշակույթի գործիչների եւ մարզիկների հրապարակումները

Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետեւանքով Արցախում տիրող պատերազմական իրավիճակին են անդրադառնում աշխարհի տարբեր անկյուններում եւ Հայաստանում ապրող հայ մշակույթի գործիչներն ու արվեստագետները:

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներն ու սպորտսմեններն իրենց հրապարակային խոսքով գոտեպնդում են մեր զինվորներին ու համայն հայությանը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջում «Թիկունքը զորեղ, թիկունքը մշակույթի» խորագրի ներքո հերթով հրապարակվում են նրանց կոչերը:

«Ժամն է միայն մեկ ուղղությամբ կենտրոնանալ, պաշտպանելու տուն եւ ընտանիք, հող եւ խաղաղ երկինք, պաշտպանելու մեր բոլոր սրբությունների խորհուրդն ու ուժականությունը: Մենք միասին անպարտելի ենք: Մեր անպարտելիության հիմքում հողի վրա խաղաղ ապրելու, արդարությանն ապավինելու, մարդկային կյանքն արժեւորելու վեհ սկզբունքն է»,- ասել է կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը:

«Մենք երբեք պատերազմ չենք ցանկացել, բայց նենգ եւ դավադիր թշնամին, իրեն բնորոշ ձեւով ստորաբար ուզել է ոչնչացնել մեր ինքնությունը: Սակայն նա երբեք հաջողության չի հասել եւ չի՛ հասնելու նաեւ այս անգամ: Քաջ զինվորներ, ես վստահ եմ ձեր ուժերին. վստահ եմ, որ այս անգամ եւս հաղթանակած ենք դուրս գալու: Ուրիշ տարբերակ չկա. հաղթելու եւ ոչնչացնելու ենք թշնամուն. չէ՞ որ հաղթում է նա, ով երբեք չի վախենում մարտնչելուց: Ես ձեր ցավը տանեմ: Առաջ դեպի հաղթանակ»,- ասել է Աշխարհի եւ Եվրոպայի, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը:

«Միասնական ու պինդ լինենք, վերջին կռիվն է: Ամեն ինչ լավ է լինելու»,- համոզմունք է հայտնել ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Դավիթ Ամալյանը:

«Սիրելի հայեր, ինչ լավն եք վտանգի պահին՝ ազնիվ, խիզախ, անձնազոհ, միասնական: Խնդրում եմ այդպիսին եղեք միշտ»,- նշել է Թատերական գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը:

«Մենք մեր մեջ ունենք հայի անկոտրում ոգու գիտակցումը, եւ դա մեզ օգնում է պայքարել: Կռվելու ենք մինչեւ վերջին կաթիլ արյունը: Հաղթանակը մերն է. այլ ճանապարհ չկա». ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երաժիշտ Ֆորշ:

Տպել
1669 դիտում

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ դասն էր ինձ համար և դաժան դաս էր, որից 3 գլխավոր հետևություն ենք քաղել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ